Սոչիում ցուցադրվել է Աննա Մելիքյանի նոր ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Սոչիի «Նոր սեզոն» առցանց կինոփառատոնում ցուցադրվել է ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր՝ «Աննայի զգացմունքները» ֆիլմը։
«Շնորհակալություն New Seasons-ին ամենաջերմ ընդունելության և եզրափակչում արցունքների համար: Երկու Աննա թռան տուն»,- գրել է Մելիքյանը տելեգրամյան իր ալիքում։
«Կինոն Լարիսա Մալյուկովայի հետ» տելեգրամյան ալիքը ֆիլմի ցուցադրությունից հետո կիսվել է իր տպավորություններով. «Աննա Մելիքյանի ամենաանսպասելի ֆիլմը՝ «Նոր սեզոնը», և ընդհանրապես, ժամանակակից ռուսական կինոն։ Կախարդական ռեալիզմ, անտիուտոպիա: Աբսուրդ և ռեալիզմ: Հեղինակի գերզգայուն խոստովանությունը ցավի մասին, որն այսօր ապրում են շատերը: Բայց ամենից առաջ՝ սև ու սպիտակ բանաստեղծական պատմություն սիրո փրկարար ուժի մասին, որը գնալով դժվարանում է մեզ փրկել»: