Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն մոդելը, որով այս մարդիկ տանում են իբր խաղաղության, ոչնչացումն է, մաշեցնող պատերազմը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ հրաժարականի դիմումը պետք է գնա ԱԺ, հետո այն, ապրիլին ընդունված օրենսդրական նոր կարգավորումների համաձայն, պետք է երկրի նոր ղեկավար ընտրի:

«Հաշվի առնելով այն, որ Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող խմբակցությունն Արցախի ԱԺ-ում ունի 16 ձայն, նրան առնվազն մեկ ձայն է անհրաժեշտ, որ իր նախընտրած թեկնածուն դառնա երկրի ղեկավար: Ամեն դեպքում, այն պետք է կոնսենսուսով ընտրվի: Սա՝ տեխնիկական խնդիրների մասին: Եթե ըստ էության խոսենք, ապա Հարությունյանի հրաժարականը, մեղմ ասած, ժամանակավրեպ էր: Օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս առանց ընտրությունների նոր նախագահ ընտրել, պետք էր իրականացնել առնվազն երեք տարի առաջ: Դա այն ճանապարհն էր, որով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունները պետք է գնային, դա հնարավորությունների պատուհան կբացեր մեզ համար: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ղեկավարությունը հիմնականում լուծում է իր անվտանգության, դրա երաշխիքների խնդիրը: Հենց այս պատճառով այդ հրաժարականն այսքան ուշացավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Անդրադառնալով հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին՝ ընդգծում է՝ ակնկալիքը մեկն է. «Հույս ունենանք, որ Արցախի քաղաքական ուժերը, անկախ իրենց խմբակային շահերից, անձնական խնդիրներից, թույլ չեն տա, որ Արցախի պետականության փշրանքները ոչնչանան, կհանգեն կոմպրոմիսային մոդելի, որ կարողանան պահպանել պետականության հիմքերը: Չմոռանանք, որ Ադրբեջանի պահանջներից է ոչ միայն պաշտպանության բանակի լուծարումը, այլև այն, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա նախագահ, խորհրդարան, նախարարներ: Ուստի, ամեն ինչ պետք է անեն, որ Ադրբեջանի այդ պահանջն ինքնըստինքյան կյանքի չկոչվի»,-նշում է քաղաքագետը:

Հավելում է՝ կա ևս մեկ հանգամանք, որի մասին հանրային դաշտում քիչ է խոսվում, իսկ հասարակության որոշակի շրջանակներ սա շատ ագրեսիվ են ընկալում: «Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը պետք է հասկանալի, կանխատեսելի և ընդունելի լինի պաշտոնական Մոսկվայի համար: Նոր Արայիկ Հարությունյան այնտեղ չպետք է լինի, այսինքն՝ մինչև Արցախի նախագահի ընտրությունները գնալ Մոսկվա, մի պարտավորություն վերցնել, վերադառնալ Արցախ և լրիվ այլ բան իրականացնել: Արցախի նոր ղեկավարությունը պետք է կանխատեսելի և վստահելի գործընկերային հարաբերություններ ունենա Մոսկվայի հետ: Արցախն անվտանգության երկու երաշխիք ունի՝ բանակը և ռուս խաղաղապահները: Վստահ չեմ, որ եթե այդ գործոններից մեկը մնա, Արցախը կկարողանա լիարժեքորեն անվտանգություն ապահովել»,ասում է մեր զրուցակիցը:

Արցախ տանող ճանապարհներին՝ Ակնայում և Լաչինի միջանցքում հումանիտար բեռներով մեքենաներ են: Առաջինի ընդունումը մերժում է արցախցին, իսկ երկրորդի, այդ թվում՝ ֆրանսիական բեռների մուտքն արգելում է Ադրբեջանը: Մաթևոսյանն ասում է՝ այս հարցի մասին խոսելիս քննարկվում է ոչ թե խնդրի էությունը, այլ դրանից բխող հետևանքները: «Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս: Ադրբեջանն ասում է՝ այս մարդը ճանաչել է, որ դա մեր տարածքն է, հետևաբար կարող ենք որոշել՝ բեռնափոխադրումներ լինելու են, թե ոչ և որ ճանապարհով են լինելու: Կամ ասում են՝ օդային միջանցք պետք է լինի, և Արցախ պետք է ապրանք տեղափոխվի:

Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել է նույն կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որն, օրինակ՝ ունի Արմավիրի մարզը Հայաստանի կազմում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ հումանիտար օգնություն է ցանկանում տեղափոխել Արմավիրի մարզի այն համայնքներ, որտեղ մեր մոլոկան եղբայրներն են ապրում: Եթե այս ամենը համաձայնեցված չլինի ՀՀ իշխանությունների հետ, համաձայն ենք, չէ՞, որ նրանք ունեն լեգիտիմ հնարավորություն ոչնչացնել այդ ինքնաթիռը: Այո, ունեն: Ինչ վերաբերում է ֆրանսիական բեռնատարներին: Չեմ ուզում մտնել այն նրբերանգների մեջ, որ Ֆրանսիան պատերազմից հետո մի քանի միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, իրենց նավթային-գազային համագործակցությունը շարունակվում է: Ուզում եմ սիմվոլիկ մի կետի վրա ուշադրությունը սևեռել: Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը, հասկանալով նաև փիառի գործոնը և այլն, գալիս է Հայաստան և բեռնատարներն ուղեկցում Լաչինի միջանցք, իսկ Տիգրան Ավինյանն ասում է՝ ինձ Արցախի մասին հարցեր մի տվեք: Սա անբացատրելի մի բան է: Այս իրավիճակում Ադրբեջանի պահվածքը խիստ տրամաբանական է»,-նշում է Մաթևոսյանը:

Կառավարության գրեթե ամեն նիստում խաղաղության օրակարգից չշեղվելու մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը շարունակում է կրակել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին: Կրակոցների արդյունքում զոհվում են մեր զինծառայողները: «Ապրելով Հայաստանում, արմատներով լինելով արցախցի՝ կողմնակից եմ խաղաղության, ուզում եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավորինս խաղաղության պայմաններում ապրենք, կառավարելի լինեն մեր փոխհարաբերությունները, բայց պետք է առաջնորդվենք ռազմաքաղաքական այն իրավիճակով, այն բալանսով, որը գոյություն ունի, և ելնելով դրանից՝ փորձենք կառուցել անվտանգության համակարգը, խաղաղությունը: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից և հատկապես նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ լրիվ այլ համակարգ է ձևավորվել տարածաշրջանային խաղացողների և անվտանգային ճարտարապետության տրամաբանության շրջանակներում: Մեզ համար համեմատաբար ավելի մեծ հնարավորություններ կային իրապես հասնելու նրան, որ տարածաշրջանում լիներ Փաշինյանի կողմից նկարագրված խաղաղությունը, Փաշինյանի օլիգարխների կողմից ասված տնտեսական կոոպերացիան Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ այն պայմաններում, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փուլ առ փուլ կյանքի կոչվեր:

Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը թողնեինք ապագայի վրա, կողմերը շարունակեին մնալ այն դիրքերում, որտեղ պատերազմը ավարտվեց: Շատ ենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց Փաշինյանը նոյեմբերի 10-ից խախտել է այն: Ինչո՞ւ է զորքերը դուրս բերել այն տարածքներից, որտեղ նրանք տեղակայված էին, երբ պատերազմն ավարտվեց: Անհրաժեշտ էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչել կետ առ կետ: Պետք է կարողանայինք մեր տնտեսական, դեմոգրաֆիկ ռեսուրսներն ավելացնելով՝ հասնել մի կետի, երբ Ադրբեջանն էլ ստիպված լիներ համակերպվել այն իրավիճակի հետ, որ Արցախի մնացած հատվածը երբեք ադրեջանական չի լինի: Չարեցինք դա:

Փաշինյանը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունում ստորագրված փաստաթղթի կետերը փորձում է կյանքի կոչել Արևմուտքում, այն դեպքում, երբ այն ոչ մի գործիքակազմ չունի դա անելու, ավելին, ասում է՝ Թուրքիայի հետ պայմանավորվեք: Այս ամենի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանն իրենց համար ֆիքսել են, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ոչնչացրել է, Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել, և իրենք կրակում են: Փորձում են ռազմական ճանապարհով ոչ միայն իրենց նախապես հռչակված խնդիրները լուծել, այլ մի բան էլ ավելին վերցնել: Քանի այս մարդը ու նրա վարած քաղաքականությունը կա, կրակելու են: Պատկերացնո՞ւմ եք՝ իրավիճակ մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը խափաներ տնտեսական գործունեությունը Հայաստանում, որոշեր՝ օդանավակայանը կամ գործարանը գործելո՞ւ է, թե՞ ոչ: Այն մոդելը, որով այս մարդիկ տանում են իբր խաղաղության, ոչնչացումն է, մաշեցնող պատերազմը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное