Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թղթե շերե՞փ, թե՞ թղթե իշխանություններ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները գեներացնում էին այն գաղափարը, թե դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախին նվիրված նիստ գումարվի։ Ու քանի որ քննադատություններ կային, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում, իշխանականները վստահ պատասխանում էին, թե իրենց դիմումը լինելու է ճիշտ ժամանակին, որպեսզի կարողանան հասնել կոնկրետ բանաձևի ընդունմանը։ Եվ, ահա, վերջապես ՀՀ իշխանությունները դիմեցին Անվտանգության խորհուրդ, ու նիստը գումարվեց։ Թվում էր, թե բոլոր անհրաժեշտ պայմանները կային, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև ընդունվեր: Խնդիրն այն է, որ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, այլ հեղինակավոր մասնագետներ ու իրավապաշտպաններ անկախ փորձագիտական կարծիք էին ներկայացրել, որ Արցախում ցեղասպանական գործողություններ են իրականացվում՝ կիրառելով բնակչությանը սովի մատնելու եղանակը։

Նույնիսկ Թուրքիայից մի խումբ գործիչներ և մտավորականներ միջազգային հանրությանը կոչ արեցին դադարեցնել Արցախի շրջափակումը՝ Ալիևին անվանելով բռնապետ։ Այսինքն, պատշաճ դիվանագիտական աշխատանքի դեպքում շատ մեծ էր հավանականությունը, որ Անվտանգության խորհրդում կարող է Ադրբեջանին դատապարտող և պարտավորեցնող որոշում ընդունվել, որը հայկական կողմը կարող էր օգտագործել Բաքվի վրա ճնշում գործադրելու և միջազգային միջամտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ուստի, պատահական չէ, որ Հայաստանում ու Արցախում ուշիուշով հետևում էին, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո պետք է որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի, բայց որևէ փաստաթուղթ չընդունվեց, ինչը Բաքվում որակեցին որպես դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ալբանիայի ներկայացուցիչը նույնիսկ Ադրբեջանի օգտին հանդես եկավ։

Փաստացի, հայկական կողմը կորցրեց դիվանագիտական դաշտում հաջողության հասնելու ևս մեկ հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանի ներկայացուցիչը, խեղաթյուրելով փաստերը, այնպես էր ելույթ ունենում, որ տպավորություն կարող էր առաջանալ, թե Արցախում հումանիտար աղետ չկա, իսկ իրավիճակի բարդացման մեղավորը Հայաստանն է։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչը Արցախի թեման ներկայացրեց որպես Ադրբեջանի ներքին գործ, ու այս իրողությունը միջազգային դերակատարներից որևէ մեկը կասկածի տակ այլևս չի դնում, որովհետև հենց ՀՀ ղեկավարությունն է հայտարարել, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի կողմից նման հայտարարություն չարվեր, ապա կարող էր ուրիշ լինել նաև միջազգային հանրության կամ գոնե դրա մեծ մասի դիրքորոշումը։ Պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմն էլ նիստի ընթացքում կարող էր հավել յալ փաստարկներ ներկայացնել, որը չարվեց։

Օրինակ՝ հայկական ներկայացուցչության ավելի դիտարժան ելույթի դեպքում կարելի էր լուսանկարներ ու տեսանյութեր ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Բացի այդ, ՀՀ արտգործնախարարը չներկայացրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում ԱԽ-ից իրավիճակը փոխելու համար կամ ինչ ճանապարհ է տեսնում։ Ու քանի որ Ադրբեջանին հաջողվում է մնալ անպատիժ ու շարունակել իր հանցագործ գործելակերպը, ապա Բաքուն շարունակում է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ տարածքային նկրտումները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շատ ակտիվ է և պարբերաբար դիմում է միջազգային տարբեր կառույցների, թե իբր «արևմտյան ադրբեջանցիները» ցանկանում են վերադառնալ իրենց «պատմական» տարածքներ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է անընդհատ սադրանքներ հրահրել և սրել իրավիճակը։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցներ են արձակվում ոչ միայն Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, այլ նաև Կապանի օդանավակայանի ուղղությամբ։

Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել, թե Հայաստանն իր տարածքում չի կարող գործարան կառուցել, շահագործել հանքեր ու օգտագործել օդանավակայանը։ Սա էլ բավական չէ, Բաքվից պահանջներ են հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, սպառազինություն ձեռք բերի և այլն։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, ու ադրբեջանական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս շպրտելու մասով որևէ գործողություն չկա թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում։ Այնինչ, եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեին կամ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին բանաձևեր ընդունվեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ, ու Բաքվի՝ խելահեղության հասնող նկրտումները որոշ չափով կզսպվեին։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները որևէ հաջողության չեն հասնում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հարցում։ Թեկուզ, եթե պատերազմից հետո Հայաստանը ռազմականապես թուլացել է, ապա գոնե դիվանագիտական դաշտում հաջողությունների հասնելու համար պայմաններ են ստեղծված։ Բայց այս ուղղությամբ արդյունքներ գրանցելու փոխարեն ՀՀ իշխանություններն են իրենց ապիկար քաղաքականությամբ այնպիսի պայմաններ ստեղծում, որ Հայաստանը ամեն անգամ հայտնվի պաշտպանվողի ու զիջողի դերում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное