Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի. Civilnet

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դոպինգ սփեյս» ընկերությունը ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջեւ մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որեւէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ Այս մասին գրում է Civilnet-ը։

Ըստ կառավարության՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում եւ արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ եւ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:

«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։

***

Ալիկ Պետրոսյանը 90-ականներից «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի սեփականատերն է, իսկ 2003-ից պատգամավոր էր «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2007-ին ու 2012-ին նա արդեն պատգամավոր դարձավ Հանրապետական կուսակցության ցուցակով, իսկ 2017-ին արդեն առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով Արմավիրի մարզից։

Ալեքսան Պետրոսյանը կալանավորված էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փողերի լվացման գործով, նրան մեղադրում էին փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Ալեքսան Պետրոսյանը, ըստ մեղադրանքի, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության եւ Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջոցով գումարները Հայաստանի Հանրապետություն փոխանցելու, դրանք կանխիկացնելու եւ պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը: Հետագայում Պետրոսյանը այս գործով արդարացվեց։ Փողերի լվացման գործընթացում կազմակերպվել էին առերեսումներ նաեւ ՄԱՊ-ի Ալիկի որդու եւ այլ անձանց միջեւ։ Մակար Պետրոսյանն այս գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Սա եզակի դեպք չէր, երբ Մակար Պետրոսյանը քրեական պատմության կիզակետում էր։ 2012-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացիների։ Ալիկ Պետրոսյանն ասաց, որ հայհոյել են որդուն, նա էլ որպես հայ տղա ծեծի է ենթարկել հայհոյողին։ 2021-ին Մակար Պետրոսյանը դարձյալ հայտնվեց մամուլի էջերում․ պարզվել էր, որ Մակար Պետրոսյանն ու նրա ընկերները առեւանգել, ապօրինի պահել ու ծեծել են քաղաքացու։ «Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Սամվել Ծ-ն է, որը իրավապահներին պատմել էր, որ իրեն վնասվածք են պատճառել Աժ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ 39-ամյա Մակար Պ.-ն եւ 46-ամյա Լեւոն Խ.-ն Կոմիտասի պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում։ Վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով եւ ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով եւ զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշվում էր հրապարակման մեջ։

«Դատալեքս» հարթակում այս գործով դատական գործընթացի մասին տեղեկություններ չկան։

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное