Հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման մրցույթին մասնակցում է երկու ընկերություն. Որոշումը կլինի 60 օրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, գումարել է նիստ, որի օրակարգում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման վերաբերյալ հարցը։
ՀՌՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի հաստատումից հետո հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները և հետագա գործունեության մասին ծրագիրը։
Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը: