Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն օգտվում է անտարբերությունից՝ սեղմելով իր մահաբեր օղակը հայկական ԼՂ-ում. Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյակից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝  գործնական աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

«Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրաքանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:

Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս-տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։

Ներկայիս ընդլայնված Եվրոպայում սա «Նոր Բեռլինի պատ» է, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր քսան հազար բնակչությանը տանում է դեպի սովամահություն։ Արդյոք մեր հանրապետական գործընկերների պես մենք ևս պետք է կրկնենք, որ Բաքվի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի ամենատարրական սկզբունքներին։ Արդյոք մենք դեռ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները և 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանները:

Արդյոք մենք պետք է վերստին հիշեցնենք, որ այս սրիկա պետությունը, ծաղրելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը նրան պարտադրում է անհապաղ վերականգնել է ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իրեն դարձնում է վտարանդի միջազգային հանրությունից։ Եվ վերջապես, արդյոք պետք է նշենք, որ գործադիր իշխանությունն ունի գործելու հստակ մանդատ՝ առաջնորդվելով 2022 թվականի նոյեմբերի 15-ին Սենատի և 2022 թվականի նոյեմբերի 30-ի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերով, որոնք տալիս են լիարժեք ազատություն՝ Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես պատժել՝ ում կամենում է և երբ դա կամենում է, նույնիսկ հզոր Ռուսաստանի պարագայում է այդպես։ Ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք նաև գիտենք, թե ինչպես մեր ուժերը տեղակայենք Մոլդովայի սահմաններին։ Հօգուտ Լեռնային Ղարաբաղի մեր կրկնվող կոչերը չլսելը և հօգուտ նրա մեր հանձնառած միջոցները չհամախմբելը նշանակում է լինել Ադրբեջանի մեղսակիցը։

Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ դիմադրության հայազգի մարտիկ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի պանթեոն մուտք կգործի 2024 թվականի փետրվարի 21-ին՝ իր մահապատժից ութսուն տարի անց։ Մեզ մնում է միայն ողջունել այս որոշումը, որն ի դեմս Մանուշյանի՝ ոգեկոչում է նաև որևէ երկրի քաղաքացիություն չունեցող և մերժված հարյուրավոր մարդկանց՝ հայերի, հրեաների, իսպանացի հանրապետականների, իտալացի հակաֆաշիստների և շատ ուրիշների հանձնառությունը՝ ծառայելու հօգուտ ազատության, մարդկության և եղբայրության արժեքների, որոնք Հանրապետության արժեքներն են հանդիսանում։ Բայց այս արդարացի երախտագիտությունը չպետք է վերածվի խեղկատակության՝ ծառայելով որպես պատնեշ, որը թույլ է տալիս հայերին թողնել միայնակ ներկայիս ավտորիտար և ավտոկրատ ադրբեջանական ռեժիմին դեմ-հանդիման:

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին։ Լեռնային Ղարաբաղը, որը Հարավային Կովկասում ներկայացնում է այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, արժանի է ավելիին, քան անուշադիր հայացքն է: Այն պարզապես արժանի է, որ իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը կիրարկվի: Այն արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործելու օրինականությունը և բռնի ուժով հաստատված օկուպացիան որևէ պարագայում չի կարող կասկածի տակ դնել դրա գոյությունը։

Իր կնոջը՝ Մելինեին ուղղված հրաժեշտի իր հայտնի նամակում Միսաք Մանուշյանը գրել է. «Իմ մահվան պահին ես հայտարարում եմ, որ ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի և որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա ըստ արժանվույն՝ պատժի կամ պարգևի տեսքով։ Գերմանացի ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պատերազմից հետո կապրեն խաղաղության և եղբայրության մեջ, որը երկար չի տևի»։

Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա հանցախմբի նկատմամբ՝ առանց ատելություն տածելու իր ժողովրդի հանդեպ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղության և եղբայրության պայմաններում այս Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչ-հայտարարության մեջ:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное