Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կա սեր, կա նաև բաժանում. Նառան անկեղծանում է լռության, ամուսնու մասին և ոչ միայն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, երգչուհի Նառան տևական դադարից հետո ներկայացրեց իր նոր` «Սեր և բաժանում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: 

Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ երգի և տեսահոլովակի ստեղծման պատմության, տևական լռության պատճառի, դստեր սպասվելիք հարսանիքի մասին և ոչ միայն:

«Երաժշտությունը գրել է երգահան Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն  Անիտա Հախվերդյանն, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը,  տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Ջերմուկի հայտնի հանքային ջրերի ցուցասրահում: Այնպիսի գեղեցիկ ռակուրսով է նկարահանվել, որ կարծես Իտալիան լինի:

Ջերմուկում նկարահանելու գաղափարը եղել է հենց Հրաչ Քեշիշյանինը: Ես միշտ աշխատում եմ իմ ընկերների հետ, ամեն մարդ անում է իր գործն ազնվորեն, դրա համար սա կոչվում է թիմային աշխատանք:

Տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբերի վերջին, երբ փորձում էինք վերջին արևները «գողանալ»: Շատ ցուրտ եղանակ էր, նկարահանումից 2 օր հետո արդեն ձյուն տեղաց: Սակայն այդ ամենը ոչ մի ազդեցություն չունեցավ մեր աշխատանքի և տրամադրության վրա, ստացել ենք այնպիսի կադրեր, որոնք շատ տաք ու լավ եղանակի պատրանք են ստեղծում։

Այդ օրերին առաջնորդվել ենք «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»  հայտնի թևավոր խոսքով (ժպտում է): Տեսահոլովակը նայելիս մարդիկ երբեք չեն կարող մտածել անգամ, որ մարդիկ այնտեղ մրսել են»,- զրույցի ընթացքում պատմեց Նառան:

Անդրադառնալով այն փաստին, որ երգի վերնագրից շատերը մտածում են, որ այն տխուր բովանդակություն ունի, երգչուհին նշեց. «Վերնագրից կարելի է մտածել՝ տխուր ավարտ ունի, բայց ուրախ երգ է։ Իմ կարծիքով` եթե կա սեր, կա բաժանում, իսկ եթե կա բաժանում,  հետևից կա նաև սեր: Բաժանումից հետո սիրո նոր սկիզբ է գալիս, կյանքը շարունակվում է։

Նկարահանման ընթացքում եղել են նաև զավեշտալի դեպքեր, ինչը թույլ չի տվել երգչուհուն ու ստեղծագործական խմբին զգալ եղանակային ցուրտ պայմանները.

«Մենք նկարահանում էինք տաք ջրերի մոտ, որտեղ մարդիկ պետք է գային և ջուր խմեին: Նրանք ստիպված էին լինում ժամերով սպասել և հետևել մեր աշխատանքին: Ամեն անգամ, երբ երգում էի, նրանք նոր լսածի պես բուռն ծափահարում էին`կարծես առաջին անգամ էին լսում: 20 անգամ երգում էի, այդքան անգամ նրանք ծափահարում էին։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր»:

Նկարահանման ընթացքում երգչուհին նաև անակնկալ նվեր է ստացել.

«Ինչպես գիտեք, այնտեղ պատերին կտավներ են փակցված, Հրաչ Քեշիշյանը նկարիչներից մեկին խնդրեց, որ նկարահանման ընթացքում հանի, նա էլ շատ նեղվել էր, բայց ավարտին մոտեցավ ու ինձ նվիրեց իր գեղեցիկ նկարներից մեկը՝ հենց այդ պատկերասրահի տեսքով: Ես այն մեծ հաճույքով կախեցի մեր տանը, որովհետև այն, ինչը սրտանց է նվիրվում, իր մեջ մեծ դրական էներգիա է պարունակում»:

Անդրադառնալով ընտանիքի անդամների, հատկապես ամուսնու արձագանքին` Նառան նշեց.

 «Իմ ընտանիքի անդամներն իմ ամենամեծ քննադատներն են, երբեք գրեթե ոչինչ չեն հավանում, բայց այս անգամ ամեն ինչ հավանել էին: Ամուսինս իմ ամեն երգ չէ, որ հավանում է: Անկեղծ ասած` լսում եմ բոլորի կարծիքները, բայց մնում եմ իմ կարծիքին, որովհետև ես իմ կյանքում միշտ արել եմ այն, ինչ ինքս եմ ուզել: Բնականաբար, հնարավոր է , որ ոմանք չհավանեն, ես բոլոր քննադատությունները լոշսում եմ, նորմալ ընդունում եմ, բայց մնում եմ իմ կարծիքին»:

Մեր այն հացին` ինչո՞վ էր պայմանավորված Նառայի ստեղծագործական տևական դադարը, և արդյո՞ք լռության պատճառով չի վախեցել կորցնել իր հանդիսատեսին,  երգչուհին նշեց.

«Չէի ուզում շատ իմաստալից, տխուր երգեր ներկայացնել, ուզում էի, որ ուրախ, դրական երգեր ներկայանել մարդկանց, քանի որ հասկացա, որ մեզ հիմա միայն դրական ու թեթև բաներ են պետք: Մարդիկ այնքան հոգսեր ունեն, որ իրենց միայն ուրախ երգեր են պետք: Եթե որևէ անձի սիրում են, ուրեմն սիրում են, եթե չեն սիրում, ուրեմն` չեն սիրում: Նման խնդիր չեմ ունեցել իմ առջև դրած, քանի որ ամեն մարդ ունի իր սիրողն ու չսիրողը, լռելն ու չլռելը կապ չունեն; Նոր երգ ունեմ, որն ընթացքի մեջ է, աշնանը կակտիվանամ, հավանաբար, աշնան վերջ արդեն պատրաստ կլինի»:

12735945_1077099565645010_691925083_n

Երգչուհին այս շրջանում զբաղված է շատ հաճելի գործով.

«Ամռանը  աղջիկս կամուսնանա, պատրաստվում ենք այդ իրադարձությանը, կարող եմ ասել, որ պասիվությունս դրանով է արդարացվում»:

Թեև Նառան Մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ և ծաղիկներ է ստացել, այնուամենայնիվ, ամենամեծ նվերն ինքն է իր համար արել:

«Մարտի 8-ին ինքս ինձ նվեր արեցի` այս տեսահոլակիի տեսքով, որովհետև այն դեռ պետք է փետրվարին լիներ, սակայն այնպիսի վատ ու մռայլ եղանակ էր, չեր համապատասխանում երգի ու տեսահոլովակի տրամադրությանը, այդ պատճառով էլ Մարտի 8-ին եղավ պրեմիերան: Իհարկե, ծաղիկներ ստացա ամուսնուցս , տղայիցս, հարսիցս ու փեսայիցս, սակայն, նախևառաջ, երեկ ինքս ինձ համար տոն ստեղծեցի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Նառան: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное