Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են թաքցնում կենդանակերպի տարբեր նշանների կանայք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սիրելի լեդիներ, սրտանց շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա, կապակցությամբ։ 

Թող ձեր հոգում միշտ ծաղկունք լինի, իսկ դուք շրջապատի կողմից միշտ լինեք սիրված ու գնահատված։

Այս տոնական օրը ձեզ ենք ներկայացնում, թե ի՞նչ են թաքցնում կենդանակերպի տարբեր նշանների կանայք։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան թաքցնում է իր իրական դեմքը՝ անհատականության դիմակի տակ: Ի՞նչ են թաքցնում տարբեր կենդնակարեպի նշանների կանայք:

Համաձայնեք, յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական դիմակը: Ինչ վերաբերվում է կանանց, ապա նրանք կարողանում են այս խնդիրն առանց որևէ դժվարության լուծել: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում՝ հանելուկ է: Ով, եթե ոչ կինը կարող է թաքցնել իր իրական զգացմունքները: Ահա, թե ինչ թաքուն զգացմունքներ ունեն կենդանակերպի տարբեր նշանները:

Կին-Խոյ

Ստեղծում է ուժեղ, ակտիվ և ագրեսիվ կնոջ կերպար, սակայն իրականում նրա ներսում «բոլորի կողմից մոռացված երեխա» է: Նրանք սարսափելի կերպով վախենում են լքված լինելուց և այդ պատճառով փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց ներքին ապրումներն ու զգացմունքները:

Կին-Ցուլ

Ստեղծում է հանգիստ, հավասարակշռված կնոջ կերպար, սակայն իրականում սարսափելիորեն վախենում է իր կյանքում քաոսից և գլոբալ աղետներից: Ավելի վատ է, եթե այդ քաոսի մասին նորությունը բերում է մտերիմ կամ հարազատ մարդը: Մի կարծեք, որ Ցուլը դուրս է հանում իր զգացմունքները: Հանգստության դիմակը Ցուլի վրա կմնա այնքան, քանի դեռ նա լուծում չգտնի իրավիճակից:

Կին-Երկվորյակ

Ստեղծում է ուրախ և անհոգ կնոջ կերպար, ում մոտ որևէ խնդիր չկա: Իրականում նրանք թաքցնում են մոլի նյարդայնություն գրեթե ամեն ինչի և բոլորի հանդեպ, առավել ևս նրանց, ում վախենում են կորցնել: Նրանք տանել չեն կարողանում առօրյան և ձանձրույթը:

Կին-Խեցգետին

Արտաքինից նուրբ, կարեկցող, հոգատար և սիրող։ Նա ուշադիր լսում է ձեզ, խորհուրդ տալիս, սակայն այդ դիմակի տակ խորամանկություն կա: Նա մտածում է իր մասին միայն: Նրա հետ պետք է զգոն լինել:

Կին-Առյուծ

Ինչպես և հարիր է կենդանակերպի թագավորական նշանին, նա միշտ գլուխը բարձր է պահում և հպարտ հայացքով է քայլում: Իրականում այդ դիմակի տակ փափուկ և հոգատար սիրտ է: Շրջապատեք նրան քնքշությամբ և հոգատարությամբ և դուք երջանիկ կլինեք:

Կին-Կույս

Նա միշտ հավաքված է և անվրդով իր որոշումներում, սակայն մի մոռացեք, որ Կույսերը ունեն նաև մեկ այլ դեմք: Կույսն իսկական հետախույզ է, եթե նա աչք է դրել տղամարդու վրա ու ցանկանում է ամուսնանալ նրա հետ, ապա ամեն ինչ կիմանա նրա մասին:

Կին-Կշեռք

Հանգիստ, վստահություն ներշնչող, սակայն իրականում դա այդպես չէ: Այդ դիմակի տակ թաքնված է կատարյալից շատ հեռու անձ: Կին-Կշեռքն իր զույգին դիտարկում է որպես խաղատիկնիկի, որն ունակ է կատարել իր ցանկությունները: Նրանք ունակ չեն ինքնուրույն լուծել իրենց խնդիրները:

 

Կին-Կարիճ

Արտաքինից խիստ, հպարտ և ուժեղ, իրականում փափուկ, հավատարիմ: Կին Կարիճը բախտի նվեր է:

Կին-Աղեղնավոր

Քմահաճ, անկախ, ազատ, ինքն իրենով: Փորձում է ստեղծել ինքնաբավ մարդու կերպար, ով հասկանում է բոլոր կենցաղային խնդիրներում: Սակայն դա կրկին դիմակ է: Աղեղնավորը երազում է բոլորի նման չլինել: Նա մշտապես լացում և բողոքում է իր չստացված աստղային կյանքից:

Կին-Այծեղջուր

Ավելի հաճախ նա ինքնավստահ, հանգիստ է, սակայն դա ընդամենը թվացյալ է: Դիմակի տակ համառ, դժգոհ անձնավորություն է:

Կին-Ջրհոս

Էքցենտրիկ, ոչ սովորական, կարողանում է թոզ փչել աչքերի մեջ: Նրա ժպիտի տակ թաքնված է խորը հոգեվերլուծաբան, ով կարող է բացահայտել նույնիսկ ամենաամուր կերպարին: Իմացեք, եթե նա ձեզ բռնեցնի դավաճանության մեջ կամ զգա թեկուզ փոքր-ինչ սխալ քայլ, զգույշ եղեք՝ նա սիրում է կոտրել ամանները ոչ միայն հարվածելով գետնին, դրանք կարող են նետվել նաև ձեր վրա:

Կին-Ձուկ

Քնքուշ և փափուկ, հիանալի էակ, ով կարիք ունի տղամարդու ամուր ուսի: Առաջին հայացքից նա անպաշտպան կոկետուհի է թվում, սակայն իրականում դա նրա մտածված ռազմավարությունն է: Նա ունակ է թակարդ գցել ամենայուղոտ պատառը: Նա իր թակարդը ճիշտ տեղում է դնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Լուսանկարները` լեհ լուսանկարիչ Արկադիուշ Բրանիցկու «Աստղագուշակ» նախագծից

 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное