Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ խոշտանգելուց հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը․ Արտակ Գալստյանի բաց նամակը Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը «Հրապարակի»  միջոցով փոխանցել է իր բաց նամակը Նիկոլ Փաշինյանին:

Նամակում ասվում է. «Պարոն Փաշինյան, սահմանադրության օրվա առթիվ Ձեր ուղերձում ի թիվս այլոց նշել եք, որ այլևս ՀՀ-ում անմեղ մարդիկ չեն ձերբակալվում, չեն կալանավորվում և չեն դատապարտվում։

Եթե դա այդպես է, ապա՝

-Ինչո՞ւ եմ ես քաղաքական հայացքների համար, առանց որևիցե հիմքի, ընդամենը մեկ հոգու, որևիցե փաստով չհիմնավորված ցուցմունքով կալանքի տակ։

- Ինչո՞ւ է ինձանից ցանկալի ցուցմունք կորզելու համար, Արգիշտ Քյարամյանը կալանավորել իմ որդուն, կնոջս, փաստաբանիս, հետախուզում է հայտարարել հարսիս և սպառնում է խոշտանգել կամ սպանել նրանց։

-Ինչո՞ւ է քննչական կոմիտեն առանց դատարանի որոշման գիշերով, գաղտագողի խուզարկում մեր գրասենյակը, իսկ այնուհետ կնքում այն՝ փաստացի դադարեցնելով կուսակցության գործունեությունը, սա էլ այն դեպքում երբ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցնել միայն ՍԴ-ն։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն դռները ջարդելով խուզարկում եղբորս, հարևանիս, կնոջս բնակարանները և վերջում դրանք կնքելով փաստացի զրկում է սեփականատերերին դրանցից օգտվելու սահմանադրական իրավունքից։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն, առանց դատարանի թույլտվության առգրավում ընտանիքիս ավտոմեքենաները, տան ամբողջ գումարը, ոսկեղենը՝ թողնելով ընտանիքս առանց ապրուստի միջոցի։ Պրն Փաշինյան, այդ ինչպե՞ս է լինում, որ որդիս Քննչական կոմիտեի հետախուզման արդյունքում Վրաստանում ձերբակալվում է մայիսի 27-ին, իսկ նրա նկատմամբ պաշտոնական հետախուզումը հայտարարվում է միայն հունիսի 8-ին։ Հարցումների պատասխաններն առկա են։

-Եթե ՀՀ ում այլևս չեն խոշտանգում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ չորս օր խոշտանգվել եմ ես Արգիշտ Քյարամյանի ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից։ Ի դեպ ինձ խոշտանգելուց  երկուսն էլ հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը և ձեզանից ստացել են ընդհուպ սպանության մանդատ, ընդ որում առանց սահմանափակման։

Պրն Փաշինյան, որտե՞ղ եք տեսել  ժողովրդական երկիր, որտեղ Քննչական կոմիտեի նախագահը և ՔԿ Երևան քաղաքի վարչության պետը, երկրի ղեկավարի անունից խոշտանգեն մի ամբողջ կուսակցության խորհրդի անդամների և համակիրներին, հարվածեն էլեկտրաշոկերով, փորձեն դուրս շպրտեն պատուհանից, սպառնան նռնակ նետել նրանց ընտանիքների վրա և ֆիզիկապես ոչնչացնեն նրանց։

Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարական երկիր, երբ ընդամենը ՔԿ նախագահ հանդիսացող անձը կալանավորի մոտ հայտարարում է, որ երկրի տերը ինքն է և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում Գլխավոր Դատախազի, ԱԱԾ պետի և Ոստիկանապետի հասցեին սպառնալով, որ նրանք եթե իր ասածը չանեն, ապա կհեռացնի աշխատանքից ու կոչնչացնի։ Ի դեպ Արգիշտի Քյարամյանի, Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից անմարդկային կերպով խոշտանգվել են Արման Մկրտումյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Հայկ Խաչատրյանը Անդրանիկ Անադալյանը, ես և կուսակցության ևս 10-15 անդամներ և այդ բոլորը Երևան քաղաքի Քննչական վարչությունում, անձամբ ՔԿ նախագահի կողմից և ըստ նրա՝ Ձեր անունից։ Գտնում եմ, որ Արգիշտ Քյարամյանի զրպարտության իրական լինելը պարզելու համար պետք է վերը նշված անձանց հաղորդումներին և իմ ներկայացրածին տրվի օբյեկտիվ գնահատական, արդար քննության արդյունքում։ Պետք է ՔԿ ում մեր վերաբերյալ գործերը տեղափոխվեն այլ քննչական վարույթ, պարզելու համար մեղադրանքները շինծու են, թե ոչ։

Իսկ ամենակարևորը՝ Արգիշտ Քյարամյանի կողմից խոշտանգված անձի գործը չի կարող քննել վերջինիս ղեկավարած հիմնարկը։

Պրն Փաշինյան, եթե չապահովվի վերը նշվածը, օբյեկտիվ չքննվի այս գործերը, ապա մինիմում 15 հոգի վստահ է լինելու, որ իրենց քաղաքական հայացքների համար խոշտանգվել են Ձեր ցուցումով, նրանց ընտանիքներին փորձել են սպանել, իսկ երեխաներին բռնաբարել Ձեր ցուցումով։ Այդպիսի զարգացումը կնշանակի Ձեր հայտարարած ժողովրդավարական բաստիոնի անկումը և երկրում տոտալ բռնատիրական համակարգի ստեղծումը։ Պրն Փաշինյան, դուք ինքներդ անմեղ դատապարտվել եք, կալանքի ժամանակ խոշտանգվել եք, ով ով՝ դուք պետք է հասկանաք, թե դա ինչ կործանարար ճանապարհ է երկրի համար։

Հուսամ կհասնենք մեր գործի արդարացի քննությանը Ձեր հայտարարած ժողովրդավարական երկրում։

Հ.Գ. Վստահ եմ, որ ստահակների խումբը կրկին փորձելու է խոշտանգել ինձ, իմ ընտանիքի անդամներին  և մտերիմներին, ուղղակի ինձ հետաքրքիր է, թե դա կրկին անելու են երկրի ղեկավարի անունից, դատախազության, ԱԱԾ-ի դատարանների լուռ օժանդակությամբ, թե՞ Արգիշտ Քյարամյանը կվերահաստատի, որ երկրի տերը իրականում ինքն է և ինքն է որոշում՝ ում սպանել և ում թողնել որ ապրի։

Աստված պահապան հայ ժողովրդին։

Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей
Самое популярное