Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք տարբեր մարդիկ ենք…» (Զույգերի համատեղելիության մասին)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ասում են՝ հակադիր բևեռները միշտ իրար ձգում են: Բայց միշտ չէ, որ այդպես է: Օրինակ, ինչպե՞ս կարող ես ապրել մեկի կողքին, ում աշխարհընկալումը քոնի 180 աստիճանով շրջված պատկերն է, ով դաստիարակվել է այլ ավանդույթներով ու համակարծիք չէ կյանքի մասին քո հայացքների հետ: Միանման արժեքներ ունեցող զույգերն ավելի ամուր ընտանիքներ են կազմում: Ամուսնական կյանքում շատ են առաջին հայացքից մանրուք թվացող, բայց իրականում ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը, որոնք սիրահարված մարդը չի կարևորում՝ բնավորություն, վարքագիծ, սովորություններ և ավանդույթներ, դաստիարակություն, ճաշակ, սկզբունքներ, առաջնահերթություններ, քաղաքական համոզմունքներ, հիգիենայի և սնվելու հետ կապված հարցեր… Թվարկումը կարելի է շարունակել:

Կրոնի և ազգության տարբերություններ

Ֆիլմերում հաճախ ենք տեսնում հերոսներ, որոնք սիրում են իրար, սակայն նրանցից մեկը հայտարարում է, որ չի պատրաստովում ամուսնանալ իր սիրեցյալի հետ, քանի որ նրանք տարբեր կրոնների են պատկանում: Որպես կանոն՝ ֆիլմերում այս հարցը լուծվում է զուգընկերներից մեկի կրոնափոխությամբ, որից հետո զույգն ամուսնանում է ու ապրում երջանիկ: Այստեղ ֆիլմի խնդիրն է ցույց տալ, թե որքան հզոր, արգելքներ հաղթահարող զգացմունք է սերը: Այո, սերն ուժեղ զգացմունք է, բայց, ցավոք, կյանքում ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կինոյում:

Իրականում հավատացյալ մարդու համար կրոնը մեծագույն արժեք է, և շատ դժվար է զոհաբերել այն հանուն մեկ ուրիշ արժեքի՝ սիրո:

Պատկերացրեք, որ Դուք սիրում եք մի մահմեդականի և հայտնվել եք բարդ ընտրության առաջ: Ի վերջո գերադասում եք սերը, փոխում Ձեր կրոնը, բայց հանկարծ պարզվում է, որ Ձեր ընտրյալը երեք օրինական կին ունի և սիրով առաջարկում է Ձեզ դառնալ չորրորդը: Պատրաստ կլինե՞ք այս փորձությանը հանուն սիրո:

Հնարավոր է, որ Դուք և Ձեր զուգընկերը որևէ կրոնական հակասություն չունեք, բայց նա այլազգի է: Այդ դեպքում նույնպես վաղ է ուրախանալը: Կան ազգեր, որոնք մեզնից այնքան տարբեր են իրենց ազգային մտածելակերպով, որ թեև ակնհայտ չէ, բայց ժամանակի ընթացքում համատեղ կյանքը կարող է անտանելի դառնալ: Հատկապես դժվար է այն աղջիկների համար, որոնք պետք է ամուսնանան և մեկնեն իրենց հայրենիքից: Արտասահմանում ապրելու միտքը միշտ էլ գրավիչ է մեր երիտասարդների համար, բայց արի ու տես, որ օրինակները քիչ չեն, երբ սովորույթներն ու բարքերն օտարացնում են կատարյալ թվացող զուգընկերոջը, որի հետ հայրենի հողում, թվում էր, թե ամեն ինչ շատ լավ է: Այսպիսի դեպքերը, որպես կանոն, հանգուցալուծվում են մեկնած երիտասարդի վերադարձով:

Ազգությունը նույնպես այն մեծ արժեքներից է, որի հետ պետք է հաշվի նստել:

Սոցիալական և ընտանեկան արժեքների տարբերություններ

Նարեկն ու Աննան ամուսնացել էին միմյանց սիրելով: Բայց մի քանի ամսվա համատեղ կյանքից հետո Նարեկը սկսեց լրջորեն մտածել՝ արդյո՞ք իր ընտրությունը ճիշտ էր:

Բանն այն է, որ Աննան դաստիարակվել էր բավականին ապահովված ընտանիքում և սովոր էր ամեն ինչի ամենալավին ու շքեղին: Ինստիտուտը նոր ավարտած Նարեկից նա պահանջում էր նույն շքեղությունը, որը տեսել էր իրենց տանը:

«Ահավոր էին այն կոնֆլիկտները, որ ամեն օր, ամենամանր պատճառներից ծագում էին մեր միջև: Երբեմն մտածում էի՝ մի՞թե ես այս աղջկան սիրել եմ»,- ասում է Նարեկը:

«Վեճե՞ր, բարձր խոսելը վիճե՞լ է նշանակում»,- զարմանում է Աննան: Եվ իրոք, ընտանիքում շփման նման ձևը, որի վրա Նարեկը պարզապես աչք էր փակել, փաստորեն, ճակատագրական դարձավ: Նարեկը, որը մեծացել էր ներդաշնակ ու հանգիստ ընտանիքում, որտեղ լռությունն ու փոխադարձ հարգանքն առաջնային էին, ամենօրյա այդ լեզվակռիվներից իր տեղը չէր գտնում: Պարզվեց, որ երբեմնի իրար սիրող զույգն իրականում ոչ մի ընդհանուր բան էլ չուներ: Հարաբերությունները փրկելուն ուղղված Նարեկի ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին: Այժմ նրանք ամուսնալուծված են:

Երբ ներդաշնակությունը հնարավոր է

Սոնան մատուցողուհի էր աշխատում սրճարանում: Հենց այնտեղ էլ նա ծանոթացավ Արտակի հետ, որը սկսնակ տնտեսագետ էր: Սոնան ու Արտակը միանգամայն տարբեր աշխարհներից էին: Արտակը՝ ապահովված ընտանիքից, շահավետ մասնագիտությամբ, Սոնան՝ բուժքրոջ ու բանվորի աղջիկ, որոնք մի կերպ էին ապրուստ ապահովում, չուներ բարձրագույն կրթություն ու չէր էլ երազում հարուստ արքայազնի հետ ամուսնանալու մասին: Թվում է՝ ոչ մի ընդհանուր բան:

Արտակը նրան տանում էր թատրոն, կինո, ծանոթացնում ընկերների հետ: Սոնան յուրաքանչյուր հանդիպմանը խնամքով պատրաստվում էր, որպեսզի լավ տեսք ունենար, գրքեր ու ամսագրեր էր կարդում, տեղեկություններ հայթայթում, որպեսզի հետ չմնար խոսակցություններից:

Շուտով Սոնան այնքան տարվեց Արտակի հետաքրքրություններով, որ նույնիսկ ինստիտուտ ընդունվելու համար սկսեց փող հավաքել: Արտակի հայտնվելը Սոնայի համար նոր հորիզոններ բացեց, նա սկսեց կյանքում ձգտել լավագույնին ու հիմա ոչնչով ետ չի մնում Արտակից:

Այսպիսի «անհավասար» զույգերն ապագա ունեն միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ պատրաստ են փոխզիջումների, իրենց արժեհամակարգում ինչ-որ բաներ փոխելու: Խոսքը ոչ թե ինքնազոհողությունների, այլ փոխըմբռնման մասին է: Եթե զուգընկերները պատրաստ են սովորել միմյանցից ու դա անում են հաճույքով, ապա նրանց համատեղ կյանքի հեռանկարները խոստանում են ուրախալի լինել:

Ինչպե՞ս պահպանել հարաբերությունները

Նախքան հարաբերությունների մասին լուրջ որոշումներ կայացնելը համոզվեք, որ Դուք և Ձեր զուգընկերը բավարար համատեղելի եք: Դա նշանակում է, որ Ձեր կարծիքները կյանքի հիմնական հարցերի մասին համընկնում են, Դուք հպարտանում եք Ձեր զուգընկերոջով և չեք ոտնահարում սեփական «ես»-ը նրա հետ հարաբերությունները պահպանելու համար:

Եթե, օրինակ, Ձեր զուգընկերը սկսում է ծխել, հաճախակի ոգելից խմիչքներ օգտագործել, սննդակարգին չի հետևում, ուշադրություն չի դարձնում իր կազմվածքին, իսկ Դուք սնվում եք հատուկ սննդակարգով, ծուխը վատ է ազդում Ձեզ վրա և առհասարակ նախընտրում եք առողջ ապրելակերպ, ապա պետք է մտածել համատեղելիության մասին, զրուցել, փորձել գնալ փոխզիջումների:

Եթե ընտանիքում Ձեզ համար մեծ արժեք է հավատարմությունը, իսկ ձեր զուգընկերը դավաճանությունն անբարո քայլ չի համարում՝ առաջնորդվելով «Ես տղամարդ եմ, ինձ կարելի է» հայկական բնորոշ նշանաբանով, ապա համաձայնեք՝ հարաբերությունները լրջացնելը հիմարություն է:

Եթե Դուք արդեն նման հարաբերությունների ցանցն եք ընկել, ապա մի փորձեք զոհաբերել այնպիսի արժեքներ ու համոզմունքներ, որոնք առաջնային են Ձեզ համար: Այդպիսով Դուք չեք փրկի սերը, այլ պարզապես կհետաձգեք անխուսափելի պայթյունը: Եթե արժեքներն այնքան տարբեր են, որ միասին մնալու համար ստիպված եք անընդհատ լարվել, ապա Դուք միմյանց չեք համապատասխանում:


Փորձեք հասկանալ զուգընկերոջը և նայել խնդրին նրա աչքերով:
Արժեքները վերանայելը միշտ էլ օգտակար է, քանի որ ընդլայնում է մարդու մտահորիզոնը:
Բայց պետք է հիշել, որ մենք փոխում ենք մեր արժեքները միմիայն հանուն ինքներս մեզ, այլ ոչ թե հանուն լավ հարաբերությունների:
Վայելեք ձեր սերը, դարձրեք այն կյանքի ամենաբարձր արժեքը:

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное