Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կառուցողական էին եւ արձանագրվել է առաջընթաց: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

«ԱՄՆ-ն հանձնառու է՝ շարունակելու աջակցել այս բանակցություններին փորձ անելով հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տեւական եւ արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, եւ վերջին սադրանքի հետեւանքով Արցախում սպանվեց 4 զինծառայող, Քրիստինա Քվինը արձագանքել է.

«ԱՄՆ-ն հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջեւ վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք արել՝ իրենց բոլոր տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով: Ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին: Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության: Երկու կողմերն էլ ներգրավված են բանակցություններին, եկել են սեղանի շուրջ եւ անկեղծ ու բաց քննարկումներ են ունեցել կողմերի միջեւ առկա տարակարծությունների վերաբերյալ, եւ մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն: Մենք մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»:

Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներին՝ դեսպանն ասել է. «Միացյալ Նահանգները վաղուց եւ հաստատակամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ, որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: Ես, վստահաբար, այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»:

Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Քրիստինա Քվինն ասել է. «Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը: Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը»:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է եւ մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն եւ կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահովված կլինեն Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԱՄՆ այդ ամենն անում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելու նպատակով՝ դեսպանն արձագանքել է.

«Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն»:

Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ դեսպանն ասել է. «Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն դրանից անդին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»:

Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
Самое популярное