Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ իշխանությունն Արցախը որպես մանրադրամ է օգտագործում՝ թիրախի տակ պահելով 120 հազար հայերի կյանքը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի 120 հազար բնակչությունը հունիսի 15ից զրկված է որևէ մատակարարման ու տեղաշարժի հնարավորությունից, քանի որ Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում հայտնել է ծայրահեղ իրավիճակի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով արցախահայության անկոտրում լինելու մասին։

«Վերջին երեք տարվա ընթացքում նման իրավիճակներում հաճախ ենք հայտնվում, և ես ամեն անգամ հիանում ու զարմանում եմ Արցախի ժողովրդի հերոսական պահվածքով։ Իրականում սա պատերազմ է, որտեղ Արցախի ժողովուրդն իրեն հերոսաբար ու արժանապատիվ է պահում։ Նման իրավիճակներում առաջին 1-2 օրը մի փոքր խուճապային է լինում, բայց հիմա խուճապ ընդհանրապես չկա։ Ձեզ հետ զրույցից առաջ ես շրջում էի փողոցներով, զրուցում մարդկանց հետ։ Որևէ մեկին խեղճացած, ընկճված, տխուր չեք տեսնի։ Իհարկե, մտահոգ են, լարվածությունը կա, բայց խուճապ չկա։ Մեկը մյուսին հույս է տալիս՝ ասելով, որ 90-ականներին 3-4 տարի շարունակ շատ ավելի վատ իրավիճակում ենք եղել այն իմաստով, որ հիմա գոյի պայքարը տանելու հնարավորություններն ավելի շատ են»,-նշել է պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն, ամեն դեպքում, իրավիճակը ծայրահեղ է բնութագրում։ «Հունիսի 15-ից սկսած հումանիտար բեռների ներկրում չկա, նաև Կարմիր խաչի առաքելությունն է դադարեցված։ Բացի այդ, արդեն հարյուրավոր հիվանդներ Արցախից մեկնելու հրատապ կարիք ունեն, քանի որ այստեղ հնարավոր չէ իրենց բավարար բուժօգնություն ցուցաբերել։ Առավել ևս, որ պլանային վիրահատությունները կրկին դադարեցված են, հիմա նաև դեղերի խնդիր ունենք, սպառվում են մանկական կերը, հիգիենայի պարագաները։ Էլ չենք խոսում միրգ-բանջարեղենի մասին. եղանակային պայմանների պատճառով զրոյացել են նաև գյուղատնտեսական առումով բարվոք վիճակ ունենալու հույսերը։ Կարկուտն ամեն ինչ վերացրել է։ Սննդի առումով ծայրահեղ իրավիճակում ենք, բայց ժողովրդի հերոսական ու արժանապատիվ պահվածքով մենք կարողանում ենք դիմակայել»,-ասաց նա՝ հայտնելով, որ այս շրջանում Ստեփանակերտում քայլելով են տեղաշարժվում։

«Շատ եզակի, մեկ-երկու մեքենա կարող ենք տեսնել, որոնք իրենց պահեստավորված բենզինն են օգտագործում։ Նույնիսկ կտրոնով այլևս որևէ մեկին բենզին չի տրամադրվում։ Այս տեսանկյունից շրջանների ու մայրաքաղաքի հետ կապի խնդիր կա, իսկ Շուշիի շրջանի 4 գյուղեր լիակատար շրջափակման մեջ են՝ ո՛չ Հայաստանի Հանրապետությունից, ո՛չ էլ Ստեփանակերտից մատակարարման հնարավորություն չկա»,-հայտնեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ, միամտություն է նստել ու սպասել, որ միջազգային հանրությունն ինչ-որ քայլեր պետք է անի։ «Անիմաստ է նաև դժգոհել միջազգային հանրությունից, քանի որ իրենք ընկալելու և վերցնելու են այն, ինչ իրենց տալու են։ Այսինքն, բանակցային գործընթացի այն ուղղությունը, որը ներկայացվելու է միջազգային հանրությանը։ Լինի Ռուսաստանի Դաշնությունը, հավաքական Արևմուտքը, բանակցային սեղանին դնում ես այն, ինչը քո շահից է բխում։ Ցավոք, մենք վաղուց Հայաստանում չունենք իշխանություն, որը միջազգային հարթակներում ներկայացնում է երկրի շահը։ Իրենք միանշանակ ու վերջին շրջանում ավելի ակնհայտորեն ներկայացնում են Ադրբեջանի շահը։ Եվ ստացվում է, որ հայկական աշխարհը միջազգային հարթակներում այս իշխանությունների ձեռամբ որպես Ադրբեջանի շահը սպասարկող է ներկայացվում։ Իսկ Ադրբեջանի շահն ակնհայտ է, որը նաև Թուրքիայի շահն է։ Առհասարակ, յուրաքանչյուրն այս տարածաշրջանում տարբեր շահեր ունի՝ սկսած Արևմուտքից, ՌԴ-ից, վերջացրած Ադրբեջանով և Թուրքիայով։ Արևմուտքի շահը, մեծ հաշվով, մեկն է՝ Ռուսաստանի դուրսբերում այս տարածաշրջանից, որովհետև տասնամյակներ շարունակ Արևմուտքը չուներ այդ հնարավորությունները։ Այդ ընթացքում Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան էր ուղղված»,-ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն հինգ տարի է՝ այլ իրավիճակ է։

«Ես առավել քան վստահ եմ, որ Արևմուտքն այս գործակալական խմբին պատրաստեց և ՀՀ-ում իշխանության բերեց, որ նրանք սպասարկեն իրենց շահը և ՌԴ-ին դուրս բերեն տարածաշրջանից։ Արևմուտքն այս խնդիրն է լուծում այստեղ, ու իր համար, ընդհանուր առմամբ, միևնույնն է, թե Արցախի հետ ինչ կկատարվի, ինչ կլինի Արցախի ժողովրդի հետ։ Ընդամենը ձևական հայտարարություններ կարող ենք սպասել, ինչպես 2020-ին՝ 44 օր շարունակ, երբ Արևմուտքը երկու կողմերին էր սաստում։ Մեծ հաշվով՝ արևմտյան հարթակից որևէ բան ակնկալելը միամտություն ու մոլորություն է։ Ինչ վերաբերում է թշնամիներին, կարծում եմ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը համարում է, որ պատերազմով իր բոլոր խնդիրները լուծել է Արցախում, և, հետևաբար, իր բոլոր նկրտումներն այս պահին արդեն Հայաստանի Հանրապետությունից են»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ է գործում, ինչն ակնհայտ է 2020ի սեպտեմբերի 27-ից։

«Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը համընկնում են, որոնց գլխավոր նպատակն իրենց մատնանշած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։ Այդ հարցում կասկած չկա, ինչպես կասկած չկա նաև այն հարցում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են տրամադրել այդ միջանցքը։ Բայց այստեղ խնդիր է առաջանալու, թե ովքեր են կանգնելու այդ միջանցքում, քանի որ Հայաստանի իշխանությունները պարտավորություններ ունեն իրենց թև ու թիկունք Արևմուտքի առաջ. այնտեղ որևէ կերպ ռուս խաղաղապահներ չեն կարող կանգնել։ Թերևս սա է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն այսօր ձգձգում են այդ հարցը։ Այս համատեքստում անդրադառնանք հունիսի 15-ի այն կրակոցին, որը եղավ ադրբեջանական փալասի կտորի վրա։ Այս առումով հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ այդ կրակոցը չեղավ, երբ անցակետն էր տեղադրվում։ Երբ առաջին լաթի կտորն էր բարձրացնում Ադրբեջանը, ինչո՞ւ չեղավ այդ կրակոցը, ու միայն երկրորդ լաթի կտորի վրա կրակեցին։ Այսինքն, այսօր ՀՀ իշխանությունները նաև այլ խնդիր են լուծում. ինչքան հնարավոր է՝ արժեզրկել խաղաղապահ առաքելությունն Արցախում, ցույց տալ, որ նրանք անզոր են որևէ՝ անգամ հումանիտար հարց լուծել։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նշվածը պետք է Արցախում խաղաղապահների նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման հիմք ու առիթ լինի, ըստ որի էլ իրենց այստեղից դուրս բերելու հնարավորություն լինի»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա շեշտեց՝ հազարավոր մանևրումներ կարող է թվարկել, որոնց դիմում են ՀՀ իշխանությունները՝ համագործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Մենք այդ մանևրումները տեսնում ենք դիվանագիտական դաշտում՝ լավ գրված ծրագրերի տեսքով։ Սակայն սցենարը լավ չեն խաղում։ Օրինակ է Փաշինյանի և Ալիևի վերջին, այսպես ասած, «դիվանագիտական հրաձգությունը»։ Հետո կարող ենք հիշել Էրդողանի գովեստի խոսքերն՝ ուղղված Փաշինյանին այն մասին, որ ինչքան էլ վերջինիս ճնշեն, միևնույնն է, նա գնում է այն օրակարգով, ինչն ունեն։ Այս ամենը ակնհայտ ազդակներ է այն մասին, որ հենց ՀՀ իշխանություններն են կատարում գործողություններ՝ իրագործելով տարածաշրջանի հետ կապված բոլորի ծրագրերը։

Խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի ծրագրերի մասին է։ Իսկ Արցախի հարցը դուրս է եկել ու տեղափոխվել Հայաստանի հարթակ։ Պահանջները Հայաստանից են, բայց ՀՀ իշխանությունների կողմից Արցախը որպես մանդրադրամ է օգտագործվում։ Այսօր 120 հայերի կյանքն իրենք թիրախի տակ են պահում, պատրաստ են առանց վարանելու զոհել այն, միայն թե կատարեն իրենց ծրագրերը։ Նշվածը փաստում են Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում արված հայտարարությունները, երբ որևէ նոր բան չասվեց։ Փոխարենը՝ նոր մանևրումների, նոր մանիպուլ յացիաների ականատեսը եղանք, որտեղ կրկին, փաստորեն, մեղավոր էին նախկինները։ Բայց եթե նախկիններն էին մեղավոր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ սկսել զրոյական կետից, երկիրը հասցնել այս վիճակին և ինչո՞ւ ստանձնել պարտավորությունները։ Այսինքն, ՀՀ-ում իշխանության ղեկին կա մարդ, որը աշխատում է ցածր կրթական մակարդակ ունեցող մեր հայրենակիցների վրա, և ցավոք, իրեն դեռևս հաջողվում է արդյունքի հասնել»,նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեկ խնդիր ունենք։

«Հանրության մնացած մասը, չգիտես ինչու, կա՛մ ապատիայի մեջ է, կա՛մ համախմբման խնդիր ունի, ինչը ՀՀ իշխանություններին հաջողելու հնարավորություն է տալիս։ Նրանք լուծում են այն խնդիրները, որոնք ավելի քան 100 տարի ծառացած են Թուրքիայի, ինչու ոչ՝ նաև Արևմուտքի առաջ։ Փաշինյանն անգամ հասել է մի կետի, երբ շուտով Ցեղասպանությունը կդիտարկվի «մեծ ողբերգություն»։ Իհարկե, Արևմուտքը հենց իրեն է ընտրել, որովհետև ի դեմս Փաշինյանի ու իր հանցագործ խմբակի կան արցախաֆոբ ու ռուսաֆոբ դեմքեր, որոնք միանգամից պետք է վերացնեին Արցախը և գերտերությունների հարցը լուծեին, այսինքն՝ ՌԴ-ին դուրս բերեին տարածաշրջանից՝ ՀՀին ու ԱՀ-ին զրկելով իրենց միակ դաշնակից պետությունից։ Այս գլոբալ խնդիրն են լուծում ու հաջողում այդ ճանապարհին»,-եզրափակեց Մ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное