Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարի փողոցում զենքով խուլիգանության, ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով 6 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 6 անձի մասով:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 2000-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքի բակում, նույն քաղաքի 21-ամյա 2 բնակիչներ մի խումբ անձանց հետ, անձնական հարցերի շուրջ մի խումբ այլ անձանց հետ խոսակցության ընթացքում, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում հիշյալ երիտասարդներից մեկն իր մոտ գտնվող ազդանշանային զենքից կրակոց է արձակել օդ:

Վերջինիս պատկանող «Mazda 6, 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ հետագայում հայտնաբերվել է երիտասարդի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված՝ ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտ:

Ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել են Երևան քաղաքի մի քանի բնակիչներ: Վերջիններս, տեսնելով ոստիկաններին, փորձել են ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից: Ավտոմեքենան կանգնեցնելու և այնտեղից դուրս գալու ոստիկանների օրինական պահանջն անտեսելով՝ մեքենայում գտնվող 31-ամյա տղամարդը դուռը փակել է ոստիկաններից մեկի մատների վրա, և այդպես մեքենան մի քանի մետր առաջ է ընթացել:

Սակայն չունենալով տարածքից հեռանալու հնարավորություն՝ մեքենան կանգ է առել, որից հետո ոստիկանության աշխատակիցը կրկին ավտոմեքենայից դուրս գալու օրինական պահանջ է ներկայացրել և բացելով ավտոմեքենայի դուռը՝ փորձել է դուրս բերել այնտեղ գտնվող 22-ամյա երիտասարդին: Վերջինս, չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և խոչընդոտելով վերջինիս ծառայողական գործունեությունը, գլխով և ձեռքով հարվածել է նրան և կծել աջ դաստակը:

Բացի այդ, նշված դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունքի մի քանի աշխատակիցներ այցելել են Երվանդ Քոչար փողոցում գտնվող կարի արհեստանոց՝ առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն ուսումնասիրելու, դրանք ձեռք բերելու նպատակով: Կարի արհեստանոցի աշխատակիցը՝ 55-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տրամադրել է իր բջջային հեռախոսը, որի միջոցով նրանք սկսել են ուսումնասիրել տեսագրությունները: Մի քանի րոպե անց 55-ամյա տղամարդը դուրս է եկել արհեստանոցից, մոտեցել է բակում գտնվող 51-ամյա մի տղամարդու: Վերջինս ապացույց հանդիսացող տեսագրությունները ոչնչացնելու նպատակով, սպառնալու, պահանջելու և հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, դրդել է 55-ամյա տղամարդուն ոստիկանության աշխատակիցներին չտրամադրել հիշյալ կրպակի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում, տղամարդը, վերադառնալով արհեստանոց, անսպասելի վերցրել է իր բջջային հեռախոսը, այն հարվածել է գետնին՝ ոչնչացնելով տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երևանի 22 և 31-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 55-ամյա տղամարդուն՝ 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 51-ամյա տղամարդուն՝ 46-479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 21-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

21-ամյա երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное