Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հանրությունը 1996-ին ասել է՝ ինքնորոշման իրավունքը ԼՂ-ին կտա ինքնավարություն Ադրբեջանի կազմում. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իր հրաժարականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ի նոյեմբերի 1-ի իր հոդվածում գրում է, որ ԼՂ հարցին փորձագիտական  մակարդակով տիրապետում է 6 հոգի՝Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ինչ տեղեկատվության էին տիրապետում նրանք, մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկար, որովհետեւ բոլոր գաղտնիքները ձեըւակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք այդ ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը, որովհետեւ ինտերնետ եւ սոցցանցեր չկային: Չնայած, այնպես չէր, որ հանրությունը դրա մասին ոչինչ չգիտեր:

Փորձագետները չէին բարձրաձայնում, որ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք արձանագրում էին Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից, ես հիմա  օգտագործելու եմ այդ բանաձևերի ձևակերպումները, պահանջում էին անհապաղ եւ առանց նախապայմանների զորքերի դուրս բերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են Ադրբեջանի ռեգիոն: Ահա այդ բանաձեւերը ուղղակի թղթի կտորներ չեն եւ դրանք մոռացության մատնելը հեշտ չի լինի:

1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը որքան էլ իրավական ուժ չունենա, միևնույնն է միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում:

Միջազգային հանրության կողմից Լիսաբոնյան այս արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթաժողովի ընդունած բանաձեւի, այլ գագաթաժողովի գործող նախագահողի հայտարարության ձեւով, որը որպես հավելված դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերի հետ:

Խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձեւը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի  կիրառած վետոյի պատճառով, որովհետեւ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հայաստանի միակ երկիրն էր, րը դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին: Հայաստանի չհամաձայնելուց հետո ԵԱՀԿ մյուս երկրները անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, եւ նախագահողն էլ իր հայտարարության մեջ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները բացի Հայաստանից:

Ի դեպ, այդ երկրների ցանկում են ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող բոլոր երկրները: ԵԱՀԿ գործող նախագահի 1996-ի այդ հայտարարությունը, որն արտահայտում էր ողջ միջազգային հանրության տեսակետը, մեր կողմից քննարկվող նյութի համատեքստում  արժանի է ավեռլի մեծ ուշադրության հետեւյալ պատճառով. Խնդիրն այն է, որ այդ հայտարարությունը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ ԼՂ ինքնորոշման իրավունքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի  ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր  ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

1996-ի այս հայտարարության  այս նրբությունը, կարծում եմ՝ նորություն է Հայաստանի հանրության համար: Բայց փաստորեն դեռեւս 1996  թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական  անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փարձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել: Ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը շատերի համար պարզապես նորություն է, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին»,- ասաց նա։

«Փորձագետները չէին ասում, որ Հայաստանն ինքն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթերի ընդունման է մասնակցել: Հայաստանը եւ Ադրբեջանը միացել են 1991-ի դեկտեմբերին ԱՊՀ ստեղծելու բելովեժյան համաձայնագրին, որի 5-րդ հոդվածում հստակ արձանագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը համագործակցության շրջանակներում: Այս համաձայնագիրը վավերացրել են թե հայաստանի, թե Ադրբեջանի խորհրդարանները: Նման ձեւակերպում տեղ է գտել նաեւ 1991-ի դեկտեմբերի  21-ի Ալմաթայի հռչակագրում, որը ընդունել են ԱՊՀ-ն հիմնադրած եւ նրանց միացած երկրները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը: Պետք է նշել, որ թե համաձայնագրում, թե հռչակագրում հիշատակվում է նաեւ ինքնորոշման իրավունքը: Խոսվում է մարդու իրվունքների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին: Իսկ մենք արդեն տեսանք, թե ԵԱՀԿ մակարդակում ինքնորոշումը ԼՂ պարագայում ինչ մեկնաբանություն է ստացել, եւ ինչ զարգացումներ են եղել 1999-ի Ստամբուլյան գագաթաժողովում, եւ թե ինչպես է կառուցված ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճարտարապետությունը: Եվ պետք է տեսնենք, թե ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետողների առնվազն մեծ մասը ինչ չեն ասել հանրությանը եւ ինչու»:

Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
Самое популярное