Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես դրան չէի կարող համաձայնել». Ի՞նչ է առաջարկվել Հայաստանին հոկտեմբերի 19-ին՝ ըստ Փաշինյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին էր, որ ի հայտ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված եւ քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Ահա, ուրեմն, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի եւս մեկ պայման, ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետեւ նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին էր եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ:

Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետեւ եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա՞  պարզաբնելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում:

Ինձ մեղադրում էին, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, եւ թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված,  կլիներ հայկական: Անկեղծ ասած, այս ձեւակերպումն ինքնին խնդրահարույց է: Բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի ինչպիսի տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի եւ Ղարաբաղի մյուս բնակավայրեր:

ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ-ի կարգվիճակի հետ, այսինքն ԼՂ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է  ԼՂ կարգավիճակի համատեքստում դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այդ ձեւակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որեւէ հարց պատրաստ չէ քննարկել:

Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն ոչ միայն Շուշիում ապրող, այլեւ այլեւ բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ եւ անարգել  հասանելիություն ունենային դեպի Շուշի, ասենք, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե որքան ադրբեջանցու եւ այստեղ որեւէ սահմանափակում չի կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ եւ մնալ:

Բայց  ամենակարեւոր հարցը, ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որեւէ այլ ճանապարհից  օգտվելու անհրաժեշտություն չունենան: Այդ ճանապարհը,. Օրինակ, կարող է լինել Կուբաթլիով, այսինքն, ըստ Ադրբեջանի այդ պհի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն՝ առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման: Նրնք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է լիներ իրենց վերահսկողության տակ: Սա նշանակում է, որ յնտեղ կարող են լինել նաեւ ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:

Այն ժամանակ այդ առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետեւյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետեւ ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետեւ Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքը անցնելու էր Շուշիից մի քանի մետր  այն կողմ:

Վերջին շրջանի իրադարձությունները, այն ժամանակվա իմ կանխատեսումը ապացուցեցին բոլորիդ հայտնի հանգամանքներով: Բայց նույնիսկ սա հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չէր:

Այդօրվա առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար եւս որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման: Խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւս Մեղրիում՝ ապահովելու ադրբեջանցիների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ: Ես չհամաձայնեցի նաեւ դրան, չհամաձայնեցի, որ Հայաստանի տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտվող շերտ, այսինքն միջանցք ստեղվծի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ:

Այսպիսով հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետեւյալն էին. Բոլոր  7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էին: Շուշին վերը նկարագրված սցենարով հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ եւ փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնել, որքան էլ որ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել: Եթե որեւէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայներ, թող բարձր հայտարարի այդ մասին»:

Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
Самое популярное