Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են բանակին: Ապա մի սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, թե ինչպես է ինքն աշխատասենյակից վռնդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, որը բանակային մի հրամանատարի վրա կասկած նետող բաներ է պատմել Փաշինյանին:

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պատի տակի բամբասանքներ տիրաժավորած, ստահոդ լուրեր հորինած ու տարածած Փաշինյանը... իր աշխատասենյակից «լարել» է բանսարկու պաշտոնյային: Երևի սելֆիի ձողիկով է քշել նրան: Ապա հայտարարեց, թե՝ բանակին լիարժեք վստահել է, բանակի համար ամեն ինչ արել է, չի եղել մի բան, որ բանակն ասի՝ պետք է, իսկ իր գլխավորած կառավարությունը դրա համար միջոցներ խնայի: Սա ասում է գլխավոր պատասխանատուն այն իրողության, որ առնվազն 15 զինծառայող, զորանոցի փոխարեն, գիշերելիս է եղել ինչ-որ կիսահարմարեցված լքված տան մեջ, որտեղ էլ ողջ-ողջ այրվեցին այդ տղաները:

Նրանց մահը ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանի «վզին» է (եթե խիղճ ունենար, կնշեինք՝ խղճին): Բայց դա միայն մեկ օրինակ է, մինչդեռ օրինակները, փաստերն ու հակափաստարկները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծում են, թե բանակը ցուցադրաբար, իրենց իսկ գովազդվելու համար «կլուբնիկ-կոտլետով» կերակրելը «բանակի համար ամեն ինչ անել է»: Իսկ այն, որ արդիական ՀՕՊ համակարգերի գնումները շարունակելու (քավ լիցի, «նախկինները» դրա համար անհրաժեշտ ֆինանսական բազան ապահովել էին ու պայմանավորվածություններն էլ կային) և պաշտպանական համակարգն այդպիսով ամբողջացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Սու-30 ինքնաթիռներ գնեց, այն էլ, ինչպես ինքն է հայտարարել, առանց մարտական հրթիռների, ընդհանրապես խայտառակություն է, եթե չասվի՝ վնասարարություն:

Ինչի՞ համար էին այդ գերթանկարժեք ու մարտական առումով, փաստորեն, անպետք օդանավերը: Երևի միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր մանկության երազանքն ու ինքնալուսանկար անի Սու-30-ի օդաչուական խցիկում նստած: Սա նույնպես ընդամենը 1 օրինակ է բազմաթիվ մեծ ու փոքր փաստերի շարանում: Հիմա՝ հիմնականը: Վստահության մասին: Այո, Հայոց բանակը եղել է մեր պետականության վերակերտման ընթացքում ձևավորված այն ինստիտուտը, այն կառույցը, որի նկատմամբ հասարակության վստահությունն ամենից բարձրն է եղել: Մինչդեռ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա նաև՝ իր գլխավորած իշխանական թիմը մշտապես ու սիստեմավորված զբաղվել են բանակի՝ որպես պետական կառույցի վարկաբեկմամբ և պիտակավորմամբ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո ոչ միայն չի վստահել, այլև մինչև հիմա, այո, անգամ նաև հիմա չի վստահում Հայոց բանակին: Ու դա այնքան ակնհայտ է, որ հավել յալ ապացուցման կարիք էլ չի զգացվում: Նայեք պարզ մի բան. քանի՞ միլիարդի պարգևավճարներ են բաշխվել Նիկոլ Փաշինյանի միակ հենարան իրավապաշտպաններին ու քպական պաշտոնյաներին, և որքա՞ն է կազմում պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը: Ի՞նչ հանդերձավորում ունեն և ժամանակակից մարտական գործողությունների համար անհրաժեշտ ի՞նչ պարագաներից են զուրկ մեր զինվորականները: Բանակը 2018 թվականից սկսած շարունակաբար ու կանխամտածված կազմաքանդվել է: Ու այդ քանդարարությունն սկսվել է այն դրվագից, երբ հանուն իր «հեղափոխության», ինչ-ինչ խառնակչական մղումներով, ցույցերի մեջ ներքաշվեցին, ի դեպ, բանակում բոլորից բարձր վարձատրվող «խաղաղապահները», ինչի համար, նկատենք, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց:

Իշխանության գալուն պես հստակ թիրախավորված վարկաբեկիչ արշավ իրականացվեց մի ամբողջ շարք ռազմական գործիչների, զինվորականների դեմ՝ Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Մանվել Գրիգորյան... Քրեական հետապնդումներ իրականացվեցին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «կապրիզներով» կոնկրետ Արցախում մի քանի անգամ փոփոխվեցին ԼՂՀ ՊԲ հրամանատարները, նմանապես՝ զինվորական խոշոր ստորաբաժանումների ղեկավարների անընդհատ փոփոխություններ եղան, ինչը չէր կարող չանդրադառնալ թե՛ ընդհանուր կարգապահության, թե՛ մարտական ծառայության որակների վրա: Դա վստահությո՞ւն է: Ավելին, անգամ «զեմլ յակային» մոտեցումներով իր իսկ ձևավորած բանակի ղեկավարման հիմնական կառույցներից մեկի՝ Գլխավոր շտաբի դեպքում տեսանք, թե «վստահության» ինչ մակարդակ կա: ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ավելի քան չորս տասնյակ գեներալներ ու հրամանատարներ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով: Վստահությո՞ւն:

Այս պահին, շատ-շատերի համոզմամբ, հանիրավի մեղադրանքներով կալանավորված է, գործնականում քաղաքական բանտարկյալ է Հայոց բանակի ամենից հեղինակավոր հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին: Շարքը երկար է, տրամաբանություն ու տեսածն ընկալելու կարողություն ունեցող ցանկացած մեկին՝ քաջածանոթ: ...Նիկոլ Փաշինյանը նախօրեին նաև սրտնեղեց, թե «ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել...»: Իր կարծիքով, իրեն քննադատողներին (մեղմ ասած) ծաղրելով հակադարձում է: Ո՛չ, չի ստացվում, այլ այդպես է: Զինվորներին, այո, ազերի թուրքն է սպանել, թուրքի վարձած ահաբեկիչն է սպանել: Ու ոչ ոք չի էլ ասում՝ Նիկոլն անձամբ զենքը ձեռքին սպանել է: Սպանել ասելով՝ նկատի է առնվում, որ հենց նա է մեր զինվորներին մահվան տարել, հենց նա չի կանխել պատերազմն ի սկզբանե, մի քանի օր հետո, տասն օր հետո... Ու այդպես շարունակ: Ի վերջո, ո՞վ է հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, այո, մեր բանակի ահռելի ու ծանր կորուստների համար առաջին պատասխանատուն ու հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Եվ մի բան էլ: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ընդդիմությունը «հակառակորդի թեզերն է տարածում»: Մի հատ հայելու մեջ նայե՛ք: Ամբողջ թիմով: Եթե Հայաստանում կա որևէ մեկը ու որևէ խումբ, որը հակառակո... թշնամո՛ւ թեզերն է տարածում, ավելին՝ իրագործում, ապա դա ամենաուղիղ իմաստով Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են: Օրինակ՝ փաստն ակնհայտ է, այսօր միայն Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ու Ալիևը և Էրդողանն են հայտարարում, թե՝ Արցախը ադրբեջանական է: Ու սա էլ այնքան բացահայտ ու ակնհայտ է, որ հավելյալ ապացուցման կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное