Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային պատուհաս Ադրբեջանը դեռ մի բան էլ մեղադրանքներ է հնչեցնում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բնական միջավայրի պաշտպանության հարցը մի կամ մի քանի պետության խնդիր չէ, այն համամարդկային նշանակություն ունի, քանի որ աշխարհը դարձել է առավել փոխկապակցված, քան երբևէ։ Եվ այդ է պատճառը, որ միջազգային ասպարեզում բնապահպանական թեմաները մեծ արդիականություն են ստացել։ Այլ հարց է, որ էկոլոգիական թեմաները կարող են շահարկվել քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ Օրինակ՝ Ադրբեջանն արդեն մասնագիտացել է այս հարցով։ Բավական է հիշել, թե Արցախի շրջափակման գործընթացն ինչպես Ադրբեջանը «հաջողացրեց» բնապահպանական քողի ներքո, երբ հատուկ ուղարկված, այսպես կոչված, էկոակտիվիստները շրջափակեցին Լաչինի միջանցքը, իսկ երբ անցակետ տեղադրվեց Լաչինի միջանցքում, այդ փսևդոակտիվիստները սուսուփուս հեռացան։

Հիմա էլ Ադրբեջանը սկսել է բողոքել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված՝ պնդելով, որ այն պետք է համաձայնեցվի իրենց հետ, քանի որ էկոլոգիական առումով վտանգ է ներկայացնում ադրբեջանական տարածքի համար։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն պարբերաբար բարձրացնում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման թեման՝ պնդելով, թե իբր գործարանի աշխատանքը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա և աղտոտում է Ողջի գետը։ Եվ այս առիթով Ադրբեջանը պաշտոնական մակարդակով բազմաթիվ բողոքներ է հղել տարբեր միջազգային կառույցների։ Ադրբեջանական քարոզչության մյուս ուղղությունն էլ Մեծամորի ատոմակայանն է, որի փակման հարցը Բաքուն պարբերաբար բարձրացնում է։ Դեռ հարցի մի կողմն է, որ սա բացահայտ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին, քանի որ ստացվում է, որ առանց Բաքվի «թույլտվության» կամ «համաձայնության» Հայաստանը չպետք է իր տարածքում զարգացնի արդյունաբերությունը և էներգետիկան։

Այս կոնտեքստում կարելի է, ժողովրդական լեզվով ասած, պարզապես շան տեղ չդնել: Բայց ինչպես ասում են, ստացվում է՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ամենավերջն երկիրը, որ բնապահպանական թեմաներով խոսելու իրավունք ունի, հենց Ադրբեջանն է: Այդ բռնապետական երկրում բնապահպանների ու քաղաքացիների ձայնն ընդհանրապես լսելի չէ, իսկ երկրում տարիներ շարունակ նավթարդյունաբերության զարգացման արդյունքում աղտոտվում են շրջակա տարածքները, օդն ու ջուրը։ Աղտոտվածության բարձր մակարդակն ազդում է նաև Ադրբեջանի բնակչության կենսապայմանների վրա։ Դե, այստեղ բնապահպաններն էլ են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք ծառայում են ալիևների կլանին: Բայց խնդիրն այստեղ միայն իրենց ներքին խնդիրները չեն: Բանն այն է, որ Ադրբեջանը վերածվել է հանցագործ երկրի՝ բոլոր առումներով, այդ թվում՝ բնապահպանական: Ի մասնավորի՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զենք օգտագործեցին ու հսկայական քանակությամբ անտառային հատված այրեցին։

Իսկ Արցախի շրջափակման պայմաններում Ադրբեջանն արցախահայության համար գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարման խնդիր է ստեղծել, ինչը շատ վատ հետևանք է ունենում շրջակա միջավայրի վրա։ Օրինակ՝ ձմռան սառնամանիքին Ադրբեջանը խափանում էր Արցախի գազամատակարարումը, իսկ մարդիկ, չսառչելու համար, այլ ելք չունենալով, ստիպված էին լինում կտրել շրջակա ծառերը ու փայտով տաքանալ։ Այս ամենին պետք է գումարել նաև, որ Ադրբեջանի նավթարդյունաբերությունն աղտոտում է նաև տարածաշրջանի օդը ու դրանով վնաս հասցնում նաև մեր բնական միջավայրին։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104-րդ տեղը։ Իսկ Հայաստանը նույն սանդղակում 56-րդն է։ Այս ցուցանիշները կոնկրետ իրողությունների մասին են վկայում։ Սակայն, ցավոք, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունների թեմաները տարբեր միջազգային հարթակներում չեն բարձրացնում։

Տպավորություն է, թե «խաղաղության օրակարգը» նրանց կուրացրել ու խլացրել է։ Իսկ Բաքուն անմիջապես օգտվում է այս հանգամանքից ու իրեն միջազգայնորեն դիրքավորում է որպես կանաչ էներգետիկայի ջատագով՝ ցույց տալով, թե իբր պայքարում է գլոբալ տաքացման դեմ ու էկոլոգիական միջավայրի բարելավման համար։ Ադրբեջանն անգամ մեծ նախաձեռնություններում է ներգրավվել։ Ադրբեջանական էլեկտրաէներգիան, որն իբրև թե վերականգնվող էներգիայի աղբյուրներից է ստացվելու, Սև ծովով արտահանվելու է Եվրոպա։ Իսկ որոշ եվրոպական երկրներ էլ խնդրում են Ալիևից, որ ավելացնի էլեկտրաէներգիայի արտահանումը։ Սակայն որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ նավթի ու գազի կիրառումից ստացված էլեկտրաէներգիան Ադրբեջանը չի ներկայացնի որպես վերականգնվող միջոցներից ստացված։

Ու Բաքվի լկտիությունն այն ստիճանի է հասել, որ ներդրումներ ներգրավելու համար փորձում է աշխարհին ներկայացնել, թե Արցախից բռնազավթված տարածքներում ցանկություն ունի զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Հայաստանը պետք է արդեն համապատասխան աշխատանքներ տարած լիներ, որ Ադրբեջանը դուրս մնա բնապահպանական միջազգային ծրագրերից, սակայն մերոնց անգործության պարագայում Ադրբեջանն է խոչընդոտներ ստեղծում, որ Երևանում տեղի չունենա կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարհային գագաթաժողովը և դրա անցկացման համար առաջ է քաշում տարածաշրջանի համար բնապահպանական պատուհաս դարձած Բաքվի թեկնածությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное