Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական խաղեր. Լեւոն Զուրաբյանի ակնարկը վարչապետին. ով է ֆինանսավորել «Ոչ»- ականներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետաքրքիր մի դրվագ պատշաճ ուշադրության չարժանացավ, թերեւս դրան անմիջապես նախորդած՝ Նիկոլ Փաշինյան VS Կարեն Ավագյան եւ Առաքել Մովսիսյան (Շմայս) աղմկոտ միջադեպի պատճառով:

Բանն այն է, որ այդ ժամանակ կառավարությանը հարց տալու իր հերթին էր սպասում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, եւ երբ նիստը վարող Էդուարդ Շարմազանովին հաջողվեց կրքերը հանդարտեցնել, նա խոսափողի մոտ հրավիրեց Զուրաբյանին՝ իր հարցը հնչեցնելու համար: Զուրաբյանը եկավ եւ դանդաղ ու հատ-հատ արտասանեց. «Հարգելի պարոն վարչապետ, եւ անցյալում նաեւ՝ «Ոչ»-ի, ներողություն՝ «Այո»-ի շտաբի պետ...»: Կարեւոր էլ չէ, թե ինչ հարց տվեց Զուրաբյանը, որովհետեւ կարեւորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը: Նա փաստորեն կանգնեց եւ ԱԺ դահլիճում ի լուր բոլորի Հովիկ Աբրահամյանին կոչեց «Ոչ»-ի շտաբի պետ: Ընդ որում, Զուրաբյանը այս մի քանի բառը նշել էր ձեռքում գտնվող թղթերում եւ ուշադիր կարդում էր, որպեսզի հանկարծ որեւէ բառ կամ տառ չսխալվի:

Իսկ ինչն էր այս՝ ամենայն խնամքով նախապատրաստված լեզվի սայթաքման պատճառը: Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին մոտիկից հետեւողների մեջ այս առումով կարող են մի քանի վարկածներ եւ հարցադրումներ առաջանալ: Մասնավորապես՝ արդյոք ՀԱԿ-ից ակնարկո՞ւմ են, որ «Ոչ»-ի շարժումը հենց Հովիկ Աբրահամյանն է համակարգել, այսինքն պաշտոնապես լինելով «Այո»-ի շտաբի պետը, վարչապետը աշխատել է նաեւ «Ոչ»-ի հետ: Կամ գուցե նա ընդամենը ֆինանսավորել է «ոչ»-ականներին, ռազմավարական եւ մարտավարական հարցերը թողնելով մյուս կարկառուն ներկայացուցիչներին: Այս առումով արժե հիշել, որ «Ոչ»-ի քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն ֆինանսական դժվարություններ չկային, ինչի վառ ապացույցն էին գեղեցիկ եւ թանկարժեք քարոզչական հոլովակները: Իսկ եթե այդպես է, ինչու հանկարծ խնամքով կազմակերպված լեզվի սայթաքման անհրաժեշտություն առաջացավ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ֆինանսական աջակցությունը դադարել է, քանի որ «Ոչ»-ը պարտվել է եւ այլեւս որեւէ բանի դեմ պայքարելու կարիք չկա: Եվ արդյոք սա նմա՞ն չէ շանտաժի, որի նպատակը ֆինանսական աջակցության վերականգնումն է, որովհետեւ, թեեւ «Ոչ»-ը պարտվել է, բայց առջեւում Ընտրական օրենսգրքի համար մղվող պայքարն է, էլ չենք խոսում ԱԺ ընտրությունների մասին:

Իհարկե, վերոնշյալ հարցադրումները միայն հարցադրումներ են, վարկածներն էլ՝ ընդամենը վարկածներ, սակայն վերջին 2 տարում ՀՀ ներքաղաքական անցուդարձը լեգիտիմ հիմք է տալիս նման վարկածների եւ հարցադրումների համար:

Բոլորն են հիշում, թե 2014 թ. գարնանը ինչպիսի համատեղ արշավի արդյունքում պաշտոնից հեռացվեց այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ նրան փոխարինելու եկավ Հովիկ Աբրահամյանը: Այս արշավի մաս էին կազմում նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հետագայում «Ոչ»-ի շտաբի առանցքը կազմեցին: Այս ուժերի եւ Աբրահամյանի հաջող համագործակցության փորձը կարող էր նրանց դրդել շարունակել աշխատել միասին՝ նոր հաղթանակներ գրանցելու համար: Ու եթե սահմանադրական փոփոխությունները տապալել չհաջողվեց, չի նշանակում, որ համագործակցությունն ընդհանրապես անիմաստ է: Այն, որ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ եւ պայքարում է իշխանության համար, Հայաստանում վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հենց դրանով էր պայմանավորված վարչապետ դառնալու նրա ձգտումը, որովհետեւ իներցիայի ուժով մեր երկրում իշխանության է գալիս նա, ով նախագահական ընտրություններից առաջ վարչապետի աթոռն էր զբաղեցնում: Ճիշտ է, այս ընթացքում հողը Աբրահամյանի ոտքի տակից սահեց. Գագիկ Ծառուկյանի ղեկավարած, քաղաքական 2-րդ ուժը համարվող ԲՀԿ-ն փլուզվեց, սակայն Աբրահամյանը դրանից ողբերգություն չսարքեց: Սահմանադրական փոփոխություններով հողը մի փոքր էլ սահեց Աբրահամյանի ոտքի տակից, բայց ոնց որ թե սրանից արդեն նա սկսում է ողբերգություն սարքել: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներին դրդել հրապարակային հայտարարել այն մասին, որ ինքն այդ շտաբի պետն է եղել՝ սրա համար պետք է հիմնավոր պատճառներ ունենալ:

Առաջիկա քաղաքական պրոցեսներում լուրջ մասնակցություն ունենալու համար քաղաքական ուժերի հետ համագործակցելու առումով Հովիկ Աբրահամյանը մեծ ընտրություն չունի: Ճիշտ է, նրա անվան հետ է կապվում հզոր ԲՀԿ-ից մնացած փոքր ԲՀԿ-ն: Սակայն եթե նույնիսկ այս կուսակցությանը հաջողվի կրկին ոտքի կանգնել, միեւնույն է, միայն մեկ քաղաքական ուժը Աբրահամյանի համար քիչ է: Ավելի հավանական է, որ նա ուղղակի վերանայում է իր նպատակներն ու գործողությունները, եւ այս փուլում արդեն համոզված էլ չէ՝ ցանկանո՞ւմ է մտնել 2017-2018 թվականների պայքարի մեջ, թե՝ ոչ: Այս տատանումներով են թերեւս պայմանավորված մյուս ուժերի հետ բանակցությունների ձախողումները, ինչի արդյունքում լեզվի սայթաքումներ են լինում: Իհարկե, մեսիջը Աբրահամյանն ըմբռնած կլինի, չի բացառվում նաեւ, որ արդեն բանակցությունները վերականգնվել են, սակայն դատելով վարչապետի տրամադրությունից, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս Աբրահամյանն այնքան էլ ֆորմայի մեջ չէր: Նա նույնպես ուշագրավ հայտարարություն արեց: Հարցին՝ Նոր Ընտրական օրենսգրքով բավական բարդանալու է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելը, ի՞նչ եք անելու, վարչապետը պատասխանեց. «ՀՀԿ-ի համար միշտ էլ եղել է բարդ, բայց հաղթահարելի»: Աբրահամյանն իր կուսակցության մասին խոսեց անթաքույց հարեւանցիորեն:

Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей
Самое популярное