Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ կարծիքով՝ ես գտել եմ այն, ինչն Էյնշտեյնը փնտրեց 40 տարի ու այդպես էլ չգտավ». Արտավազդ Փելեշյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

168.am-ը գրում է.

«Այս գրքի համար կռիվներ են լինելու իմ դեմ, հարձակումներ կլինեն ինձ վրա, կամ էլ բացարձակ անտարբերություն կլինի, որովհետև կարդացողները կմտածեն, թե աբսուրդ բաներ եմ գրել»,- այսպես է մտածում համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանն իր վերջին գիտատեսական՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» աշխատության մասին, որի ստեղծման վրա հեղինակից պահանջվել է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, կես դար:

Նախօրեին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիտատեսական աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էր հեղինակը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, քաղաքական, մշակութային դեմքեր, Վարպետի արվեստի երկրպագուները:

Միջոցառման պաշտոնական մեկնարկը դեռ երկար կձգվեր՝ ուղիղ այնքան, որքան Վարպետի շուրջ գոյացած մարդկային հերթն էր՝ ստանալու Արտավազդ Փելեշյանի ձեռամբ ինքնագրված աշխատության մեկ օրինակ: Այնուամենայնիվ, որոշվեց ինքնագրեր ստանալու պրոցեսը թողնել միջոցառման պաշտոնական ավարտից հետո, իսկ շնորհանդեսը մեկնարկեց հեղինակի ավելի քան 39 տարի առաջ հեղինակած «Մենք»-ով:

Ֆիլմի ավարտից հետո բեմում աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր, ով միայն իրեն հատուկ ջերմությամբ ողջունեց վաղեմի ընկերոջ ստեղծագործական նոր ձեռքբերումը.

«Այս ֆիլմից հետո խոսք ասելը կարծես միշտ մի տեսակ անպատեհ է դառնում, այնքան զորավոր են այդ կադրերը: Ես դեռ 1969 թվականից գիտեմ այս ֆիլմը և երբեք չեմ դադարել խորքով ապրել իր կադրերը, հիանալ իր հումորով, էներգիայով, կարոտով, տուն վերադարձով, այսինքն՝ մի բառով ասած՝ «Մենք»: Այս գիրքն ունեցա մի քանի օր առաջ: Սա նայելու բան է՝ իրապես խորքով: Գիրքն ապշեցնող է: Պարզվում է՝ ամեն ինչին, որ Փելեշյանը դիմում է, ստեղծագործական որ միջոցին էլ լինի՝ նույնքան կայացած և նույնքան զարմանք են բերում, որովհետև չես հասկանում՝ ինչպե՞ս մարդը կարող է այսքան հեռուն գնալ՝ իր ստեղծած արվեստի հետքերով մտնել խորքեր, մարդկային մտքի ամենատարբեր շերտեր բացահայտելու համար՝ լինի միֆոլոգիա, գիտական վերջին խոսք, տիեզերք, միասնական դաշտի տեսություն…

Զարմանում ես իսկապես: Առաջին տպավորությունը, որ ստանում ես, հետևյալն է՝ Փելեշյանն արդեն տիեզե՞րք է յուրացրել, սեփականացրել՝ անվանելով իր ձեռքբերումը՝ իմ տիեզերքը: Այսպիսի խորագիր ունենալուց հետո պետք է մտնես ներս ու տեսնես, թե ինչպիսի պարկեշտության տեր է նա՝ բառի նկատմամբ: Նա «Երկիր» բառը մեծատառով է գրում, «Հարաբերական տեսություն» արտահայտությունը մեծատառով է գրում, «Հայրենիք» բառը մեծատառով է գրում՝ ցույց տալով, որ սրանք տեր ունեն, որ սրանց վրայից հենց այնպես անցնել չի լինի: Սա իր վերաբերմունքն է, իմ ըմբռնմամբ՝ պարկեշտության մեծագույն դրսևորում»:

Աշխատության մասին իրենց կարծիքներով հանդիսատեսի հետ կիսվեցին կինոգետ Գարեգին Զաքոյանը, կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը, «Հայհեղինակ» հ/կ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Անհայտ էր՝ բոլորն ապշած էին, բոլորը հիացած էին, Փելեշյանը բոլորին անակնկալի է բերել՝ այս գիրքը գլուխգործոց է:

Վերջապես բեմում է աշխատության հեղինակը՝ համաշխարհային կինոյի մեծագույն պոետը, տասնամյակներ շարունակ իրականության տեղ ընդունված տիեզերական աքսիոմաները կոտրած, աշխարհին բացարձակ նորարարի մարտահրավեր նետած, միաժամանակ՝ ծայրահեղ համեստության մեջ անմրցելի, խոսելու հետ առանձնապես սեր չտածող Արտավազդ Փելեշյանը:

«Ես չարչարվեմ մի քանի խոսք ասել, չգիտեմ՝ ինչից սկսեմ… Դեռ սովետական կարգերի ժամանակ մեր երկրում թերթ կար՝ «Литературная газета», որտեղ իր հերթին խորագիր կար՝ «Физики смеются»: Գիտնականները վերցնում էին արվեստի գործերը՝ քննարկում էին: Մինչ օրս հիշում եմ Ալիխանյանի հոդվածն այդ թերթում՝ Միխայել Ռոմի ֆիլմի մասին: Հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ չկա խորագիր՝ «Лирики смеются», որպեսզի արվեստի մարդիկ կարողանան փորձեն գիտության մասին ինչ-որ բաներ ասել: Թող գիտության մարդիկ ինձ ներեն, իմ կարծիքով՝ արվեստն ուժեղ բան է և առջևում է գտնվում, որովհետև այն, ինչ անում է գիտությունը, դա նույնպես անում է նաև արվեստը: Բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարողանում անել …»,- ասաց Ա. Փելեշյանը:

Եվ ահա, համաշխարհային կինոյի հսկան, ավելի քան կես դար ձգված իր գիտատեսական աշխատության շրջանակներում, այս անգամ՝ արդեն Տիեզերքի մասշտաբներով, տիեզերական հարցեր քննող ծիծաղով չարչարվում է հասարակ, մահկանացու ընթերցողին բացատրել.

«Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ առաջարկեց տիեզերքի մի մոդել, որ դեռ մանկապարտեզից ենք սովորում՝ պլյուսի (+) կողքին միշտ կա մինուս (-)։ Էյնշտեյնը Տիեզերքն այսպես դիտարկեց՝ ձգողականության ուժը հանգեցնում է սեղմվելուն, հետևաբար՝ պայթելուն, ինչը նշանակում է, որ Տիեզերքը մի օր կոչնչանա։ Բայց Էյնշտեյնը պլյուս-մինուսի կողքին՝ աբստրակտ՝ «տիեզերական հաստատունի» նշանը դրեց։ Ամերիկացի գիտնական Էդվին Հաբբլն այլ տեսություն առաջ քաշեց՝ Տիեզերքը լայնանալու հատկություն ունի։ Այդ ժամանակ Էյնշտեյնը հրաժարվեց իր «տիեզերական հաստատունից»՝ ասելով, որ դա իր կյանքի ամենամեծ սխալն էր։ Ես ասում եմ՝ Էյնշտեյնի ամենամեծ սխալը «տիեզերական հաստատունից» հրաժարվելն էր։ Նա պետք է ոչ թե հրաժարվեր դրանից, այլ ջանար գտնել պայմանական, աբստրակտ նշանին փոխարինող իսկական նշանը, իսկական ֆորմուլը։ Ըստ իս՝ ես գտել եմ այն, ինչն Էյնշտեյնը փնտրեց 40 տարի ու այդպես էլ չգտավ։ Հին աշխարհից մինչև օրս պլյուսի կողքին մինուս ենք դնում՝ որպես անխախտ օրենք»։

Արտավազդ Փելեշյանի վերջին աշխատությունը՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը», լույս է տեսել 500 օրինակով՝ բնագիր ռուսերենով: Նախատեսվում է առաջիկայում հրատարակել նաև աշխատության անգլալեզու օրինակը: Հեղինակի նախընտրությամբ գիրքը ենթակա չէ վաճառքի:

Сербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира
Самое популярное