Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպել ենք նրա ամուսնալուծությունից հետո. Լիկա Սալմանյանը՝ առաջին անգամ իր և Աշոտ Սարգսյանի սիրային հարաբերությունների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երևանյան ակումբներից մեկում նշել է իր ծննդյան 21-րդ տարեդարձը, ինչի ժամանակ արված լուսանկարները լայն տարածում գտան համացանցում: Այդ լուսանկարներից, թերևս, ամենից շատ քննարկվողը դարձավ Լիկայի և «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանի համատեղ լուսանկարը, ում հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ Լիկային սիրավեպ են վերագրում, ինչն էլ երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում վերջապես հաստատեց է Աշոտ Սարգսյանը:

Asekose.am-ը կապ հաստատեց Լիկա Սալմանյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք իրենց հարաբերությունները վաղուց են, ինչ ձևավորվել են և թե ի՞նչն էր այդ ամենը գաղտնի պահելու իրենց որոշման պատճառը:

«Ոչինչ գաղտնի չէր պահվում, պարզապես դրա մասին չէր խոսվում: Սա մեր անձնականն է, իսկ այն, ինչը կոչվում է անձնական, պատկանում է միայն մեզ երկուսիս»,- ասաց Լիկա Սալմանյանը:

Դիտարկմանը, որ մինչ այս նրանք երկուսով ոչ հաստատում և ոչ էլ հերքում էին իրենց սիրավեպին վերաբերող լուրերը, Լիկան պարզաբանեց.

«Նորից եմ կրկնում, մենք գաղտնի ոչինչ չենք պահել: Ես ավելացնելու գրեթե ոչինչ չունեմ, քանի որ Աշոտն ասել է այն, ինչն այս փուլի համար բավական է»:

Հարցին՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, իրենց հարաբերությունների մասին հենց այս պահին խոսելը եղել է իրենց երկուսի որոշումը, Լիկան պատասխանեց, որ այս թեմայով իրենց երկուսի միջև կոնկրետ խոսակցություն չի եղել.

«Հատուկ ոչինչ չի որոշվել, պարզապես Աշոտը խոսեց մեր երկուսի փոխարեն, ասեց այնքան բան, որքան որ պետք էր: Այլ փակագծեր բացելու, կարծում եմ, կարիք չկա, որովհետև մարդկանց հետաքրքրող հարցին՝ մենք միասին ենք, թե՝ ոչ, Աշոտն արդեն պատասխանել է և այժմ էլ ես եմ դա հաստատում»,- նշեց Լիկա Սալմանյանը:

Վերջինս, սակայն, գերադասեց այլ մանրամասնել չհաղորդել, չցանկացավ պատասխանել, թե արդեն որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք հանդիպում են և թե արդյո՞ք նրանք մտադրություն ունեն մոտ ապագայում օրինականացնել իրենց հարաբերությունները:

Մեզ հետ զրույցում Լիկան անդրադարձավ նաև այն բոլոր բացասական մեկնաբանություններին, որոնք որ հայտնվեցին համացանցում: Ինչպես նշեց դերասանուհին՝ իրենց հարաբերությունների մասին ավել տեղեկություն չհաղորդելը կապված է նաև այս հանգամանքի հետ.

«Կարդալով երեկ համացանցում հայտնված Աշոտի հարցազրույցի մեկնաբանությունները՝ որոնցից ոչ մեկում չէր հնչում ոչ իմ ծննդյան տարեդարձի, և ոչ էլ մեր հարաբերությունների հետ կապված շնորհավորանքներ, անիմաստ եմ համարում այդ մեկնաբանությունները թողնող մարդկանց ավել արտահայտվելու առիթ տալ, քանի որ չգիտեմ հասկանալով, թե ոչ՝ նրանք պարզապես վիրավորում են իրենց դիմացինին, խոսքն, իհարկե, ոչ բոլորի մասին է»,- նշեց Լիկա Սալմանյանը:

Հարցին՝ թե հատկապես ի ՞նչ բովանդակությամբ մեկնաբանություններն են նրան վիրավորել, արդյո՞ք դրանք կապ ունեն Աշոտի՝ նախկինում ամուսնացած լինելու և երկու երեխա ունենալու փաստի հետ, Լիկան ասաց.

«Կցանկանամ նշել, որ խոսքն այս ամենի մասին չէ: Կային անիմաստ մեկնաբանություններ, որոնք ինձ վիրավորում են և, կարծում եմ, որ կվիրավորեն ցանկացած նորմալ մարդու: Խոսքս այն պարապ մարդկանց մասին է, ովքեր իրենց ժամանակը սպառելու համար գրում են մեկնաբանություններ՝ չմտածելով անգամ, որ դրանով չափից դուրս վիրավորում են տվյալ անձին: Կասեմ միայն, որ այդ գրողները ադեկվատ, նորմալ մարդիկ չեն, որովհետև արտահայտվել նման կերպ, կարծում եմ, գիտակից մարդն իրեն թույլ չի տա: Բայց այս ամենով հանդերձ՝ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր շնորհավորել և երջանկություն են մեզ մաղթել»,-  ասաց Լիկա Սալմանյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հենց ինքն է հանդիսացել Աշոտի ամուսնալուծության պատճառը, Լիկան մեկնաբանեց.

«Ամբողջ հարցը նրանում է, որ մարդիկ, չունենալով անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկություն, թույլ են տալիս իրենց կարծիք հայտնել, ավել-պակաս խոսել: Աշոտը վաղուց է, ինչ ամուսնալուծված է. չեմ կարծում, որ դրանում ինչ-որ վատ կամ հանցալի բան կա, դա ոչ մեկի խնդիրը չէ: Իսկ ես նրան հանդիպել եմ ամուսնալուծությունից որոշ ժամանակ հետո: Եթե Աշոտը բացահայտ խոսում է մեր հարաբերությունների մասին, նշանակում է, որ նա արդեն ամուսնալուծված է: Ինչու եմ սա շեշտում, որովհետև հանդիպել եմ այնպիսի մեկնաբանությունների, որոնց համաձայն՝ Աշոտը ներկայումս ամուսնացած է: Պարզից էլ պարզ է, որ եթե մարդը խոսում է, հայտարարություն է անում, նշանակում է՝ նա արդեն ամուսնալուծված է»,- նշեց Լիկան:

Իսկ թե դերասանուհին ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում Աշոտի երեխաների հետ, Լիկան չցանկացավ պատասխանել՝ ասելով.

«Չեմ ցանկանում դրա մասին խոսել, կարիքը չկա»:

Զրույցի վերջում խոսելով իր և Աշոտի՝ տասնհիինգ տարվա տարիքային տարբերության մասին՝ Լիկան նկատեց.

«Մեր տարիքային տարբերությունը մեզ բոլորովին չի խանգարում: Չգիտեմ ինձանից է, թե՝ ոչ, բայց հիմնականում իմ տարիքային խմբին պատկանող աղջիկներն ավելի մանկական են, իսկ ես այդպիսի չեմ: Այդ պատճառով իմ հասակակից տղաներն ինձ հետաքրքիր չեն, այդքան հասուն չեն, իսկ ես անլուրջ տղաներին տանել չեմ կարողանում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Լիկա Սալմանյանը:


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Сербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира
Самое популярное