Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝  2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 գրամ քաշով «Մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, նաև ստացված նոր տվյալների հիման վրա հաջորդաբար նախաձեռնված այլ վարույթների շրջանակում տակտիկական առումով ճշգրիտ մշակված վարութային և ապացուցողական գործողությունների, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ համագործակցության վարույթի կիրառման արդյունքում, բացահայտվել է հաջորդաբար միմյանց նշված թմրամիջոցներ իրացնելու շղթա, որում ներգրավված անձանցից 6–ի ինքնությունը հաջողվել է պարզել։ Նրանց անձնական, ինչպես նաև բնակության վայրերում կամ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են փայլաթիթեղով, պոլիէթիլենով փաթեթավորված՝ «Մեթամֆեթամին»-ի, ափիոնի, հաշիշի նմանվող զանգվածներով, տարբեր քաշերով, տասնյակից ավելի փաթեթներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «կրիստալ» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդու բնակության հասցեի մոտ տեղադրել է 100 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որից հետո վերջինս դրա մի մասն իրացրել է 24-ամյա մեկ այլ անձի, իսկ մնացածը մաս-մաս՝  քննությամբ դեռևս չպարզված անձանց:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հանցավոր շղթայում ներգրավվել է նաև  Հ.Բ.-ի ընկերուհին՝ Վաղարշապատ քաղաքի բնակչուհի, որի բնակության վայրում կատարված խուզարկությամբ, բացի բազմաթիվ փաթեթներով տարբեր տեսակի թմրամիջոցների զանգվածներով փաթեթներից, հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, 45 հատ 100 եվրո անվանական արժեքով առերևույթ կեղծ թղթադրամներ, բազմաթիվ տարբեր չափերի զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման, իրացման համար օգտագործվող այլ իրեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։

Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով հանցավոր շղթայի էպիզոդների վերաբերյալ նախաձեռնված մի քանի վարույթները միացվել են մեկ վարույթում:

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ինքնությունը պարզված վերոհիշյալ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։ 

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված և առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное