Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղյան հակամարտությունում միջնորդների եռատում է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Բրյուսելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին հրավիրված են բանակցությունների Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Շփումների նպատակն է մոտեցնել հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մինչ ԵՄ-ն ուժեղացնում է իր միջնորդական ջանքերը, երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին Վաշինգտոնում։ Ռուսաստանը չի թաքցնում, որ այդ շփումներում տեսնում է Արևմուտքի ցանկությունը քանդել Մոսկվա- Երևան- Բաքու եռակողմ ձևաչափը։ Ընդ որում մայիսի 9-ին, երբ պարոն Փաշինյանը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին էր, Հայաստանի ԱԳՆ-ն շտապել էր հայտարարել, որ բրյուսելյան տիպի հանդիպում շուտով տեղի կունենա նաև Ռուսաստանում:

ԵՄ կենտրոնակայանում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների մասին առաջինը հայտնել է Financial Times-ը մայիսի 8-ին։ Եվ արդեն նույն օրվա երեկոյան Եվրոպական խորհրդի էջում է հայտնվել պաշտոնական հաղորդագրություն բրյուսելյան ձևաչափի վերականգնման մասին։

Մինչ այդ միայն հայտնի էր, որ հունիսի 1-ին պարոնայք Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են Քիշնևում, որտեղ տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այդ պատճառով էլ ԵՄ-ի միջնորդությամբ լրացուցիչ դիվանագիտական ​​շփումների մասին լուրն անակնկալ էր։ ԵՄ-ն հասկացնում է, որ մտադիր է ավելի ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան կարգավորման հարցով, և այսուհետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հաճախակի հյուրեր դառնալ Բրյուսելում։ 

Սակայն եվրոպացի միջնորդների ակտիվացումը ամենևին չի նշանակում, որ նրանք ունեն հակամարտության կարգավորման հստակ ծրագիր։ ԵՄ-ի առնվազն երկու դիվանագիտական ​​աղբյուրներ Politico հրատարակությանն ասել են, որ «օրակարգը դեռ պետք է պաշտոնապես սահմանվի»: Միևնույն ժամանակ, նրանք ընդունել են, որ մայիսի 14-ին սպասվում են «բարձր խաղադրույքներով բանակցություններ»։ Բրյուսելում դրանք դիտվում են որպես «կարևոր և դրական, ինչպես նաև Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության բանակցությունների շարունակություն»։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն էին ԱՄՆ-ում: Այնտեղ նրանց սպասվում էր բանակցային մարաթոն։ Արդյունքում, պետքարտուղար Բլինկենը շատ գոհ է եղել շփումներից ասելով, որ կողմերը «շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության համաձայնագրի կնքման հարցում», որը, նրա խոսքերով, «տեսանելի է ու հասանելի»։
Սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այնքան էլ լավատես չեն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խոսել է 29,8 հազար քառակուսի կմ տարածքով հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված սկզբունքային տարաձայնությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների երաշխավորման մեխանիզմների մասին։ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առանց արտաքին միջնորդների շատ ավելի օգտակար կլինեն։
Ներկայումս խաղաղության հաստատման լուրջ խոչընդոտներից է լարվածությունը Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը անցակետ է դրել։ Դա միակ ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ։ Բաքուն այդ քայլը բացատրել է «զենքի մաքսանենգությունը դադարեցնելու» անհրաժեշտությամբ, մինչդեռ Երևանը մեղադրել էր Ադրբեջանին «Արցախը շրջափակելու և էթնիկ զտումների նախապատրաստման մեջ»։ Վաշինգտոնը սահմանափակվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի վերաբերյալ մտահոգություն հայտնելով, բայց չի ազդել ընդհանուր իրավիճակի վրա։

Մոսկվայում ԱՄՆ-ի և հատկապես ԵՄ-ի միջնորդական գործունեությունը դիտվում է անթաքույց գրգռվածությամբ։ Թե՛ Կրեմլում, թե՛ Սմոլենսկայա հրապարակում անընդհատ շեշտում են, որ խաղաղության համաձայնագրի հիմքը կարող է լինել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերին դադարեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ փաստաթուղթն ու դրանում թվարկված կետերն անվանել է «այլընտրանք չունեցող»։ Ճիշտ է, այդ ժամանակվանից ի վեր կողմերը դեռ չեն մոտեցել վերջնական խաղաղությանը, և Մոսկվան դրա համար մեղադրում է Արևմուտքին։ 

Հաշվի առնելով այն լուրը, որ Փաշինյանը մայիսի 14-ին մեկնում է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու, փորձագետները նոր հայացքով են նայում մայիսի 9-ին նրա Մոսկվա կատարած աշխատանքային այցին։ Թեև գլխավոր նպատակը Հայաստանի ղեկավարի մասնակցությունն էր Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին, սակայն հնարավոր է, որ Փաշինյանը ԵՄ կենտրոնակայան մեկնելուց առաջ իր ժամացույցն է ուղղել Կրեմլի հետ։
«ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները սկզբունքորեն էին մայիսի 9-ին հավաքվել Մոսկվայում, նրանք շեշտը դրել են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա,- նշել է հայ քաղաքագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը «kommersant.ru-ն»-ի հետ հարցազրույցում,- ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության կետերը պահպանելուն, ապա Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է. կա մեկ բանակցային գործընթաց: Բայց այս երկու տարվա ընթացքում տարբեր հարթակներ են աճել, մոսկովյան ձևաչափին զուգահեռ ի հայտ է եկել բրյուսելյանը, իսկ ուկրաինական հատուկ գործողության սկզբից տեսանելի է նաև որոշակի մրցակցություն այդ հարթակների միջև։ Բայց ինչքան էլ ասեն, որ կողմերը որոշ հարթակներում ընդհանուր լեզու են գտել, դժվար է պատկերացնել, որ նրանք կհասնեն խաղաղության համաձայնագրի նախագծին, քանի դեռ հիմնարար հարցերը չեն համաձայնեցվել»։

Իմիջայլոց, Կրեմլը դեռ չի հայտարարել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հնարավոր եռակողմ հանդիպման մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное