Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Դրամատիկ պահ». Փաշինյանը թաքուն նախապատրաստում է Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալուն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Polit.info–ն գրում է, որ ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը «բավականին խոստումնալից» քայլ է թվում, բայց այն չի բավարարում հանրապետության իրական կարիքները։ Այդ մասին polit.info-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ Երևանը դժվարություններ է ապրում ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթի ժամանակ այդ քաղաքական գործիչը կրկին դժգոհել է միության կողմից հանրապետության հանդեպ որոշակի պարտավորությունները չկատարելուց։ Մասնավորապես, Հայաստանը դժգոհ է, որ կազմակերպությունը պատրաստ չէ քաղաքական գնահատական ​​տալ Ադրբեջանի գործողություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

2023 թվականի սկզբին Հայաստանը հրաժարվեց հանրապետության տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններ անցկացնելուց՝ դրանք անվանելով ոչ տեղին։ Քաղաքագետները բազմիցս են ի թիվս այլ բաների ուշադրություն հրավիրել Երևանի խիստ ոչ միանշանակ դիրքորոշման և նրա աստիճանական «շեղմանը դեպի Արևմուտք», ենթադրելով, որ երկիրը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Ինքը՝ Փաշինյանը, հերթական անգամ երկիմաստություն է մտցրել: Ըստ նրա Արևմուտքում կարծում են, որ Հայաստանը «Ռուսաստանի վստահված կառավարությունն է», իսկ արևելքում կարծում են, որ հանրապետությունը արևմտամետ քաղաքականություն է վարում։ Սակայն, մատնանշելով պետության անկայուն դիրքը, վարչապետը բացահայտ հավատարմություն չի ցուցաբերում որևէ կողմի նկատմամբ։

Ճիշտ է, նա միաժամանակ ընդունում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը չի երաշխավորում Երևանի անվտանգությունը։ Բացի դա մարտին նա հերքել էր ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավոր դադարեցումը վկայակոչելով այն փաստը, որ կազմակերպությունն ինքն է «դուրս  գալիս Հայաստանից»։

Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության մասին Կիրեևը նշել է, որ հենց սկզբից հանրապետության ներկայիս ղեկավարությունը սկզբունքորեն է ձեռնամուխ եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու ուղղվածություն։ «Նույնիսկ եթե դա վնասում է Հայաստանին` տարածքների կորուստներ, տնտեսական զարգացման հնարավորություններ, անվտանգային սպառնալիքներ, այդ ամենը էական չէ այն տեսանկյունից, որ ներկա էլիտայի համար շատ ավելի կարևոր է հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ»,- ասել է փորձագետը:

Քաղաքագետի հաջորդ կարևոր ասպեկտը անվանել է ՀԱՊԿ երկրների հարաբերությունները: Այդ երկրները տարբեր աստիճանի կապեր են պահպանում, սակայն գրեթե բոլորն էլ «ավելի առաջնահերթ» հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։ Օրինակ, կա Թուրքական համերաշխության կազմակերպությունը, որը ներառում է Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը, կամ արդյունաբերական համագործակցությունը Բելառուսի հետ, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի տնտեսական և ռազմավարական կապը, քանի որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, հիշեցրել է փորձագետը:

«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն անլուծելի հակասություններ, որոնք հիմնված են առաջին հերթին հոգեբանության՝ իրավիճակի գաղափարի վրա։ Դա չի արտացոլում այն ​​փաստը, որ չի կարելի հասնել խաղաղ հարաբերությունների։ Պարզապես, թվում է, թե Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ 2020 թվականի պատերազմը նրա համար հաջող էր, և դա չնայած այն հանգամանքին, որ տարբեր կողմերից կշտամբում են, որ պետք է մեղմել պահանջատիրության առումով եռանդը Հայաստանի նկատմամբ: Բայց Բաքուն ցանկանում է իրագործել իր նպատակները»,- փաստել է polit.info–ի զրուցակիցը։

Հայաստանի ղեկավարությունն իր հերթին օգտագործում է Ադրբեջանի հետ հակամարտությունը որպես «ցատկահարթակ» ցույց տալու համար, որ Ռուսաստանն է մեղավոր Երևանի բոլոր անախորժությունների համար։ Ըստ առկա քաղաքական էլիտայի Մոսկվան, իբր, չի պաշտպանել Հայաստանին 2020 թվականի հակամարտության ժամանակ, մանրամասնել է Կիրեևը։ «Հետևաբար, երկու կողմերն էլ իրենց իռացիոնալ են պահում, և դաշնակիցներն են, մասնավորապես ԱՄՆ-ը, նրանց դրդում դրան, սադրում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին բարձրացնել պահանջատիրության մակարդակը միմյանց և Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա թույլ է տալիս մեծացնել տարածաշրջանի նկատմամբ ուշադրության մասնաբաժինը»,- ասել է փորձագետը:

Ընդ որում, ՀԱՊԿ դաշնակիցները կա՛մ հեռու են մնում հակամարտությունից, կա՛մ աջակցում են կողմերից մեկին։ Այսպիսով, երկու պետությունների տարաձայնություններն ավելի շատ գաղափարական բնույթ են կրում։ Այս ֆոնին Երևանի դուրս գալը կազմակերպությունից բավականին խոստումնալից է թվում, սակայն իրականում նման պոտենցիալ քայլը հակասում է հանրապետության իրական շահերին, համոզված է հրապարակման աղբյուրը։

Կիրեևի խոսքով, այս պահին Հայաստանը կարող է զարգացում ապահովել միայն տարածաշրջանային համագործակցության և Ռուսաստանի Դաշնության և Իրանի հովանավորության միջոցով։ Սակայն Երևանն ընտրում է այն երկրներին, որոնք անվտանգության երաշխիքներ ու տնտեսական զարգացման հնարավորություններ չեն տալիս։

Ինչպես հավելել է քաղաքագետը, Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ բոլոր անդամների հետ հարաբերությունների պահպանմամբ, սակայն, չնայած պատմական հարաբերություններին, Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ–ում Մոսկվայի համար  սկզբունքային չէ և կենսական նշանակություն չունի անվտանգության և տարածաշրջանային զարգացման ռուսական հայեցակարգի տեսանկյունից։

Եթե ​​Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, ապա դա կդառնա «տհաճ ու դրամատիկ պահ», բայց Ռուսաստանը «անիվների մեջ փայտ չի դնի» ու խուճապ չի ստեղծի։ Ընդհակառակը, հայկական կողմից պետք է ակնկալել սադրանքներ, որոնք նպատակ ունեն հնարավորինս համոզիչ կերպով ցույց տալ հասարակությանը հարաբերությունների անդառնալի խզումը, եզրափակել է Կիրեևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное