Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են․ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով քաղաքական այն գործիչներին, ովքեր իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ։ Հայտարարության մեջ ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.

Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերդարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։ Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերդարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։ Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։ Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին: Տարածքային փոխանակման և միջանցաքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։

Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։ «Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։

Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։
Ե

վ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համաձայն։

Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։

Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։

Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ․․․

«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 марта
Самое популярное