Apple նոր մեյլեր է ուղարկում Pegasus վարակվածներին. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple նոր մեյլեր է ուղարկում Pegasus վարակվածներին (կամ, առնվազն, փորձ ա եղել վարակման)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Apple նոր մեյլեր է ուղարկում։ Pegasus վարակվածներին (կամ, առնվազն, փորձ ա եղել վարակման)։ Դա անցյալ տարվա աշնան վարակումներ են, հավանաբար։ Կարծում եմ, Ադրբեջանն աւ իրականացրել է տվյալների հավաքագրում կապված Արցախի դեմ իրենց գործողությունների վերաբերյալ։
Տվյալ պահին մենք արդեն մի քանի նման մարդկանց մասին գիտենք Հայաստանում։ Կարծում եմ, ցանկը լավ կմեծանա։ Փող չեն ափսոսում մեր հարեւանշիստերը»,- գրել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է , որ իրեն զգուշացնող նամակ է եկել:՛
