Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր, Ուկրաինա՝ Երկնային հարյուրակի հերոսների օր։


 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1728 –վախճանվել է  զորավար Դավիթ Բեկը։
1895-ծնվել է խորհրդահայ նևրոլոգ, նևրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։  
1862-սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության բանակին:
1907- վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:
– ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը:
1921 - ծնվել է  օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։
1928 - ծնվել է  արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։
1936 - վախճանվել է  հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
1938 - ծնվել է  բանաստեղծ, թարգմանիչ Միքայել Ախտյանը։
1980– ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
1988- տեղի է ունեցել արցախյան հարցով առաջին ցույցը Երևանում։
– Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկել Երևան և Բաքու, դրանով փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը:
2004-Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանողներ դասադուլ են սկսել ի նշան բողոքի ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:
2007- դադարեցվել է «Սահմանադրական իրավունք» միության «Իրավունք» պաշտոնաթերթի տպագրությունը:
– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան):
— վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսյոոր Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը» կինոնկար)։
2008-հրատարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով  հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով  52,8% ձայներ, իսկ երկրոդ տեղում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է 21,5% ձայն։ Արդյունքում վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։
2012- որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի:
2013-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։
2014- վախճանվել է  բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
2015- Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգություն»-ը «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»: 
2017- Լեռնային Ղարաբաղում անց է կացվել սահմանադրական հանրաքվե, որով  ԼՂ-ն անցել է նախագահական կառավարման։
2020- Կառավարության  դիմաց բողոքի ցույցի են արել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։
2021-Երկու ամսվա դադարից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրպարակում հանրահավաք է արել պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


395 —Վեֆլիեմում հիմնադրվել է առաջին կանանց մենաստանը։
1762 —վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է լուսնի շարժումը։
1816– Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1844 –ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը, որը հանդիսանում է ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։
1872– Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1904 - ծնվել է  Խորհրդային Միության 8-րդ վարչապետ Ալեքսեյ Կոսիգինը։
1920 - վախճանվել է  ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։
1922 —Վիլենսկյան սեյմը ընդունել է Վիլնյուսի և Լիտվիայի հարավ-արևելյան հատվածի Լեհաստանի հետ միավորման որոշումը։
1926 - ծնվել է  ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։
1940– ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1943 —Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։ 
1962 —երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան ուղեծրային տիեզերական թռիչքը։
1966 —ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։
1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան:
1993 —վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերրուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է արագընթաց և թանկարժեք սպորտային դասի ավտոմեքենաներ։
1999 —Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացել է Նիկիտա Միխալկովի  «Սիբիրյան ամոքիչը» ֆիլմի պրիմերան։
2009 —վախճանվել է ռուս շանսոն երգահան և երգերի կատարող Կոնստանտին Բելյաևը։ 
2014 —սկսվել Եվրոմայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։

Կ.Խաչիկյան

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное