Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհահռչակ մարդիկ, ովքեր բարձրաձայնել են իրենց մտավոր խանգարումների մասին՝ մարդկանց օգնելով քաջություն գտնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դժվար է խոսել խնդիրների մասին, սակայն երբեմն, երբ ինչ-որ մեկը կոտրում է սառույցը, ավելի հեշտ է լինում բացվելն ու կիսվելը։ Եվ չնայած աշխարհի բնակչության ամեն 4 մարդուց մեկը տառապում է մտավոր կամ նյարդաբանական խնդիրներից, այն շարունակում է անհարմար թեմա լինել, որի մասին ոչ ոք չի համարձակվում խոսել։


Աշխարհահռչակ այս հայտնիները հասարակայնորեն ընդունել են, որ մտավոր առողջության խնդիրներ ունեն, որ օգնություն են փնտրել և ցանկություն են հայտնել, որ նմանատիպ խնդիրներից տառապող մյուս մարդիկ նույնպես բուժման համար օգնության դիմեն։


12 Լեոնարդո Դի Կապրիո, կպչուն-սևեռուն խանգարում

 

Լեոնարդու Դի Կապրիոն երեխա ժամանակ տառապել է կպչուն-սևեռուն խանգարումից, և «Ավիատոր» ֆիլմի նկարահանումներն արթնացրեցին այս հիվանդությունը։
Հիշում եմ, որ իմ դիմահարդարն ու օգնականը, ովքեր ինձ ուղեկցում էին նկարահանումների ժամանակ, ասացին. «Օ՜հ, մեզ 10 րոպե պետք կլինի նրան այնտեղ հասցնելու համար, որովհետև նա պետք է բարձրանա դրա վրա, ձեռք տա դռանը և ներս մտնի ու նորից դուրս գա»։ Դա ինձ սարսափելի նյարդայնացնում էր, ու դա ամիսներ շարունակվեց դեռ ֆիլմի նկարահանումներից հետո, և մինչև հիմա էլ այդ զգացողություններն արթնանում են, երբ մտածում եմ դրա մասին։
11 Էլթոն Ջոն, բուլիմիա

Ես գիտեի, որ ավելի լավ կզգայի, երբ ասեի, որ օգնության կարիք ունեմ, և ես վճռական էի տրամադրված լավանալու համար։ Սակայն միայն այդ բառերն արտասանել կարողանալն արդեն իսկ հանգստություն էր ինձ համար։

10 Դեմի Լովատո, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

Հիշում եմ՝ իմ մենեջերի ու ընտանիքի անդամների հետ նստած զրուցում էինք եղանակի մասին, նաև այն ամենի մասին, ինչի միջով ես անցնում էի։ Ես գիտեի, որ երկու տարբերակ կար. ես կա՛մ կարող էի իմ խնդիրների մասին խոսել կլինիկայում և հույս ունենալ, որ այն կանցնի, կա՛մ կարող էի խոսել այդ մասին ավելի բաց ու ոգեշնչել մյուսներին նույնպես պայքարել իրենց խնդիրների դեմ. և ես հենց այդպես էլ արեցի։ 

9 Բրեդ Փիթ, դեպրեսիա

Ժամանակին ես պայքարում էի դեպրեսիայի դեմ, սակայն հիմա՝ ոչ. ոչ այս տասնամյակում, երևի նախորդ տասնամյակում։ Ինչևէ, սա նաև ինքդ քեզ հասկանալու հնարավորություն է։ Ես դա որպես կրթություն եմ դիտարկում, ինչպես ուսումնական տարվա կիսամյակը։ Այդ կիսամյակում ես դեպրեսիայից էի սովորում շատ բաներ։ Ես ամեն գիշեր նույն բանն էի պարապում ու ինքս ինձ բթացնում քնելու աստիճան։ Չէի համբերում, թե երբ պետք է տուն հասնեմ ու թաքնվեմ։

8 Ջիմ Քերի, դեպրեսիա

Ես պրոզակ էի օգտագործում արդեն երկար ժամանակ։ Հնարավոր է, որ այն ինձ քիչ թե շատ օգնում էր, սակայն մարդիկ ընդմիշտ մնում են այդ դեղի վրա։ Ես պետք է ինչ-որ պահի կանգ առնեի, որովհետև հասկացա, որ, գիտե՞ք ինչ, ամեն ինչ պարզապես կարքին է։

7 Ադամ Լևին, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

Երբ ես առաջին անգամ ախտորոշվեցի ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով, դա ինձ համար անակնկալ չէր, որովհետև ես կենտրոնանալու հետ կապված դժվարություն ունեի ավագ դպրոցում։ Եվ ես հիմա կարծում եմ՝ մարդիկ նկատում են իմ հիվանդությունն առօրյայում։ Երբ ես չեմ կարողանում կենտրոնանալ, ես իսկապես չեմ կարողանում կենտրոնանալ։

6 Անջելինա Ջոլի, դեպրեսիա

Ես այնպիսի զգացում ունեի, ասես ինչ-որ չափազանց մութ տեղ եմ մտնում, ես չէի կարողանում վեր կենալ առավոտյան, դրա համար ես ինձ ստիպեցի զբաղվել մի այնպիսի բանով, որն ինձ կստիպեր ակտիվ լինել։

5 Դեյվիդ Բեքհեմ, կպչուն-սևեռուն խանգարում

Ես գնում եմ հյուրանոցային սենյակ, և մինչև ես կհանգստանամ, պետք է հավաքեմ բոլոր թղթերն ու գրքերը և դրանք տեղադրեմ դարակների մեջ։ Ամեն ինչ պետք է կատարյալ լինի։

4 Քեթրին Զետա Ջոնս, երկրորդ տիպի մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

Ես երբեք չեմ ցանկացել խոսել այս խանգարման մասին։ Սակայն երբ դրա մասին պարզ դարձավ, ես իմացա, որ ես միակ մարդը չեմ, ով տառապում է դրանից ամեն օր։ Այնպես որ, եթե ես որևէ մեկին կօգնեմ այս խանգարման կամ դեպրեսիայի մասին խոսելով, ապա հրաշալի կլինի։

3 Լեդի Գագա, դեպրեսիա

Ես հասկացել եմ, որ իմ տխրությունը երբեք չի կործանել իմ անհատականության լավ կողմերը։ Դու պարզապես պետք է միշտ վերադառնաս լավ կողմերին, գտնես այն փոքրիկ լույսը, որը մնացել է։ Ես հաջողակ եմ, որ գտել եմ այն փոքրիկ կայծը, որը պահված էր մի կողմում։

2 Մեգան Ֆոքս, կպչուն-սևեռուն խանգարում

Կարծում եմ՝ Բրայանը (ամուսինը) սպասում էր՝ տեսներ, թե ինչ կանեմ ծննդաբերությունից հետո, որովհետև, գիտե՞ք, երբ նրանք լույս աշխարհ են գալիս, նրանք ծածկված են ամեն տեսակ բաներով։ Ես նրան սեղմեցի կրծքիս, ու այդ պահից ինչ էլ նա անի, ոչինչ ինձ չի նյարդայնացնում։ Ես չեմ ցանկանում բարդույթներ փոխանցել նրան։ Ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում, ես կասեի՝ 80 տոկոսով ավելի լավ, ինչը հրաշալի է։

1 Բեյոնսե Նոուլս, դեպրեսիա

Այժմ, երբ ես հայտնի էի, ես վախենում էի, որ այլևս երբեք չեմ գտնի մեկին, ով կսիրի ինձ այն բանի համար, թե ով եմ ես։ Ես վախենում էի նոր ընկերներ ձեռք բերել։ Հետո մի օր մայրս ասաց. «Ինչո՞ւ ես կարծում, որ որևէ մեկը չի սիրի քեզ։ Չգիտե՞ս, թե որքան խելացի, քաղցր ու գեղեցիկ ես դու»,- դրանից հետո էր, որ ես որոշեցի, որ երկու ընտրություն ունեմ. ես կարող եմ հանձնվել կամ կարող եմ շարունակել։

Самый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет
Самое популярное