Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը Իրանի բանալին փնտրում են կռվեցնելով Բաքվին և Երևանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ երկրների միջև առճակատման աստիճանը նվազեցնելու իրանցի և ադրբեջանցի քաղաքական գործիչների փորձերի ֆոնին այս տարեսկզբին Ադրբեջանի Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում հայտնվել է տեղանունների հատուկ բաժին, որը կզբաղվի «օկուպացիայից ազատագրված տարածքների և Արևմտյան Ադրբեջանի» հարցերով, այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) այն նահանգով, որը Հարավային Ադրբեջանում է: Դրանից քիչ առաջ էլ Թուրքիան էր հայտարարել Հարավային Ադրբեջանի «ազգային ժողովի» ստեղծման մասին։ Այսպիսով, Իրանի թյուրքական հարևաններն արդեն ակտիվորեն և բացահայտորեն դիտարկում են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները որպես իրենց «փափուկ ուժի» կիրառման օբյեկտ։

Եվ նույնիսկ ստեղծում են թյուրքական ծագում ունեցող տեղի բնակչության ղեկավար մարմիններ։ Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի հետ Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցման ֆոնին։ Հետազոտողները կարծում են, որ իրանական Հարավային Ադրբեջանում ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչների բողոքի բռնկման դեպքում նրանց ակտիվորեն կաջակցեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը: Քրդերը, որոնց հետ Իսրայելը շատ երկար ժամանակ համակարգված աշխատում է, ևս կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել իրավիճակը ցնցելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ իր հայրենակիցներն են ապրում Իրանում, և նրանց իրավունքները պետք է միշտ հաշվի առնել։ Պաշտոնական Բաքուն արդյունավետորեն օգտագործում է այդ գործոնը ճնշում գործադրելու թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի վրա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանների իրանցի ադրբեջանցիները բացահայտ հայտարարել էին ադրբեջանական բանակին իրենց աջակցության մասին, և նույնիսկ արգելափակել էին Իրանի տարածքով Հայաստան զենք տեղափոխող բեռնատարների տեղաշարժը։


Մինչդեռ Իրանն ինքն է գտնվում քաղաքացիական պատերազմի շեմին: Նոյեմբերի կեսերին իրավիճակը երկրում կտրուկ վատթարացել է։ Մի շարք շրջաններում ավելի քան վեց ամիս տևած բողոքի ակցիաները արագ վերածվել են զինված բախումների և դարձել Իրանի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։ Դրանից հետո օվկիանոսի այն կողմից հնչել է ձայն:  ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ «կազատագրի Իրանը»։ Ճիշտ է, նա արագ ավելացրել է, որ «չպետք է անհանգստանալ, նրանք շատ շուտով իրենք կազատագրեն իրենց»։

Ամենայն հավանականությամբ, այս դեպքում նկատի են ունեցել ոչ միայն իրանցի ադրբեջանցիներին ու քրդերին, այլ նաև այն փոքրամասնություններին, որոնք ապրում են իրանական  Բելուջիստանում, որտեղ նույնպես պարբերաբար սպանվում են Իրանի անվտանգության աշխատակիցներ։ Բելուջիներին, ինչպես և թյուրքական և քրդական ծագում ունեցող իրենց համաքաղաքացիներին, ակտիվորեն աջակցում են արտասահմանից։ Զարմանալի չէ, որ բելուջիների չհայտարարված առաջնորդ և Իրանի սուննիների հոգևոր առաջնորդ Աբդուլհամիդ Իսմայիլզահին արդեն բացահայտորեն խոսում է «Իրանի ժողովուրդների հանրաքվեների անհրաժեշտության մասին»։ Իսկ դրսից Իսրայելի հետ զինված առճակատման աճող ռիսկն է ազդում Իրանի ներքին խնդիրների վրա, լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը: Իրանի դեմ աշխատողներից ամենաաննախանձելի դերը վերապահված է Ադրբեջանին։

Ուստի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները դեռ աշնանն են իրականացրել զինտեխնիկայի զանգվածային տեղափոխում այդ հանրապետության հետ սահման: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի հնարավոր փակուղու ֆոնին Իսրայելը, Մոսադի ձեռքով, կնպաստի տարածաշրջանում բողոքի տրամադրությունների ստեղծմանը, որպեսզի բարդացնի Իրանի վիճակը: Իսրայելը, նման կերպ, ակնկալում է քանդել այաթոլլահի ռեժիմը։ Նման տարբերակը ձեռնտու է նաև Թուրքիային, քանի որ Իրանը տարածաշրջանում նրա բնական հակառակորդն է։

Տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ է Իրանի թուլացումը, իսկ Իրանում բազմամիլիոնանոց թյուրք բնակության առկայությունը և Ալիևի ռեժիմն ու Ադրբեջանի ներուժն իր հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունը լայնածավալ հեռանկարներ է բացում պանթուրքիստների համար։ Հակաիրանական և հակաշիա հարթակում կարող է ձևավորվել Թուրքիայի, Իսրայելի և Պարսից ծոցի սուննի միապետությունների չհայտարարված դաշինք։ IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ Ադրբեջանն արդեն «մեծ թվով իսրայելական հետախույզներ է տեղակայել Բաքվում, և փորձ է արվում միջանցք ստեղծել դեպի Նախիջևան  հայկական տարածքներով, որին Իրանը դեմ է... Ադրբեջանը վերածվել է Իրանում դիվերսիոն գործողություններ իրականացնող  ահաբեկչական խմբավորումների բուծարանի»։ Բացի այդ, թուրքերի կողմից աջակցված Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բացահայտ հաղթանակից հետո դեռ լի է հաղթական տրամադրություններով ու ռազմական փսիխոզով։


Ըստ վերլուծաբանների The Jerusalem Post-ում  հրատարակած հոդվածի Թուրքիան դրդում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, և դրա նպատակներից մեկը այնպիսի ճգնաժամի ստեղծումն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացվել որպես Ռուսաստանի հետ դաշինքի համակարգի մաս, ինչը թույլ կտա Թուրքիային աջակցելով իր դաշնակից Ադրբեջանին ներկայանալ որպես ՆԱՏՕ-ի անդա: Մոսկվան, ասում են, կարող է չաջակցել Հայաստանին, այդ թվում Փաշինյանի տարօրինակ դիրքորոշման պատճառով, և Հայաստանին կառաջարկվի գնալ զիջումների Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր գործարքների դիմաց։ Բայց դա մետաղադրամի միայն մեկ կողմն է։ Մյուս կողմից, նման հարձակումները կարող են անհամաչափ ավելի մեծ վնաս հասցնել ոչ թե հեռավոր Մոսկվային, որը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, այլ մոտակա Թեհրանին, որի մուտքի բանալին են փնտրում Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը ակտիվորեն կռվեցնելով Բաքվին ու Երևանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе«Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по КамбоджеВся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныПрезидент Индии угостила Путина вегетарианским ужиномМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииАзербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныМинфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решения
Самое популярное