Մենք քեզ առաջարկում ենք վեր կենալ բազմոցից և գալ երազանքիդ հետևից. «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հաճախ բազմոցին նստած դիտելով «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուն՝ մտածում ես՝ կարծես թե վատ չի ստացվում, հարցերի մեծամասնությանը հաջողվում է պատասխանել, ես նույնպես կարող եմ գիտակ դառնալ:
Եվ ահա մենք քեզ առաջարկում ենք վեր կենալ բազմոցից և գալ երազանքիդ հետևից:
Եթե դու 15-ից 99 տարեկան ես, սիրում, դիտում կամ խաղում ես ինտելեկտուալ խաղեր, ապա հունվարի 21-ին` ժամը 11.00-ից 15.00-ի միջակայքում, շտապիր Intellect EVN ակումբ և փորձիր ուժերդ գիտելիքի ու տրամաբանության հատման կետում:
Գիտակների նախնական ընտրության անցկացման վայրը՝
Intellect EVN Club, հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 21՝ Մոսկովյան պուրակի հարևանությամբ:
Ադ օրը հատուկ հագուստով և անձնագրով ներկայանալու կարիք չկա:
Գիտակների ընտրությունը կանցկացվի հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ընտրությունն անհատական է, թիմով ներկայանալը պարտադիր չէ:
Մասնակցության համար նախօրոք գրանցում ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:
Մասնակցությունն անվճար է:
Մենք սպասում ենք քեզ: