Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանին ստիպում են միանալ Միութենական պետությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հերքել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե իբր ՌԴ-ն ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, ինչպես նաև այն, որ ստիպում է իր տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին։ 


Նրանց համար, ովքեր բաց են թողել այդ պատմությունը, հիշեցնենք, որ դրանից մեկ շաբաթ առաջ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով միութենական պետությանը երկրի անդամակցության հնարավորության մասին հարցին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել էր. «Բնականաբար Հայաստանի վրա ճնշումը գալիս է նաև այդտեղից։ Եվ երբ հայկական ժողովրդավարությունն ու ժողովրդավարական համակարգը դիմադրում են դրան, բացահայտվում են այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական ձևով»։ Բացի այդ, Ա.Գրիգորյանն ասել էր, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակումը «Երևանի վրա ճնշումների մի մասն է»։


Գրեթե միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն էր կեղտաջրի հերթական չափաբաժինը նետել իր «ռազմավարական» գործընկերոջ նկատմամբ կառավարության նիստում ասելով, որ «ռուսական խաղաղապահ առաքելությունը չի կատարում Լաչինի միջանցքը վերահսկելու իր պարտավորությունները»։


Վարչապետը և Հայաստանի մյուս պաշտոնյաները նման հայտարարություններ անելով խորամանկում և խեղաթյուրում են ամեն ինչ։ Օրինակ, չգիտես ինչու մոռանում են ասել, որ դեռ նոյեմբերին էր Հայաստանը ֆրանսիային միջնորդի դեր  առաջարկել Ադրբեջանի հետ բանակցություններում, հետևաբար Լաչինի միջանցքի հարցը պետք է իր վրա վերցնի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Արևմտյան մամուլը, օրինակ, բրիտանական Guardian-ը, այդ առնչությամբ, մասնավորապես նշել է, որ Փաշինյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին երևանյան ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել հանդիպման վերջնական փաստաթղթերը։ Խոսքը այն փաստաթղթերի մասին է, որոնց ստորագրումը մեծապես կօգներ Հայաստանին, այդ թվում Ռուսաստանի կողմից նրա շահերը պաշտպանելու տեսանկյունից։


Միևնույն ժամանակ, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մակրոնը հրապարակավ մեղադրել էր Ռուսաստանին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը միտումնավոր սրելու մեջ։ Նաև Ֆրանսիայի նախագահը առանձնապես չջղակծկվելով ասել էր, որ «Ռուսաստանն օգտվել է հակամարտությունից, միջամտել և հստակ խաղացել Ադրբեջանի խաղը Թուրքիայի մեղսակցությամբ, իսկ հետո վերադարձել այնտեղ թուլացնելու Հայաստանը»:


Միևնույն ժամանակ, Մակրոնը ստել էր, թե իբր սահմաններին 5000 ռուս զինվոր կա (որոնք իրականում 2,5 անգամ քիչ են) դրանով իսկ հստակ հասկանալով, թե «ում դեմ» է այսպես կոչված եվրոպացի ներկայացուցիչների դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, որի ստեղծման մասին հոկտեմբերի երկրորդ կեսին հապճեպ հայտարարեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։


Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանը դիմել է Մակրոնին գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունելով պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկան, ամերիկացի գեներալների հետ «քննարկել էր ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը»։
Պակաս ուշագրավ չէ այն անհեթեթ շտապողականությունը, որով Հայաստանի համար հավաքվել էր ԵՄ վերոնշյալ դիտորդական առաքելությունը, դիտորդները հիմարաբար դուրս էին բերվել Վրաստանից, ուր նրանց ուղարկել են դեռ 2008 թվականին տարածաշրջանում «ռուսական ագրեսիաի» վերահսկողություն նպատակով: Ուստի պարզ է, թե կոնկրետ ինչով է զբաղվելու դա Հայաստանում։


Ռուսաստանի վերաբերմունքը նման խիստ սադրիչ գործողություններին հասկանալի է: Դա արտահայտվել է 2022 թվականի օգոստոսի 31-ին ՌԴ ԱԳՆ-ի կողմից Մարիա Զախարովայի բերանով, ով կասկած էր հայտնել ԵՄ-ի որպես խաղաղապահ միջնորդի արդյունավետությանը և ողջամտորեն հիշեցրել, որ հենց այդ դերում է ԵՄ-ն գործել 8 տարի փորձելով լուծել ուկրաինական հակամարտությունը։ Արդյունքն ակնհայտ է:
Մակրոնի անհիմն հայտարարություններն այնուհետև մեկնաբանել է անգամ Վլադիմիր Պուտինը, ով նշել է, որ «նրանք չունեն հակամարտության բուն ընթացքի մասին ըմբռնում ... հետևաբար, այդ խոսքերը ոչ կոռեկտ են, ես նույնիսկ կասեի այլասերված, անընդունելի»:


Սակայն կարծես թե այդ համատեքստում երևանյան ներկայիս ռեժիմին դեռ ամեն ինչ ձեռնտու է։ Եվ այդ առումով նա պատրաստ է համաձայնել Եվրոպայի և ԱՄՆ-ի ցանկացած զառանցանքային հայտարարության, թեկուզ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի սրելու գնով։ Հարկ է հիշեցնել, որ վերջերս Փաշինյանն ուղղակիորեն խոսել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության առաքելության մասին և կողմ արտահայտվել հայ-ադրբեջանական սահմանին դրա մշտական ​​ներկայությանը։ Ընդգծենք, որ տվյալ դեպքում խոսքը բացարձակապես ոչ քաղաքացիական «առաքելության» մասին է։


ՀԱՊԿ երկրների ԶԼՄ-ներում, այդ բոլոր փաստերի հիման վրա, արդեն մի քանի ամիս է, ինչ գրում են, որ Փաշինյանի ռեժիմը կարծես թե վերջապես որոշել է, թե ում կողմն է, և շուտով կարող ենք լսել ցավալիորեն ծանոթ «Հայաստանը Եվրոպա է» արտահայտությունը։ Պարզ ասած, ներկայիս հայ պաշտոնյաներն ամեն ինչ անում են եվրոպացիներին և ամերիկացիներին տարածաշրջան ներքաշելու համար, որոնք էլ միայն շահագրգռված են Սահակաշվիլիի Վրաստանի մոդելով Հայաստանի արյունալի վերափոխմամբ, արևմտամետ անկլավի և պանթուրքիստների աշխարհաքաղաքական խաղերում ծախսվող նյութի վերածվելուն։ Փաշինյանի ռեժիմն արդեն զգում է դրա բոլոր բացասական հետևանքներն ու փորձում է մեղքը տեղափոխել Ռուսաստանի վրա, որը երկար տարիներ բավական արդյունավետ կերպով զսպում է Երևանին և Բաքվին լայնամասշտաբ պատերազմից։


Այսօր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հակառուսական հայտարարություններով բավականին որոշակի ուժեր փորձում են ակտիվորեն առաջ տանել Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի իրականացումն ապահովելու անկարողության գաղափարը։ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միութենական պետության վարկաբեկումն այստեղ ընդամենը երկրորդական նպատակներից մեկն է, քանի որ սադրիչների նախաձեռնած ցանկացած ռազմական գործողություններ կօգտագործվեն առաջին հերթին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու համար։ Միութենական պետության թեման այս համատեքստում հնչեցվում է միայն Փաշինյանի և համախոհների հայտարարություններին միջազգային ասպարեզում ավելի մեծ կշիռ և նշանակություն տալու համար։ Լաչինի միջանցքի և տեղական այլ վեճերի թեման ինքնին չափազանց փոքր է Արևմուտքի և նրա տաբլոիդների ուշադրության համար: Բայց «կայսերական» Ռուսաստանի դաշնակցային նախաձեռնություններին հակադրվելու համատեքստում այն ​​ձեռք է բերում թե՛ նոր հնչեղություն, թե՛ շատ ավելի էական աշխարհաքաղաքական կշիռ։


Բացի այդ, այս ամբողջ աղմուկը նպատակ ունի զսպել իրանական իշխանությունների աջակցությունը Ռուսաստանին և միևնույն ժամանակ հայանպաստ ձևաչափով Իրանին ներքաշել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, և դա չափազանց շահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Վերջինս Ադրբեջանում գտնվող լեռնային հրեաների միջոցով ակտիվորեն աջակցում է Բաքվին Իրանի հյուսիս-արևմուտքում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, իրավիճակը խարխլելու հարցում։ Միևնույն ժամանակ, Արցախում ներկայիս սրացումը համընկնում է գրեթե միաժամանակ Կոսովոյի շուրջ լարվածության առաջացման հետ, որտեղ այս պահին լուրջ նախադրյալներ կան ակտիվ բախումների համար, ինչը հաջողությամբ փոխկապակցվում է հավաքական Արևմուտքի ընդհանուր հայեցակարգի հետ, որի շահերը տարածաշրջանում թե՛ կամավոր, թե՛ ակամա ներկայացնում է Փաշինյանի ռեժիմը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное