Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էներգետիկ անկախություն՝ «Արևածագ Արցախում» հնարավոր է. յուրաքանչյուրի մասնակցությունը նախագծին կարևոր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու պայմաններում հատկապես շատերը փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են օգտակար լինել այս իրավիճակում։

Ինչ անել Արցախի համար հարցին որպես պատասխան Shtigen Group-ը դեռ տարվա սկզբից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը։ Ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ասում է՝ երբ տարվա սկզբին ադրբեջացնիները փակեցին գազամուղը, հասկանալի էր, որ թշնամին նոր գործիք է փորձարկում՝ ազդեցությունը մեծացնելու, արցախցիներին սեփական կամքը թելադրելու, կախվածություն առաջացնելու համար։ Թշնամուն այդ գործիքից զրկելու, Արցախում էներգետիկ անկախությունը հնարավոր դարձնելու համար գործարկվեց «Արևածագ Արցախում» նախագիծը։

«Եթե Արցախում յուրաքանչյուր տուն ու կառույց ապահովվի արևային վահանակով և ջրային տաքացուցիչով, Արցախում ապրող մեր հայրենակիցները կապահովագրվեն կենցաղային խնդիրներից, իսկ թշնամին կզրկվի տնտեսական, հումանիտար ահաբեկչության հնարավորությունից»։

 

Ծրագրի շրջանակներում 100-ից ավելի արևային ջրային տաքացուցիչներ են տեղադրվել Արցախում, նախատեսվում է մինչև տարեվերջ տաքացուցիչների քանակը հասցնել 140-ի, հատկանշական է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակ լինելու պատճառով ջրատաքացուցիչների խմբաքանակ պահեստավորվել է Սյունիքի մարզում. ճանապարհի բացվելուն պես այն կհասցվի Արցախ։

«Արևածագ Արցախում» նախագծի առաջին շահառուները բոլոր պատերազմների հետևանքով զոհ ունեցող, բազմազավակ ընտանիքներն են։ 

Հայկ Շեկյանը վստահ է, որ բավարար կոնսոլիդացիայի շնորհիվ երկու տարում ծրագիրը կարող է ընդգրկել ողջ Արցախը։ Հարցին՝ ինչպես է պատկերացնում կոնսոլիդացիա այն դեպում, երբ շատերն ահազանգում են՝ հանրությունն անտարբեր է, Հայկ Շեկյանը պատասխանում է՝  որևէ բաժանարար գիծ չդնելով և նաև արմատներով արցախցի լինելով իրավունք է վերապահում ասելու, որ Արցախի համար նախ պիտի ոտքի կանգնեն արցախցիները, խոսքը միայն 120000-ի մասին չէ, ՀՀ-ում, աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիները պիտի վերադառնան արմատներին՝ փրկելու սեփական ինքնությունը, հայրենիքը։

«Մենք ոչ թե պիտի բավարարվենք այս կամ այն նախագծին սիմվոլիկ դրամային մասնակցություն ունենալով, այլ հաճախ պիտի նախաձեռնող լինենք, շատ կարևոր է համակարգային մոտեցումը, ի  վերջո, հայրենիքի հանդեպ վերաբերմունքը պետք է ինստիտուցիոնալիզացնել»։

Հայկ Շեկյանը հիշեցնում է՝ 90-ականներին տոտալ շրջափակման, ծայրահեղ վատ տնտեսության պայմաններում հնարավոր եղավ իրավիճակը հաղթահարել, հաղթանակել, որովհետև կար ընդգծված առաջնորդություն, կար միասնություն։ Shtigen Group-ի տնօրենն ընդգծում է՝ հիմա չկա ոչ առաջնորդություն, ոչ միասնություն. կա նաև գաղափարի ձևակերպման կարիք։

«Եթե կա գիտակցությունը, որ Արցախի հարցը միայն արցախցիներինը չէ, այլ Հայաստանի պետականության, հայի ինքնության պահպանման հարցն է, ուրեմն կլինի և հաստատակամությունը միասնաբար Արցախը փրկելու»։

Հայկ Շեկյանը «Արևածագ Արցախում» նախագծի օրինակով վստահեցնում է՝ սփյուռքում գործող կառույցները, հայրենակիցները անկախ հիասթափությունից, պատրաստ են շարունակել ծառայել հայրենիքին։

«2022 թ․սեպտեմբերից «Արևածագ Արցախում» նախագծին միացել են նաև սփյուռքահայ բարերարներ, որոնց նվիրատվությունների շնորհիվ Արցախում ևս 30 տուն տաք ջրով է ապահովվել։ Հայ օգնության միության հետ համագործակցության արդյունքում Արցախում ևս 100 տուն անցում կատարեց արևային էներգետիկայի․ տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ»։

«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով և արևային կայանով համալրվեն են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը»։

Հատկապես պատերազմից հետո հաճախ տրվող հարցին,  թե չեք վախենում այս պայմաններում Արցախում ներդրումներ անել, ֆինանսական լուրջ ծախսեր իրականացնել, Հայկ Շեկյանի պատասխանը հստակ է՝ ավելի շատ վախենում եմ Արցախը կորցնելուց, քան փող։

«Ներդրումներ անել, մարդկանց աշխատանքով ապահովել, թիկունքը ամուր պահել. Արցախը չկորցնելու կարևորագույն բանաձևերից է։ Մեզ համար նորմալ է հատկապես ճգնաժամային իրավիճակում ակտիվ լինելը, կարիքներ հոգալը, համակարգված աշխատելը՝ հետագա ռիսկերը կանխելու համար»։

Հայկ Շեկյանը լիահույս է, որ կհաջողվի ճգնաժամը հնարավորության վերածել, ինչպես նաև վստահ է, որ հայ ազգի համառ ու նվիրական ջանքերով, միասնությամբ Արցախում նորից արևածագ կլինի։

«Արևածագ Արցախում» նախագծին նվիրատվություն կարելի է կատարել՝

• «Սահման» ՀԿ-ի հանգանակությունների հարթակի միջոցով՝ «Նվիրատվության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն» դաշտում նշելով «Արևածագ Արցախում»

https://bit.ly/3FrMwXB

• Telcell տերմինալներով և առցանց դրամապանակով

https://bit.ly/3j52Ohw

• Patreon-ի միջոցով՝

https://bit.ly/3HIGfJM

Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян
Самое популярное