Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կոնյակ VSOP
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնյակը միշտ էլ համարվել է էլիտար խմիչք, և եթե այն արդեն սեղանին է դրված, ապա նշանակում է, որ դա ինչ որ տոնակատարության պատվին է: Ներկայումս նման ալկոհոլի տեսականու հետ կապված խնդիրներ չկան, և, հետևաբար, մարդիկ ավելի ու ավելի են սկսում ուշադրություն դարձնել գնված ըմպելիքի որակին և համին:
Այսօր շատ երկրների շուկաներում ամենապահանջված կոնյակը VSOP-ն է՝ Very Superior Old Pale-ն («հատուկ հնեցված գունատ»-ը): Այս հապավումով արտադրողները նշում են առնվազն չորս տարվա հնության սպիրտներից պատրաստված ըմպելիքը։ Ավելին, դա ֆրանսիական օրենսդրությամբ սահմանված նվազագույն հնեցման ժամկետն է։ Իրականում, այդ ալկոհոլային ըմպելիքը հաճախ պարունակում է անգամ 6-ից 12 տարվա միջին հնեցման սպիրտներ:
«Հատուկ հնեցված գունատ» անվանումը այդ կոնյակին տվել է Անգլիայի Գեորգ 4-րդ թագավորը 19-րդ դարի սկզբին։ Նա նման կերպ է անվանել արքունիքին մատակարարված կոնյակի խմբաքանակներից մեկը, որը նրան հատկապես է դուր եկել։ Այդ կոնյակը եղել է բարձրորակ և իսկապես գույնով «գունատ»։ Սկզբում ֆրանսիական VSOP հապավումով սկսել են անվանել բոլոր այն կոնյակները, որոնք ուղարկվում էին Մառախլապատ Ալբիոն, այնուհետև մշակվել են հատուկ այնպիսի պահանջներ, որոնց այն պետք է համապատասխանի:
Ընդհանրապես, շատ գիտակների կարծիքով, հենց VSOP կատեգորիայով են սկսվում այն խմիչքները, որոնք ունեն իրենց բնավորությունն ու տարբերակիչ հատկանիշները: Յուրաքանչյուր արտադրող ունի իր նրբությունները, բայց խմիչքներն արդեն շփոթեցնել անհնար է: Անհերքելի է, որ VSOP-ի որակը շատ է տարբերվում VS-ից։ Փաստորեն, սա է այդ կատեգորիայի կոնյակների ժողովրդականության գաղտնիքը։ Նրանք ունեն գերազանց որակի և գնի համադրություն. ոչ այնքան թանկ են որքան XO ըմպելիքները և միևնույն ժամանակ ունեն ավելի հարուստ և հետաքրքիր համ համեմատած VS-ի հետ:
Ավանդաբար համարվում է, որ VSOP կատեգորիայի խմիչքները բարձրորակ կոնյակներ են, անկախ նրանից, թե որ կոնյակի տունն է դրանք պատրաստել։
Միևնույն ժամանակ, հենց Ֆրանսիայում, գնային հարցերի պատճառով, կոնյակը վաղուց իր տեղը զիջել է վիսկիին։ Գնալով հատուկ առիթներին արդեն թանկարժեք վիսկիի շիշն է հայտնվում սեղանին։ Միաժամանակ, կոնյակի արտադրության հետ կապված օրենսդրական նորմերի պահպանման պահանջները դեռ խիստ են։ Բավական է սխալ նշել ժամկետը, և կարելի է շատ խիստ պատիժ կրել։ Չնայած հենց այդ իսկ պատճառով են VSOP դասի կոնյակները դեռևս արտադրվում կոնյակի բիզնեսի բոլոր կանոններով, և լինում որակյալ։
Կ.Խաչիկյան