Շատ քչերն են նկատել ու հասկացել, թե ինչպես է Էրդողանը բարևում Նիկոլին. Կիվիրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բագին» Փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Եկեք մի բան ասեմ։ Շատերն են նայել Պրահայում Էրդողան-Նիկոլ առաջին հանդիպման կադրերը, բայց շատ քչերն են նկատել ու հասկացել մի շատ կարեւոր դետալ, թե ինչպես է Էրդողանը բարեում Նիկոլին՝ սեղմելով Նիկոլի ձեռքը ինքը մյուս ձեռքով թեթեւ սեղմում է նաեւ Նիկոլի նախաբազուկը։ Միմիայն ընտրյալները գիտեն, որ դա հայտնի մասոնական նշան է, որի օգնությամբ եթե մարդը չգիտի ով է իր դեմը, այդ կերպ հասկացնում է դիմացինին որ ինքը ազատ որմնադիրներից է, այսինքն օթյակին եղբայր է դիմացինի համար։ Կան մի շարք նշաններ որոնք թույլ են տալիս փակ տարածքներում որմնադիր եղբայրներին փորձել միմյանց ճանաչել, եւ մեկն էլ այդ ժեստն է։ Լավ շատ չխորանամ այս բավականին փակ թեմայի մեջ, բայց Էրդողանին ու Նիկոլին ամեն ինչից զատ կարող են կապել լռիվ այլ թելեր ու ինչը կարող է նպաստել Նիկոլի կողմից Էրդողանի առաջադրած բոլոր պայմանների ընդունմանը ու կատարմանը...
P.s. Ընդ որում 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված հայ երեւելիների մեծամասնությունը նույնպես եղբայրներից էին, բայց դա չխանգարեց իրենց նույն օթյակների անդամ երիտթուրք եղբայրներին նրանց ուղարկել մահվան...
P.ss. իհարկե, Էրդողանի այդ ժեստը կարող է լինել նաեւ խիստ պատահականություն...