Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որտե՞ղ և ե՞րբ կարձագանքի Ալիևի սոֆիական խաղը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru –ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել էր Բուլղարիա, որտեղ մասնակցել էր հյուսիսարևելյան հունական  Կոմոտինիի և հարավային Բուլղարիայի Ստարա Զագորայի շրջանների միջև Հունաստան-Բուլղարիա (IGB) գազային միջկապի բացման արարողությանը։ IGB-ն ապահովում է Բուլղարիա այն գազի փոխադրում, որն արտադրվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ գազային կոնդենսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակներում։ Այդ գազը կկարողանա բավարարել Բուլղարիայի կարիքների 25-30%-ը։

Սա կարելի է դիտարկել որպես սովորական նշանակության միջազգային իրադարձություն։ Սակայն Բաքվի փորձագետները Ալիևի այցը Սոֆիա որակում են որպես «պատմականորեն նշանակալի իրադարձություն» այն բնութագրելով «Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի գործնական իրականացման սկզբի» համատեքստում։ Հուշագիրը Բաքվում ստորագրվել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ : Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը նախատեսում է մինչև 2027 թվականը Ադրբեջանի կողմից Եվրոպա գազի արտահանման ծավալի առնվազն երկու անգամ ավելացում։ Ալիևն այդ դիրքորոշումը հաստատել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա ասել է, որ բուլղարական կողմի հետ քննարկված հիմնական հարցը քայլերն են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին Ալիևը Բաքուն ներկայացրել է որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներից մեկը, նա նշել է, որ «Բուլղարիան աջակցում է Ադրբեջանին Եվրամիությանը (ԵՄ) ինտեգրման հարցում», և հենց այն փաստը, որ «Ադրբեջանը ռազմավարական հարաբերություններ ունի ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ չափազանց կարևոր է համաշխարհային անկայունության ներկա պայմաններում»։ Այդ հայտարարությունը կարելի էր գնահատել որպես Ալիևի կողմից որոշակի «հավատարմության երդում» հավաքական Արևմուտքին, եթե չլինեին մի շարք կարևոր հանգամանքներ։

Բաքուն սկսել է իր նոր «գազային խաղը» Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների կտրուկ կրճատման և նախկին Ուկրաինական ԽՍՀ–ի տարածքում զարգացող ճգնաժամի պայմաններում։ Միևնույն ժամանակ, ըստ օբյեկտիվ տվյալների, Բաքուն ի վիճակի չէ հանդես գալ «էներգետիկ ռեսուրսների այլընտրանքային մատակարարի» իր հռչակված դերում։ «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազի մատակարարումների սկզբնական ծավալները փոքր են՝ տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում Թուրքիա, իսկ 2020 թվականից տարեկան ևս 10 միլիարդ խորանարդ մետր գազ Եվրոպա։ Բաքուն խոստանում է 2026 թվականից հետո ավելացնել 31 միլիարդ խորանարդ մետր վառելիքի մատակարարումներ, որին դեռ պետք է բոլորը հասնեն։ Առայժմ դա պարզապես արագիլ է երկնքում: Օքսֆորդի ինստիտուտի զեկույցի համաձայն, Ադրբեջանը շատ սահմանափակ կարողություններ ունի Եվրոպայի համար ավելի շատ գազ արդյունահանելու համար: Հետազոտության մեջ նշվում է «ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու բարձր արժեքը և Հարավային գազային միջանցքի ընդլայնման հսկայական արժեքը»։ Փորձագետներն ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի տեխնիկական դժվարությունների վրա՝ կապված Կասպից ծովում հանքավայրերի հետախուզման և զարգացման հետ։

Եվրոպային գազով օգնելու Ալիևի խոստման հետևում առաջին հերթին տարածաշրջանային նշանակություն ունեցող խաղ է: Նա ձգտում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում և իր շահերից ելնելով Հայաստանի հետ բանակցությունները ավարտին հասցնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը քննադատել էր ԵՄ-ի հակաադրբեջանական բանաձևերը հայտարարելով, որ Բաքվի հասցեին անընդհատ հնչում են «մեղադրանքներ, վիրավորանքներ և սուտ»։ Մայիսին Եվրախորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է «Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացումը»։ Թուրք փորձագետներն արդեն ուշադրություն են դարձնում մեկ այլ կետի վրա: Այսպիսով, Dünya թերթը, մատնանշելով Հյուսիսային հոսքի վրա դիվերսիաները, հայտնում է, որ «այդ խաղը խաղում են այն խաղացողները, ովքեր շահագրգռված չեն Եվրոպային գազով ապահովելու հարցում», և չի բացառում, որ «թուրքական և ադրբեջանական հոսքերը» ևս կարող են վտանգի գոտում հայտնվել։ Արդեն տեղեկություններ են ստացվել, որ թուրքական հակահետախուզությունը սկսել է ուժեղացնել «Թուրքական հոսքի» պաշտպանության միջոցները և սկսել է ուժեղացնել հատուկ հսկողությունը Թուրքիա ժամանող բրիտանացի բոլոր քաղաքացիների, հատկապես դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների նկատմամբ։

Թուրքիայի ռազմածովային ուժերը Միջերկրական և Սև ծովում կխստացնեն վերահսկողությունը երկրի էներգետիկ ենթակառուցվածքի ծովային հատվածների, այդ թվում չեզոք ջրերի նկատմամբ։ Ավելին, փորձագետները չեն բացառում իրավիճակի սրումը տարածաշրջանում, որը ընդգրկելով Արևելյան Միջերկրականից մինչև Լեռնային Ղարաբաղ գոտին գազամատակարարման ոլորտում առկա և պոտենցիալ լոգիստիկ ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակ կունենա։ «Ընդամենը 15 տարի առաջ եվրոպական երկրներում լայնածավալ օգտագործման համար բնական գազի մատակարարման այլ եղանակ, բացի խողովակաշարերով փոխադրումից, որևէ մեկի մտքով չէր էլ անցնի»,- գրում է թուրքական Türkiye թերթը,– հիմա մեզ անհրաժեշտ են նոր բաշխման ուղիներ դեպի եվրոպական երկրներ, ինչին Թուրքիան դեռ պատրաստ չէ»։ Եվ կանխատեսումը. Մեծ Մերձավոր Արևելքում հնարավոր նոր և հին հակամարտությունների սրման պատճառը կլինի «բնական գազը որպես զենք օգտագործելը»։

Ռուսական գազի ու նավթի վրա էմբարգո սահմանելու Եվրոպայի քայլերը, որին ԱՄՆ-ը տենչում էր, շուտով կսկսեն իրենց պտուղները տալ: Մինչ Եվրոպան պատրաստվում է ձմռանը առանց ռուսական գազի, շատ քաղաքական գործիչներ «սառած են հետագա զարգացումների անհանգստացած սպասումով» : Թուրք միջազգային հարաբերությունների փորձագետ Թուղրուլ Չամաշը կարծում է, որ «Արևմուտքի խաղը Ռուսաստանի դեմ արդյունք չի տվել, և էներգետիկ ճգնաժամը կարող է նոր լայնածավալ հակամարտություններ հրահրել»։ Ալիևն արդեն արել է իր քայլը Սոֆիայում, և ինչ որ տեղ այդ ամենը արձագանք և հակադարձ արդյունք կտա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное