Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը «Մեծ խաղում». ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Անդրկովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի Ազգային գործակալությունը կոռուպցիայի կանխարգելման հարցերով պատժամիջոցների ցանկում ներառել է «Վրացական երազանքի» հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա մերձավոր շրջապատը։

Միաժամանակ նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի իշխանությունների ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ Արևմուտքը կհետևի իրենց օրինակին։

Ավելի վաղ, Եվրամիության խորհուրդը ապաօլիգարխացումն անվանել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու պայմաններից մեկը։ Դրան նախորդել էր Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կոշտ բանաձևը, որում Եվրամիության խորհրդի հանձնարարականներից էր Իվանիշվիլիի նկատմամբ անհատական ​​պատժամիջոցների սահմանումը։

Միևնույն ժամանակ, Իվանիշվիլիի և շվեյցարական Credit Suisse բանկի միջև բազմամիլիոնանոց դատական ​​գործընթաց է ընթանում, որը նպատակ է հետապնդում սահմանափակել Իվանիշվիլիի մուտքը դեպի բանկային ռեսուրսներ: Իշխող կուսակցությունը այդ բանկի գործողությունները գնահատել է որպես ռեկետ և նշել, որ այդ ամենը մեծ հարցեր է առաջացնում։ Այդ առնչությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «շանտաժ է տեղի ունենում նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի կողմից, ով պահանջում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ, բայց ոչինչ չի ստիպի վրացական իշխանություններին բացել երկրորդ ճակատը»։

Նրա խոսքով, «ոչ ոք չի ստիպի, որ մենք քայլեր ձեռնարկենք մեր երկրի դեմ»։ Բացի այդ, Կոբախիձեն կտրականապես հերքել է Իվանիշվիլիի միջամտությունը երկրի կառավարման գործընթացին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանն է կանգնած արևմուտքի կողմից իրականացվող այս ամբողջ գործընթացների հետևում։ Այս տարվա մարտի 21-ին Իվանիշվիլիի հետ նրա ոչ պաշտոնական հանդիպման մասին տեղեկություններ են արտահոսել վրացական լրատվամիջոցներից, որում իբր Իվանիշվիլին ենթարկվել է շանտաժի և խոսվել է «Վրաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներգրավելու» մասին։

Ասում են, որ ԱՄՆ-ը վեց միլիարդ դոլար է ծախսել Վրաստանի վրա, և հիմա եկել է պարտքը մարելու ժամանակը։ Ընդ որում, հենց նման հանդիպման փաստը խոսում է «Արևմուտքի կողմից Իվանիշվիլիի կարևոր դերի ճանաչում Վրաստանի քաղաքական կյանքում», և այն, որ նա «կառավարում է կուլիսների հետևից»։

Այս ամենը տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի ֆոնին, որը բացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով ընդդիմության հերթական սկանդալային հայտարարությամբ։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կորցրել է իր լեգիտիմությունը, քանի որ «հակաարևմտյան կուրս» է վարում։ Նրա խոսքով, այդ պայմաններում վրաց հասարակությունը «իշխանափոխության սահմանադրական ժամկետներին սպասելու անհրաժեշտություն չունի»։ Հիշեցնենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում պետք է անցկացվեն 2024 թվականին։ Բացի այդ, ЕНД կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է բողոքի ակցիաների մասին։ Նա իշխող կուսակցությանն անվանել է «ռուսական երազանք», որը «Վրաստանին մտցնում է կայսրության ծոցը»:

Բայց, վրացի փորձագետներից շատերի կարծիքով, հիմնական հարվածը հասցվում է Իվանիշվիլիին «ապաօլիգարխացման» ալիքով։ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը իր զեկույցում մեղադրել է նրան «պետությունը բռնազավթելու և Ռուսաստանի հետ գործարքներ կնքելու մեջ»։  Այս ամբողջ քաղաքական աղմուկի հետևում, ըստ քաղաքագետ Պետրե Մամրաձեի, ԱՄՆ-ի և Արևմուտքի ձգտումներն են «Վրաստանը քաոսի մեջ գցելու», քանի որ ЕНД-ն նույնիսկ արտահերթ ընտրություններում հաղթելու հնարավորություն չունի: Նրա վարկանիշը 5-7% է։

Խորհրդարանական մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն մանրամասնել է ասվածը և մատնանշել քաղաքական ուժերի առկայությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, որոնք ցանկանում են նոր պատերազմի կրակ վառել Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն թաքցնում իրենց ծրագրերը Վրաստանի և նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։

Պոտենցիալ տարբերակ է Վրաստանի միավորման հնարավորությունը տարածաշրջանի այլ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, և նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի միավորումը Մոլդովայի հետ: Այսպիսով, «Մեծ խաղը» Անդրկովկասում շարունակվում է։

Միևնույն ժամանակ, առանց ամերիկացիների հետ բացահայտ առճակատման գնալու ցանկություն դրսևորելու «Վրացական երազանքը» փորձում է պաշտպանվել և այդ նպատակով նոր հարթակ է ձևավորում։

Վրաստանում քաղաքական մթնոլորտը պայմաններ չունի հերթական «գունավոր հեղափոխության» համար, և առավելագույնը, որը կարելի է ակնկալել, սովորական լոկալ հուզումներն են։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное