Այս տարվա առաջին 7 ամիսներին վերականգնվել է հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված 22.8 մլրդ դրամի վնաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների և դրանց վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած 3455 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 508.441.605.552 ՀՀ դրամի վնաս, որից 495.983.033.829 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 12.458.571.723 ՀՀ դրամը՝ համայնքներին:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ժամանակահատվածում ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 235.400.796.359 ՀՀ դրամը, որից 232.805.276.257 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.595.520.102 ՀՀ դրամը՝ համայնքներին։