Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվել է մոտ 400 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 10-ին, ժամը 15։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։