ՍԱՏՄ տեսուչները սեպտեմբերի 9-ին Երևանում և մարզերում կասեցրել են 245,4 կգ մսի վաճառքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 9-ին անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ընդհանուր առմամբ, կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը: