Ռուս դիպուկահարները Հայաստանի լեռներում վարժանքներ կանցկացնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարները «Կամխուդ» զորավարժարանում բարձրլեռնային գոտում հատուկ տակտիկական վարժանքների ժամանակ ոչնչացնելու են միայնակ թիրախները առավելագույն հեռահարության վրա, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները կմշակեն դիպուկահարների մենամարտեր՝ համակարգելով դիպուկահար զույգերի աշխատանքը, անհարմար դիրքից թիրախներ խոցելով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու անհատական պատրաստության, զենքի կիրառման հմտությունների կատարելագործման հարցերին։ Լեռնային պայմաններում թիրախին ճշգրիտ հարվածելու համար դիպուկահարների զույգերը հաշվի կառնեն ոչ միայն հակառակ քամու արագությունը, այլև թիրախի բարձրացման անկյունները։