Սա շարունակությունն է՝ «համար մեկ պատասխանատուից» պատասխանատվությունը հանելն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելը․ Տիրան Խաչատրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին աղմկահարույց մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը հրամանատարների, նրանց կողմից ցուցաբերված «անփութության» վրա է բարդում։