Նկարել են աղբամանների ֆոնին. Մարտիրոսյանի կնոջ դաժան առօրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCtnews.ru-ն գրում է, որ Սոչիում կայացած ՈւՀԱ-ի ժամանակ հանդիպելուց հետո ավելի քան 20 տարի անց էլ Գարիկ և Ժաննա Մարտիրոսյանները դեռ միասին են, երջանիկ են և մեծացնում են իրենց ընդհանուր երեխաներին՝ որդի Դանիելին և դուստր Ժասմինին:
Զույգը մշտապես գտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում մեծապես շնորհիվ նրանց հմայքի և սուր հումորի: Ամեն ինչին պարզ և հեգնանքով վերաբերվելու ունակությունը հաճելիորեն առանձնացնում է ամուսիններին շոու բիզնեսի մյուս աստղերից։
Ժաննա Մարտիրոսյանն այժմ շրջում է Հայաստանով, որտեղից հրապարակում է տեղի գեղատեսիլ վայրերի բազմաթիվ լուսանկարներ և անձնական սելֆիներ։ Վերջերս Ժաննան հրապարակել է մի լուսանկար տեղական թանգարանից, որն առաջին հայացքից բավականին սովորական տեսք ունի:
հավանաբար երկրպագուները ևս ոչ մի արտասովոր բան չէին նկատի լուսանկարում, եթե կինն ինքը չկենտրոնանար այն բանի վրա, թե ինչ է ստացվել լուսանկարում… Ժաննան շրջապատված է ծխողների համար նախատեսված երկու աղբամաններով:
«Կարծում էի թե կտավների ֆոնին եմ լուսանկարվել, բայց ոչ՝ մոխրամանների մոտ»,- իր թարմ լուսանկարը մակագրել է Ժաննա Մարտիրոսյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am