Չեռնոգորիայում ամենածույլ մարդը պառկել է 60 ժամ և շահել 350 եվրո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեռնոգորիայում մրցույթի ժամանակ բացահայտել են ամենածույլ մարդուն. նա 60 ժամ պառկել է ներքնակի վրա և շահել 350 եվրո։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Մրցույթի կանոնների համաձայն պետք էր պառկել ու ոչինչ չանել։ Հաղթող է ճանաչվել մի երիտասարդ, ով 60 ժամ մնացել է հորիզոնական դիրքում՝ ուրիշ ոչինչ չանելով։ Բացի դրամական մրցանակից, տղամարդը ստացել է նաև ամենածույլ մարդու պատվավոր կոչումը, որը կրելու է մեկ տարի, մինչև ընտրվի նոր չեմպիոն։