Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երթուղայինում գոյատևելու 9 ոսկե կանոնները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայերիս բառապաշարում մի հզոր արտահայտություն կա՝ մարդու մտքին տեղ լինի: Այս արտահայտությունը իր ողջ շքեղությամբ ու ամենաուղղակի իմաստով դու կարող ես քո վրա զգալ մեր քաղաքի երթուղայիններում: Հենց այն պահին, երբ «մարշրուտկի շոֆեռը» հրահանգավորում է «միհատ սեղմվե՛ք» ՝ դու հականում ես, որ ցանկության դեպքում տեղ է ստեղծվում ոչ միայն քո մտքին, այլ նաև ոտքերիդ, ուսիդ, լյարդիդ, սրտիդ , գլխիդ ու նույնիսկ ուղեղիդ վրա: Եվ ահա ներս է մտնում նոր ուղևորը, որին առաջին րոպեին «շոֆեռի» բարձր հովանու ներքո մի ոտնաթաթի տեղ հատկացնելուց հետո մեքենան շարժվում է: Եվ որովհետև մարինացված վարունգի բանկայի խտությամբ տարածքում դու անգամ վիզդ պտտելու հնարավորություն չունես, որովհետև կանգնած ես ու միակ բանը որ տեսնում ես՝ քթիցդ ընդամենը մի միլիմետր հեռու ինչ որ մեկի ձեռքն է՝ կառչած այն մինուճար ձողին, որի վրա ամբողջ երթուղայինի հույսն է, քեզ մնում է միայն հետևել այդ ձեռքի ժամացույցի սլաքներին, կամ եղունգների վիճակին, կամ զարդերին, կամ էլ լավագույն դեպքում գեղեցիկ մանիկյուրին:

 

Եվ այնուամենայնիվ, եթե դու ստիպված ես ամեն օր քո կյանքը ենթարկել այս լուրջ փորձությանը, որի անունն է «օգտվել քաղաքային տրանսպորտից», ուրեմն ուշադիր կարդա ու փորձիր անգիր մտապահել ներքոհիշյալ բոլոր 9 կանոնները:

Կանոն N1 Հիշի՛ր, դու իրավունք չունես նեղանալ երթուղայինի վարորդից /այսուհետ՝ տիրակալից/, եթե նա իր 100 դրամի համար մեծահոգաբար տեղ է պահանջում 100 կիլոգրամին մոտ տատիկի ու նրա պաղպաղակով թոռնիկի համար ու քեզ անպատվում է «էս ի՞նչ սերունդա, ոչ մեծ հարգել կա, ոչ տեղ զիջել» արտահայտությամբ: Ու բացարձակ կարևոր չէ, որ տվյալ երիտասարդը մի ամիս առաջ թոքի վիրահատություն տարած ուսանող է կամ հաճախասրտությամբ տառապող երեք ամսական հղի կին:

Կանոն N2 Դնելով ոտքդ երթուղայինի սանդուղքի վրա, մոռացի՛ր ով ես դու եղել մինչ այդ պահը: Այստեղ դու ոչ ոք ես, այստեղ քո խոսքը ոչինչ է՝ որտե՞ղ պիտի նստես, որտե՞ղ կանգնես, ու՞մ պիտի զիջես և երբ ու ինչ արագությամբ իջնես մեքենայից՝ որոշողը նա է, որովհետև նա «տիրակալն» է:

Կանոն N3 Երթուղային բարձրանալիս, մի մոռացիր անպայման գլուխդ ինչ որ տեղի հարվածել: Արա դա սկզբում, որովհետև հակառակ դեպքում դա տեղի կունենա երթուղայինից իջնելիս, և ուրեմն ինչ լինում է, թող որ լինի միանգամից:

Կանոն N4 Դու արդեն մեքենայի մեջ ես, և ուրեմն մի՛ հապաղիր, ազատ տեղ ես տեսնում՝ տեղավորվի՛ր, ինչ որ մեկը դա արեց քեզանից շուտ՝ ուրեմն արա քո եզրահանգումները, փորձիր գտնել՝ որտեղ ես սխալվել, հստակեցրու հաշվարկներդ, որովհետև շուտով կանգառ է, և դու ունես սխալդ ուղղելու երկրորդ շանս:

Կանոն N5 Դու արդեն նստել ես և ուրեմն փորձիր մոռանալ այն դժոխքը, որը քիչ առաջ անցել ես կանգնած վիճակում, ու հիշիր՛ր, նորից կանգառն է մոտենում, այնպես որ շուտով երթուղային է բարձրանալու ինչ-որ մի տարեց, կամ հղի կամ շատ երկար կրունկներով ու շատ կարճ շրջազգեստով մեկը ու չգտնելով ազատ նստատեղ՝ իր սաստող ու մեղադրող հայացքով հենց քո աչքերի մեջ է նայելու: Զիջել նրան ու ամբողջ ճանապարհը շարունակել որպես կուլտուրական, բայց դժոխքի կրակներում այրվող երիտասարդ, թե՞ թեքել հայացքը, հագնել ականջակալն ու պատուհանից նայել արագ հոսող պատկերներին՝ որոշողը դու ես: Սա այն հարցն է, որ խիստ անհատական մոտեցում է պահանջում, եթե իհարկե «տիրակալը» չի հրամայում անել դա:

Կանոն N6 Եթե այնուամենայնիվ դու տեղդ զիջել ես /կապ չունի հոժար կամքով թե կամքիդ հակառակ/ , ուրեմն կառչիր այն ամենից, ինչը կօգնի պահպանել հավասարակշռությունդ՝ կլինի դա նստարան, դռան բռնակ, ապակու օդափոխիչ անցք, թե առաստաղից բացված օդանցքի ճեղք: Հիշի՛ր, շուտով կտրուկ արգելակումներն են ու հետևից եկող մեկ այլ երթուղայինի հետ «ֆորմուլա 1»-ի բլից-շրջանը:

Կանոն N7 երբ արդեն մեկնարկում է «ֆորմուլա 1»-ը, մտքովդ անգամ չանցկացնես «տիրակալին» որևէ ցուցում ու առավել ևս նկատողություն անել: Նա անպայման կշրջվի դեպի քեզ ու կսկսի հետդ կռվել, բայց այդ ընթացքում չի դադարի մեքենայի արագությունը ավելացնել, ու հենց այդ պահին դու արդարամիտ-մարդասերից կվերածվես անմեղ 45 մարդու /այսինքն 12 հոգու համար նախատեսված երթուղայինի ողջ անձնակազմի/ կյանքը խլած պատահարի դրդապատճառը: Հիշի՛ր, ոչ մի խոսք, միայն աղոթք ՝ այն էլ մտքի մեջ:

Կանոն N8 Հիշի՛ր, երթուղայինի մեջ քո ժամանցի գեղարվեստական մասի պատասխանատուն միայն ու բացառապես «տիրակալն» է: Նա է որոշում՝ ի՞նչ ռադիոալիք կամ երաժշտություն դու պիտի լսես, որքա՞ն պիտի լինի ձայնի բարձրությունը, 90ականների կոնկրետ ո՞ր երգչուհու նկարներով օրացույցներ, ինչ չափի փափուկ խաղալիքներ, քանի «բրելոկ», խաչ, աչքի ուլունք, թալիսման ու վարորդի քանի՞ ընտանեկան լուսանկար պիտի զարդարի քո տեսադաշտը: Սա նրա տիրույթն է, իսկ «սեփական օրենքներով ուրիշի եկեղեցի չեն մտնում»:

Կանոն N9 Վերջապես դու տեղում ես, դու արդեն լքում ես ՆՐԱ տիրույթը: նա մեկնել է ձեռքը, որպեսզի դու փոխանցես նրան քո երթուղու վճարը: Եթե դու իսկապես գնահատում ես քո կյանքը, դու կարող ես նախքան կոպեկը «տիրակալի» ձեռքում դնելը՝ համբուրել նրա աջը, չէ՞ որ դու ողջ ես: Իսկ հետո, երբ նա քեզ կվերադարձնի քո մանրադրամը, ինչը իրականում նշանակում է, որ նա վերադրաձնում է քո իսկ սեփական գումարի մի մասը ՝ դու նրան իջնելուց անպայման շնորհակալություն կասես, ինչպես որ բոլորս ենք անում, որովհետև ենթագիտակցորեն ենք անում դա, որովհետև ներիքն մի ձայն հուշում է մեզ «ուրախացի՛ր, դու ողջ ես, քո աղոթքները տեղ հասան...և ուրեմն շնորհակալ եղիր դրա համար»:

Հեղ.՝ Արմինե Հայրապետյան

Самый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет
Самое популярное