Հայաստանում բնակարանների գները բարձրանում են ռուսների պահանջարկի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHomesoverseas.ru-ն գրում է, որ բազմաթիվ ռուսներ են Հայաստան տեղափոխվել Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկմամբ, ինչն էլ հրահրել է վարձակալության շուկայում գների բարձրացում այդ երկրում։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Հայաստանի ընտրությունը կապված է լեզվական խոչընդոտի և վիզային ռեժիմի բացակայության հետ։
Երևանում անշարժ գույքի գործակալության մենեջեր Վահե Դանիելյանի խոսքով, վարձակալության գներն այժմ 30-40%-ով բարձր են, քան նախկինում։ «Մարտից սկսած մենք բազմաթիվ հաճախորդներ ունենք Ռուսաստանից։ Նաև Ուկրաինայից ու Բելառուսից, բայց հիմնական ալիքը գալիս է Ռուսաստանից»,- ասել է Դանիելյանը։ «Եթե երեք ամիս առաջ ուզենայիք ամսեկան մոտ 600 եվրո բյուջեով բնակարան վարձել, կարող էիք կենտրոնում երկու սենյականոց լավ բնակարան գտնել,- պատմել է Երևանի բնակիչ Նինա Գուլամբարյանը, - իսկ հիմա նման բնակարանն արժե մոտ 1200 եվրո»։
Աճել է նաև անշարժ գույքի ձեռքբերման արժեքը։ Նախորդ տարվա համեմատ բնակարանները թանկացել են 20%-ով, իսկ առքուվաճառքներն աճել են 10%-ով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը