Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյան. Վախկոտ մարդիկ քաղաքականությունում կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։

2016 թվականին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրների շուրջ կեսը անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող:

Հանրապետության Նախագահը ողջունել է դպրոցի ունկնդիրներին, հակիրճ ներկայացրել իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին, իր ուղերձն ու հորդորները հղել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվող երիտասարդներին, ապա պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները արծարծվող թեմաների վերաբերյալ:

Իր խոսքում Նախագահը ժամանակակից քաղաքական գործչի համար կարևորել է կրթվածությունը, անընդհատ սովորելու ձգտում և ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ունենալը, հորդորել է անկախ մասնագիտությունից՝ առնվազն իրավաբանության և տնտեսագիտության հիմունքներին ծանոթ լինել, իրավաբանական ձևակերպումները լավ հասկանալ, իսկ մասնագիտությամբ իրավաբանների պարագայում՝ կարողանալ այդ ձևակերպումները հանրամատչելի ներկայացնել ու բացատրել հանրությանը:

Քաղաքական գործիչը, Նախագահի պատկերացմամբ, պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն անպայման անցնելու տնտեսագիտական դասընթացներ՝ թեկուզ կարճ, ինչը կօգնի շատ հարցերում արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ կայացնել: «Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիքների լավ պաշար, առանց որի անհնար է քաղաքական գործունեություն իրականացնել: Այո, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է գիտելիք, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն»,-ընդգծել է Նախագահը:

Հանրապետության Նախագահը հորդորել է նաև տիրապետել օտար լեզուների՝ միաժամանակ փայլուն տիրապետելով հայոց լեզվին ու շատ լավ իմանալ հայ գրականություն: «Մեր ժառանգության իմացությունը ուղղակի կապ է անցյալի, ներկայի և վաղն էլ՝ ապագայի հետ: Առանց այդ ժառանգության իմացության, լիարժեք չես կարող հայերեն մտածել: Առանց հայոց լեզուն լավ իմանալու, դու չես կարող հայերեն մտածել: Բայց մի բան է հայերեն մտածել, հայերեն արտահայտվել, այլ բան է ՝ ռուսերեն կամ անգլերեն մտածել ու հայերեն արտահայտվել: Շատ պրակտիկ բան եմ ասում, որովհետև քաղաքական գործիչների համար կարևոր է իրենց վարկանիշը:

Եվ հավատացեք, որ դեռևս տևական ժամանակ օտարախոսությունը, օտարամոլությունը վարկանիշ չի բերելու. լսարանը դա անմիջապես տեսնում է, զգում է: Ա՛յ սա է կարևորը, որպեսզի կարողանաք հասկանալ, որովհետև դեռևս տևական ժամանակ մեր հասարակության հիմնական կորիզը, մեր հասարակության քաշող ուժը, լոկոմոտիվը լինելու է այն խավը, որը ներառում է ուսուցիչներին, մեր ամբողջ մտավորականությանը:

Այնպես որ՝ պետք է շատ լավ տիրապետել հայոց լեզվին ու նաև մեր ժառանգությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Նախագահը քաղաքական գործչի համար ոչ պակաս կարևոր է համարել կարևորը երկրորդականից տարբերելու ունակությունը, ինչպես նաև քաղաքացիական արիություն ունենալը, առանց որի, նրա համոզմամբ, անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: «Քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից: Որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին: Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում) իրոք, տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին:

Եթե տեսնում եք՝ մեր քաղաքական դաշտում երկարակյացներն այդքան էլ շատ չեն, որովհետև նրանք փորձում են պոպուլիզմով զբաղվել: Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել: Եթե ամեն անգամ փորձում ես տեղափոխվել կշեռքի ծանր հատվածը, դա հետո դառնում է բնավորություն, և կողքիներն էլ են տեսնում: Այսինքն, դու արդեն ճոճանակի պես կգնաս-կգաս, և հետո այդ ճոճանակը որևէ մեկին էլ պետք չի լինի: Ուզում եմ ամենակարևոր բանի վրա ձեր ուշադրությունը սևեռել՝ քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա:

Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ:

Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ Նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը:

Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Հանրապետության Նախագահն իր ուղերձն ու հորդորները ներկայացրել է ինչպես սեփական փորձից, այնպես էլ միջազգային պրակտիկայից բերված օրինակների ու համեմատությունների հիման վրա, խոսել ժամանակակից քաղաքական գործչին ներկայացվող վերոնշյալ պահանջներից որևէ մեկը լիարժեք չբավարարելու պարագայում առաջացող դժվարությունների ու խնդիրների մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное