Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես անտեսված եմ, ինձ ոչ ոք չի հիշում». Թալիշում վիրավորված զինվորը սպառնում է… (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախարարին այսպիսի հարցադրումներ արեց ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու իր խոսքերով՝ դա որեւէ մեկին չի մտահոգում: Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել: Մեր հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանեց. «Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված են անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի  բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում: Մեր թազա վարչապետ է, նախագահ է, ինչ է՝ չեն եկել ստեղ:

 Վիգեն Սարգսյանը չի այցելել թե՛ ինձ, թե՛ Զարգարյան Ավետիսին»: Մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը վիրավորված էր՝ «Սեպտեմբերի 21 եղավ ու Անկախության այդ օրը նաեւ Ռոլանդի ծնունդն էր՝ ոչ մի բան ՊՆ-ից չարեցին, չհիշեցին իրենց զինվորին, Բանակի օրն էլ ոչ մի բան ու որդիս առաջին կարգի հաշմանդամ է դարձել»: Հոր՝ Քաջիկի խոսքերով՝ 90 հազար դրամ թոշակ է ստանում. «90 հազարով ես այս երեխային ո՞նց պահեմ` Էդ ի՞նչ գումար է, որ տալիս են, մենք ծնող ենք, ամբողջ ամառ այստեղ ենք եղել՝ հիվանդանոցում ու չենք կարողանում աշխատել: Էսօր ուրիշից եմ պարտք անում, որովհետեւ գումար է պետք հոսպիտալում, շաբաթը 80-100 հազար դրամ եմ ծախսում՝ ծնունդ է, պամպերս է, էլ մենք ի վիճակի չենք…Վիրավորված եմ:
 Սեպտեմբերի 21-ին թող մի հատ քաղցր վերցնեին, ասեին՝ Անկախության տոնն է, երեխուն շնորհավորենք, մի հատ էլ մենք դուխ տանք: Եկավ բանակի օրը…Ոչ մեկը մեզ չի հիշել: Եկել է մենակ Անահիտ Բախշյանը, շատ շնորհակալ ենք մենք իրենից իր ամեն աջակցության համար: Բա զինվոր ունեք, չգա՞ք մի հատ դուք ասեք՝ մալադեց, որ այս ձեւի հայրենիք եք պահում, հպարտանում ենք ձեզանով:
 Այսօր մենք ենք մեր երեխով հպարտանում, ոչ թե իրենք: Թող մի հատ գային գովային, մի խոսք ասեին»: Մեր դիտարկմանը՝ այսինքն, խնդիրը միայն ֆինանսականը չի, այլ վերաբերմունքը, որը նույնպես չի եղել՝ Ռոլանդ Սահակյանը պատասխանեց, որ եթե չգան-գնան էլ, գոնե պետք է ապահովեն ֆինանսով. «Էլ ի վիճակի չենք, հորեղբայրս էլ չի կարողանում ամեն օր գալ-գնալ, երկու-երեք օրը մեկ է գալիս»: Հայրը պահանջում է՝ թող մեր որդուն տանեն դուրս՝ արտերկիր: Հորեղբայրը՝ Ղազար Սահակյանը հիշեց Սեյրան Օհանյանի խոսքերը, երբ նոր էր վիրավորվել Ռոլանդը. «Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ձեռքը ձեռին դրել է ու ասել է՝ Ռոլանդիկ ջան, դուք ոչ մի պրոբլեմ չունեք: Մի անգամ չաջակցեց հետո, տեսնի ոնց են: Այսօր մեր երեխեն  անտեսվել է ԶՈՒ-ի կողմից: Նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ոչ մի աջակցություն չկա»:
 Մենք փոխանցեցինք, որ կառավարությունը հետաքրքրվում է բուժման պայմաններով, որ հասկանա, թե որ կլինիկան ինչքանով կկարողանա օգնել ու օգտակար լինել՝ բուժումն  արդյունավետ կազմակերպելու համար: Ռոլանդը չի հավատում, որ հետաքրքրվում են. «Իրանց գրպանի փողերն են պակասելու, դրա համար չեն հետաքրքրվում: Իսկ իրենց զինվորները, որ իրենց երկիրն են պահել, պաշտպանել, չեն ուզում հետաքրքրվեն զինվորներով՝ սաղ են, մեռած են»: 

Մայրն արցունքն աչքերին հիշում է. «Հունվարի 8-ին բանակ գնաց՝ ապրիլի 4-ին ծանր վիրավորվեց: Անուշադրության են մատնել: Հենց մենակ այն, որ չեն գալիս, անտեսում են, մենակ դա շատ ցավալի է մեզ համար: Երեխեն մենակ մեր համար չի եղել սենց»: Ռոլանդ Սահակյանն ասաց, որ մոտ 10 օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանին իր մտերիմ մարդու միջոցով նամակ է ուղարկել, որ անձամբ իրեն հասնի, խնդրել է նախարարին հանդիպում իր հետ, բայց ոչ մի արձագանք չի ստացել. «Դա էլ նշանակում է, որ ես անտեսված եմ»: 

Ռոլանդը ահավոր մեծ հիասթափություն է ապրում, սիրով է գնացել բանակ՝ հազար նպատակով. «Բայց գնացի՝ կոպիտ ասած հետ չեկա: Մեռած բերեցին այստեղ, բժիշկները սարքեցին մարդ: Ոչ մի բժիշկ հույս չուներ, որ ես կապրեմ»: Հայրն ասաց՝ «Էն ժամանակ, երբ տանում էին, ղեկավարությունը ծափ էր տալիս, դե հիմա մեկդ եկեք ծափ տվեք, ասեք՝ զինվոր ունենք՝ քաջ, հպարտ»:

 Մեր հարցին՝ եթե գոնե Սեպտեմբերի 21-ին, Հունվարի 28-ին Ռոլանդին մեդալ տային, պարգեւատրեին, դա ձեզ կգոհացնե՞ր՝ հարազատները միանգամից արձագանքեցին՝ մեզ ոչինչ հետաքրքիր չէ. «Այսօր մեր երեխեն գոնե կարողանա իր այս ոտքը մի քիչ գոնե բարձրացնի: 11 ամիս է՝ սայլակի վրա է, պառկելախոցով էլ հենց հիմա տառապում է»: Ռոլանդ Սահակյանի խոսքերով՝ «Չեմ ուզում, էդ մեդալը թող պահեն իրանց, ուղղակի որպես խնդրանք՝ թող ինձ հանեն ոտքի: Ես այսօր խնդրում եմ, բայց մյուս անգամ համ ասելու եմ, համ պահանջելու եմ, համ էլ հայհոյելու եմ»:
 Հարցին՝ եթե արտասահանում բուժման գումարը գտնվի, ի՞նչ ակնկալիքներ կան՝ Ռոլանդը պատասխանեց. «Շատերն են ասում, որ արտասահմանում շանս կա բուժվելու: Գնամ, թեկուզ չբուժվեմ, էս վիճակով հետ գամ, ես այսքան չեմ կոտրվի, պետությանն էլ չեմ մեղադրի, կասեմ՝ մարդիկ ամեն ինչ արեցին, ինձ անտեր չթողեցին: Հիմա կալյասկի վրա եմ, էլի չեմ զղջում, իմ երկրի, իմ ընտանիքի համար եմ գնացել բանակ, ուղղակի թող բարի լինեն գոնե աջակցեն»: Հարազատները վստահ են, որ իշխանությունները փափուկ բարձ են դնելու իրենց գլխի տակ ու մատը մատին չեն տալու.
 
 «Իրենք մտածում են՝ թող մի տարի էլ պառկի հոսպիտալում, կզզվեն, իրանց երեխուն կվերցնեն կտանեն: Համակերպվենք, երեխուն դնենք սայլակի վրա տանենք: Բայց չի՛ լինելու: Եթե հույս ունեն, որ երեխուն պիտի սայլակով այստեղից տանեմ տուն՝ թող մոռանան…Էս երեխեն հակառակորդի գնդակի՛ց է ջնջխվել: 140 վիրավորներից մեր երեխեն ոնց որ յուրահատուկ լինի՝ չկա ոչ մի տեղ՝ անտարբերություն»: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Что скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»
Самое популярное