Արարատի մարզում վարորդը, խուսափելով կենդանուն բախվելուց, հարվածել է ծառին և հայտնվել խաղողի դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի խաղողի դաշտում:
Վ թարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։