Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել պարենային ճգնաժամի հետևանքով միգրանտների հոսքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել միգրանտների հնարավոր հոսքին, ինչը կարող է տեղի ունենալ աշխարհում պարենային և էներգակիրների գների բարձրացման հետևանքով:
«Հնարավոր է, որ մարդիկ դադարեն իրենց ապահով զգալ իրենց սեփական երկրներում և փորձեն հեռանալ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ հաշվի առնելով Եվրամիության երկրների Ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Պրահայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները:
Ըստ նրա՝ գնաճը կարող է հանգեցնել այլ երկրներում անկայունության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործության: