Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փակել բոլոր իսկական հայրենասերներին». Ավետիք Չալաբյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հաշվեհարդարի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Ավետիք Չալաբյանը բերման է ենթարկվել մայիսի 12-ին իր տան խուզարկությունից հետո։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Ավետիք Չալաբյանը կասկածվում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ուսանողների ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցությունն ապահովելու նպատակով կաշառք տալու փորձին մասնակցելու մեջ։ Մեղադրանքի հիմքը լրատվական կայքերից մեկում հրապարակված «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողին» վերնագրով ինչ որ ձայնագրությունն է։ Քննության տվյալներով հանցագործության մեջ կասկածվող երկու անձինք, այդ թվում՝ Չալաբյանը, 2 մլն դրամ են առաջարկել վերոնշյալ բուհի ուսխորհրդի ղեկավարին 2000 ուսանողի հանրահավաքներին ներգրավելու համար։ Այնուամենայնիվ հեռախոսազրույցի ձայնագրությունը ոչ միայն Չալաբյանի պաշտպանական կողմն է շինծու որակում, այլ նաև ցանկացած այն լսող, քանի որ դրանով շատ դժվար է ապացուցել, որ ընդդիմադիրն իրապես ներգրավված է նրանում, ինչում իրեն մեղադրում են։ Պաշտպանական կողմը, ընդհակառակը, բազմաթիվ ծանրակշիռ փաստեր է բերում այն ​​բանի օգտին, որ Հայաստանի քաղաքական և դատական ​​իշխանությունները ջանում են երկարաձգել Չալաբյանի կալանքը։

Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև, և նման կերպ ցույց տալիս այն, թե որքան «կույր և խուլ» կամ անտարբեր է հայկական Ֆեմիդան, երբ դա ձեռնտու է որոշ էլիտար շրջանակների։

Այն, որ Ավետիք Չալաբյանն առանց լուրջ հիմքերի է ձերբակալվել դեռ մեկ ամիս առաջ հայտարարել է նաև ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Իր հայտարարության մեջ նա նշել է ոչ միայն այն փաստը, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և ձերբակալությունը հիմնված են ակնհայտ սադրիչ ձայնագրության վրա, որի ապացուցողական արժեքը և թույլատրելիությունը խիստ կասկածելի են, այլ նաև այն, որ «նա ձերբակալվել է երկու ամսով Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը չկա 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում»։

Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը EADaily-ին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել մի բավականին ուշագրավ իրադարձության վրա, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Մեղադրող կողմը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության, ինչը ևս մեկ անգամ հաստատում է պաշտպանական կողմի այն պնդումները, որ Չալաբյանի գործով ապացույցներ չկան, և նրա մեղավորությունը չի հաստատվում գործի առկա նյութերով: Այն, որ Չալաբյանի կալանքի երկարաձգման համատեքստում լրացուցիչ նախաքննություն իրականացնելով ցանկանում են կոծկել իրենց անգործությունը, ուղղակի անհեթեթություն է»,- ընդգծել է զրուցակիցը։ Փաստաբանը նաև ասել է, որ այս ընթացքում գործնականում քննչական գործողություններ չեն իրականացվել, ընդամենը երկու անգամ է եղել, այն էլ պաշտպանական կողմի պահանջով։ «Նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան,- ևս մեկ անգամ շեշտել է նա,- պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի, ինչպես նաև կբարձրացնի հարցը միջազգային ատյաններում, քանի որ «ներքին դատական ​​համակարգ»-ը հրաժարվում է արդարադատություն իրականացնելուց և հրաժարվում է մարդու իրավունքների պաշտպանությունից»։ Եվ բնականաբար Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը մտադիր է դիմել ՄԻԵԴ։

 «Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, Չալաբյանը քաղբանտարկյալ է։ Ակնհայտ է, որ այս ամենի մեջ ներգրավվածներին անընդհատ մղում են քաղաքական որոշումներ կայացնելու, որպեսզի Ավետիքը շարունակի մնալ անազատության մեջ»,- EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։ Նրա խոսքով շատերն են փորձում հեռու մնալ այդ գործից, բայց «պատվերը պատվեր է»։

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և բոլոր վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն նրան ազատազրկելու նպատակով։ Հոդվածը, որով նա պահվում է, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այնտեղ դա քրեական հանցագործություն չէ, այլ վարչական իրավախախտում է։ Փաստացի ոչ մի գործողություն չի եղել, ընդամենը կա ինչ որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, բայց, այնուամենայնիվ, նրան բանտարկել են։ Եվ հիմա այդ գործում, որում, ըստ էության, բացարձակապես ոչինչ չկա, փորձում են ինչ որ նախադրյալներ հորինել Ավետիքին էլ ավելի երկար  կալանքի տակ պահելու համար»,- ասել է քաղբանտարկյալի կինը։

Անահիտ Ադամյանը վստահ է, որ իր ամուսնու քաղաքական պատվերը հիմնված է ոչ այնքան այն վախի վրա, որ նա հավակնում է լինել ընդդիմության առաջնորդ, որքան ԼՂ հարցում նրա դիրքորոշման հետ:  «Գուցե և նրան այլընտրանք են համարում ընդդիմադիր դաշտում, բայց ավելի շատ նրա գործունեությունն ուղղված է նրան, որ ինչ որ կերպ Արցախը չհանձնվի Ադրբեջանին։ Այն ամենը, ինչ նա արել է, ուղղակիորեն կապված է Հայաստանի և Արցախի անվտանգության հետ, Չալաբյանը միշտ դեմ է եղել բոլոր այն որոշումներին, որոնք Արցախը տանելու են Ադրբեջանի կազմ։ Իսկ իշխանությունները հիմա փորձում են փակել բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն դեմ են դրան, ովքեր իրավասու են, իսկական հայրենասերներ են և նպատակաուղղված աշխատում են այն ուղղությամբ, որ դա տեղի չունենա»։

Անահիտ Ադամյանը հույս ունի, որ Հայաստանում դեռ արդարություն կգտնեն, բայց եթե ոչ, ապա, ինչպես փաստաբանն է ասել, կդիմեն միջազգային ատյաններին: «Ես հստակ զգացողություն ունեմ, որ Ավետիքին կպահեն անազատության մեջ այնքան, որքան թույլ կտա միջազգային անտարբերությունը։ Քանի դեռ արտաքին ճնշում չկա նրանց վրա, նրանք Չալաբյանին բաց չեն թողնի, քանի որ ներկայիս իշխանությունն այդ հարցում բացարձակ անամոթ է, ոչ մի արգելակ չունի: Նրանք կշարունակեն նշանակել իրենց դատավորներին, ընդունել իրենց համար հարմար որոշումներ, քանի դեռ միջազգային հանրությունը, վերջապես, կոշտ հարցադրում չի անի։ Ու թեև հույս ունենք, որ նա ազատ կարձակվի, այնուամենայնիվ, իրատես ենք և իրատեսորեն ենք գնահատում իրավիճակը»,- ​​ամփոփել է Ավետիք Չալաբյանի կինը։ 



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное