ԱՄՆ-ը 585 հազար դոլար կհատկացնի Կովկասից «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRt.com-ը գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից մինչև 24 տարեկան ուսումնական հաստատությունների 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրին։ Դասընթացը կանցկացվի այն ոլորտներում, որոնք ներառում են, ի թիվս այլ բաների, «առաջնորդական որակների զարգացումը»:
Այդ մասին ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից, Կովկասի նշված երկրներից մրցութային ընտրությունն անցած երիտասարդներն ու աղջիկները կուղարկվեն ԱՄՆ։ Այնտեղ նրանք կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում՝ «ձեռներեցություն», «բանակցություն», «հակամարտությունների լուծում», «սոցիալական աշխատանք» և այլն։
Այնուհետև ուսանողները պրակտիկա կանցնեն ամերիկյան հասարակական կազմակերպություններում։
«Առաջնորդության զարգացման, սոցիալական ձեռներեցության և համայնքի ներգրավվածության վրա կենտրոնացած թրեյնինգները կարող են արդյունավետ կատալիզատորներ լինել երիտասարդների միջև երկխոսության համար և ծրագրի մասնակիցներին և հաջորդ սերնդի առաջնորդներին հնարավորություն կտան վերագտնել մարդասիրությունն ու մշակութային փոխկապակցվածությունը միմյանց նկատմամբ», - պարզաբանել է ամերիկյան կողմը։
Ենթադրվում է, որ հայրենիք վերադառնալուց հետո ուսանողները կսկսեն իրականացնել «համայնքային ծրագրերի դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների ակտիվ մենթորություն»:
ԱՄՆ-ն ապագա կապալառուներից կոնկրետ արդյունքներ է ակնկալում: Մասնավորապես, ֆինանսավորում ստացողներին հանձնարարված է «ակտիվացնել ապագա առաջնորդներին», ովքեր կնպաստեն «խաղաղ ճանապարհով սոցիալական փոփոխությունների հասնելուն» և կաշխատեն «ի շահ հասարակության զարգացման»։ Ակնկալվում է նաև, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցները կկարողանան երկխոսություն կառուցել և կապ պահպանել տարածաշրջանի իրենց գործընկերների հետ։
Հետաքրքիրն այն է, որ այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանի ամերիկյան դեսպանատունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը